Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ժամանց

«Սպասում էի, որ Յուտայի մայրը «կիսուրություն» է անելու». Սերինե Խալոյանը` ճապոնացի ամուսնու ընտանիքի մասին

Life.tert.am-ը գրում է.

Վարդագույն մազերով ճապոնական անիմե հիշեցնող 22–ամյա հայուհի Սերինե Խալոյանին ժամանակին շատերն են նկատել Երևանի փողոցներում։ Նրա կողքով ոչ ոք անտարբեր չէր անցնում։ Սերինեն անցյալ տարի ամուսնացավ ճապոնացի երիտասարդի հետ։ Որոշ ժամանակ Հայաստանում բնակվելուց հետո նա և Յուտան մեկնեցին Ճապոնիա։ Tert.am Life–ի հետ զրույցում Սերինեն պատմեց Յուտայի հետ կյանքը կապելու, առաջին անգամ տղայի ծնողների հետ հանդիպելու և Ճապոնիայում իր կյանքի մասին։

–Սերինե, ինչպես ծանոթացար Յուտայի հետ։

–Մենք հանդիպել ենք ճապոնական ռեստորանում։ Երբ իրեն տեսա, կատակով ասացի` պետք է ամուսնանամ այս տղայի հետ։ Իհարկե, կատակ էի անում, բայց դա իրականություն դարձավ։ Ռեստորանի տիրոջը, որը նույնպես ճապոնացի է, ասել էի` սիրահարվել եմ, բայց հանկարծ չասես իրեն։ Նա որոշեց մեզ ծանոթացնել և այդ օրվանից սկսվեց մեր ծանոթությունը։

–Ինչպե՞ս արձագանքեցին ձեր ծնողները, երբ որոշեցիք ամուսնանալ։

–Փոքրուց ասել եմ `ամուսնանալու եմ ասիացու հետ։ Ծնողներս գիտեին, որ սիրում եմ Ճապոնիան և իմ բոլոր երազանքներն այդ երկրի հետ են կապված։ Մայրս միշտ ասում է, որ թեթև է տանում, քանի որ գիտի երջանիկ եմ։ Ամուսնուս ծնողներ էլ լավ ընդունեցին ինձ։ Մոտ 50–60 տարի առաջ Հին Ճապոնիայում չէին ընդունում օտար ազգի հետ ամուսնությունները։ Հիմա նման բան չկա։ Ավելին` նրանք ուրախանում են, որ ամուսնանում են օտարազգի մարդու հետ, քանի որ երեխաները շատ սիրուն են լինում և իրենց ազգը սիրունանում է։ Հատկապես, երբ մարդը գիտի ճապոներեն և հետաքրքրված է իրենց մշակույթով, շատ են ուրախանում և գնահատում այդ ամենը։ Ծնողներիս շատ եմ կարոտում։ Միշտ կապի մեջ եմ ու ամեն օր խոսում եմ իրենց հետ։ Ուզում եմ մայրիկիս բերել Ճապոնիա` շրջագայության։

–Ամուսնուդ ծնողներին առաջին անգամ ամուսնությունից հետո՞ ես հանդիպել։

–Ռեալ կյանքում ամուսնուս ընտանիքի անդամների հետ առաջին անգամ ամուսնությունից հետո եմ հանդիպել։ Մինչև այդ միայն սկայպով ենք շփվել։ Երբ պետք է Ճապոնիա գայինք, շատ էի հուզվում, քանի որ մտածում էի` ամեն ինչ շատ բարդ է լինելու։ Յուտայի պատմելով` իր մայրը շատ խիստ կին է, իրականում այդպես չէ։ Օդանավակայանից իր հայրը մեզ դիմավորեց և բերեց տուն։ Երբ տուն մտանք, բոլորը հայերեն բարևեցին ինձ։ Շատ էի զարմացել։ Առաջին հանդիպումը շատ ջերմ էր։ Յուտան պարզապես ինձ վախեցրել էր։ Դրանից հետո ինձ համար մի փոքր դժվար էր, քանի որ չգիտեի` իրենց օրենքները և հուզվում էի։ Նրանց մոտ ամեն ինչ կարգուկանոնով է։ Արդեն հարմարվել եմ։

–Հեշտությա՞մբ ինտեգրվեցիր օտար մշակույթին։

–Որքան էլ նախապես տեղեկացված էի ճապոնական մշակույթի մասին, միևնույն է, դժվար է ադապտանալ օտար երկրի կարգերին։ Գիտեմ իրենց տոների մասին։

–Փորձե՞լ ես ճապոնական ուտեստներ պատրաստել։

–Այո։ Նախքան Ճապոնիա գալս Հայաստանում պատրաստում էի։ Իհարկե, իմ պատրաստածը մի փոքր տարբերվում է, բայց ընթացքում հարցեր տալիս եմ ու սովորում։ Այս ընթացքում նրանց համար նաև հայկական կերակուրներ եմ պատրաստել, բայց իրենց դուրն այդքան էլ չի եկել, քանի որ նրանք սիրում են ավելի հասարակ համի ուտեստներ։ Մեր ճաշերի մեջ յուղը շատ է, իսկ իրենք յուղ չեն օգտագործում։ Երբ Յուտայի հայրիկը գա արձակուրդից, որոշել եմ դոլմա պատրաստել։ Հուսով եմ` կհավանեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: