Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՖիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել Թուրքիայում
Հասարակություն

Տեսիլքներն ու վկայությունները հայոց մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Մեր հոգևոր ճանապարհի ոսկիները որքանո՞վ ենք տվել ժողովրդին, և ընդհանրապես աշխատո՞ւմ ենք այդ ուղղությամբ: Իսկ մենք դրանք ունենք, պարզապես շաղ են տրված հնագույն մատյաններում: Մեր խնդիրն է հավաքել, մեկտեղել, ու հասու անել մարդկանց:

Տվյալ դեպքում խոսքը մեր սրբերի, հոգևոր հայրերի տեսիլքների ու մարգարեությունների մասին է: Մինչ օրս մենք դա չենք արել. չկա այն ժողովածուն, որտեղ համահավաք ներկայացվեին դրանք: Իսկ ամեն ժողովուրդ դա անում է և պարտավոր է անել: Որպեսզի նրա երթը պատմության մեջ ընկալելի լինի նաև հոգևոր լույսի ներքո: Մեզանում ևս վերջապես, փառք Տիրոջը, դա տեղի ունեցավ: 2009 թվականին այդ կարևոր ու սուրբ գործը ստանձնեց Աշոտ Հունանյանը. նա մտավ գրադարաններ, մատենադարան, հետազոտեց գիրք ու մատյան ու նրանցից հանեց տեսիլքներն ու մարգարեությունները և հրապարակեց առանձին գրքով: Գիրքը կոչվեց «Տեսիլքներ և մարգարեություններ հայոց մասին»:

Մարգարեությունները, որոնք զետեղված են Հին Կտակարանում, գիտենք, կատարվել են ժամանակի ընթացքում: Եվ կատարվել են տող առ տող, բառ առ բառ: Այնպես որ մարդկությունը շատ լավ գիտի դրանց արժեքը: Իսկ մեր սուրբ հայրերը կանգնած են եղել քրիստոնեության ակունքներում, նրանց տեսիլքները ևս չափազանց արժեքավոր են: Ընդ որում, արժեքավոր են ոչ միայն մեզ համար: Մարդկությունը ևս նրանցում վկայություններ կգտնի իր հետագա ընթացքի մասին: Նաև աշխարհի վերջն է դրանցում երևում, թե ինչը ինչպե՞ս է տեղի ունենալու և ինչո՞ւ է հենց այդպես լինելու: Այս մարգարեություններն ընդգրկում են մինչև ժամանակների վերջը, մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը:

Սակայն, բնականաբար, մեզ համար առավելապես կարևոր է այն, ինչ վերաբերում է մեզ ու մեր երկրին: Ընդ որում ասենք, որ շատ տեսիլքներ ու մարգարեություններ արդեն իսկ իրականացված են: Խնդրեմ` Մովսես Խորենացու տեսիլքը, որը վերաբերում էր Բագրատունիների և Արծրունիների նախարարական տներին: Սրբին տեսիլքով հայտնվում է, որ նախարարական այս տները թագավորություններ են ստեղծելու մեր հողի վրա, և ժամանակին այդ մասին նամակով հայտնում է նրանց իշխաններին: Պահպանվել է նամակը, որն էլ զետեղված է վերոնշյալ գրքի մեջ:

Ընդհանրապես ասենք, որ բովանդկային առումով ընդգրկուն և առավել մեծ ժամանակահատվածի համար հայտնված տեսիլքներ են Գրիգոր Լուսավորչի, Ներսես Մեծի, Սահակ Պարթևի, սուրբ Դանիելի մարգարեությունները: Մեր ժողովրդի անցած ողջ ճանապարհը կանխատեսված են նրանցում: Մենք հոգևոր լուրջ խոտորումներ ենք ունենալու, շեղվելու ենք Աստծու ճանապարհից, անգամ երես ենք թեքելու նրանից, ուստի և չի ուշանալու հետևանք–պատիժը. կորցնելու ենք մեր պետությունն ու պետականությունը, հաճախ անցնելու ենք երկրային գեհենի միջով: Մեծ սրբերը ժամանակների միջով տեսել են այս ամենը ու հաղորդել մեզ: Այնպես որ, դրանց մի մասն արդեն իսկ կատարված է, սպասենք մյուսների իրականացման ժամին:

Ում սիրում եմ…

Եվ ինչո՞ւ են այդքան շատ աղետներն ու կորուստները, երբ մենք նրա ընտրյալ ժողովուրդն ենք: Իսկ որ ընտրյալ ենք, այդ մասին Հիսուսը մեզ տեղեկացնում է Թադևոս առաքյալի միջոցով, երբ որպես տեսիլք հայտնվում է նրան: Առաքյալը դատապարտված էր մահապատժի: Վերջին ժամերն են, նրա հետ են նաև իր աշակերտները, այդ թվում` հայոց Սանատրուկ թագավարի դուստրը` սուրբ Սանդուխտը: Երբ աշակերտները քնում են, սուրբ Թադևոսը մնում է արթուն ու շարունակում է աղոթքը: Նա Հիսուսից խնդրում է, որ մեր ազգին պահի իր ձեռքի հովանու ներքո: Աստված լսում է նրա աղաչանքը և տեսիլքով հայտնում, որ այսուհետև հայ ժողովուրդը լինելու է իր սեփական ժողովուրդը:

Իսկ պատմության ընթացքում մենք մշտապես ենք զգացել խստահայաց Փրկչի ներկայությունը: Նա իր ապտակներով ուղղորդում է մեր ընթացքը ու պարտադրում, որ գնանք ճշմարիտ ճանապարհով: Մեր պարագայում էլ իրողություն է այն, ինչ Հին Կտակարանում ասվում էր հրեաների վերաբերյալ: Որ եթե շեղվեք ճշմարիտ ճանապարհից, ես ձեզ վրա ա՛յս, ա՛յն ժողովրդին կբերեմ, որոնք ձեզ կկոտորեն, կհալածեն, ցիր ու ցան կանեն աշխարհով մեկ: Իսկ հրեաները հենց իր` Հիսուսի ընտրյալ ժողովուրդն էին: Ապտակներ հասցնելով, փորձությունների միջով անցկացնելով` ի վերջո նրանց բերում է ճշմարիտ ճանապարհի դուռը, երբ արդեն առկա էին ապաշխարանքն ու հոգևոր մաքրման ընթացքը:

Վստահաբար նույնը և մեր վերաբերմամբ է. մենք ևս ընտրյալ ենք նրա համար: Ոչինչ պատահական չկա աշխարհի մեջ, անգամ տերևը պատահական չի ընկնում ծառից. մենք առաջինն ընդունեցինք քրիստոնեությունը որպես պետական կրոն, աշխարհում առաջին պետական այրը, որ ընդունեց քրիստոնեական հավատը հայոց Աբգար թագավորն էր: Այնպես որ Քրիստոսն ինքն է պատասխանում հարցին` ում որ սիրում եմ, նրան էլ խրատում եմ:

Սահակ Պարթևի տեսիլքը

Հարկ է ասել, որ մեզ հետ և մեր օրերի հետ կարծես առավել «խոսում է» սուրբ Սահակ Պարթևի տեսիլքը: Այն իր «Հայոց պատմության» մեջ մեզ է հաղորդում Ղազար Փարպեցին:

Այս տեսիլքը ներկայացնում է մեր անցած ճանապարհն իր լույս ու ստվերով: Վկայում է, որ շատանալու են մեր մեղքերը, ուստի և կորցնելու ենք մեր թագավորությունը: Խոտորվելու է նաև քահանայապետության ուղին, քանզի մեր շատ քահանայապետեր ավելի արծաթասեր են դառնալու, քան` աստվածասեր: Հրեշտակը, որը սրբի համար մեկնաբանում է տեսիլքը, նկատում է` «շատ շուտով պետք է լռեն Արշակունյաց տոհմի թագավորությունը և քահանայությունը` արժանավոր քահանայապետ Գրիգորի տոհմից»:

Եղավ այն, ինչ հավաստում էր տեսիլքը, գիտենք: Բայց այլ բան էլ է ասում նույն տեսիլքը. մենք կկարողանանք մեր մեջ ուժ գտնել և հասնել Տիրոջ ողորմությանը. մինչև անապատի պիղծի հայտնվելը կվերանորոգենք մեր կորցրած թագավորությունը և հայրապետությունը: Ավելին, ըստ տեսիլքի` մենք ունենալու ենք թագավոր Արշակունյաց տոհմից և քահանայապետ` Լուսավորչի տոհմից: Ամենայն հավանականությամբ պետք է այսկերպ մեկնաբանել` մեր երկրի առաջնորդը արժան կլինի Տրդատ Մեծին, իսկ կաթողիկոսը իր հավատով ու նվիրվածությամբ կհիշեցնի Գրիգոր Լուսավորչին: Եվ սա` ինչպես ասացինք, մինչև նեռի ժամանակները:

Իսկ այսօր շատ սրբեր իրենց հոգու աչքով տեսնում են, որ մոտենում են այդ ժամանակները: Աշխարհում տեղի է ունենում հոգևոր ու բարոյական արժեքների սրընթաց անկում, տարբեր հոսանքներ ու կազմակերպություններ, որոնց հղացել ու կազմակերպել է մարդկությունը, իրենցով հիշեցնում են այն, ինչ նկարագրվում է հայտնության գրքում: Ծնվել ու շարունակում են ծնվել բազում նախաձեռնություններ, որոնք փորձ են անում ստվերել քրիստոնեական արժեքներն ու եկեղեցին: Եվ այս ամենն ուղեկցվում է կատակլիզմներով ու բնական աղետներով:

Միաժամանակ Սահակ Պարթևին տեսիլքով հայտնի է դառնում մեր ժողովրդի հոգևոր ընթացքը: Նրան երևում են ոսկեգիր, ապա` ջնջված տառերով գրություններ: Դրանք վկայում են մեր հոգևոր ճանապարհի վայրիվերումները. ունեցել ենք Քրիստոսին նվիրյալ, իրենց հոտն ազնվորեն հովվող քահանայապետեր, նաև մեր պատմության ընթացքում եղել են քահանայապետեր, ովքեր Լուսավորչի գահը ծառայեցրել են անձնական նպատակներին:

Ապա վկայվում է ամենակարևորի մասին, երբ մարդկությունն իր վերջին պատերազմը կվարի չարի դեմ: Ըստ տեսիլքի, այդ պատերազմում իր մեծ առաքելությունն ունի հենց մեր ժողովուրդը: Անշուշտ, պատերազմ չի նշանակում միայն զենքով ու բանակներով. պատերազմ է լինելու նաև հոգևոր դաշտում, նաև բարոյական արժեքների պահպանման համար: Չարի դեմ այդ մեծ կռվի ժամանակահատվածում վկայվում են մեր երկու քահանայապետերի մասին. նրանք երկուսն էլ ելնում են չարի դեմ, նրանից հալածվում, ենթարկվում տառապանքների ու կորուստներ կրում: Առաջինը Տիրոջ մոտ է գնում բնական մահով, իսկ երկրորդը մատրիրոսվում է այդ ճանապարհին:

Առջևում են

Աշոտ Հունանյանն ապա վերահրատարակեց իր գիրքը, այժմ `«Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» խորագրով: Բայց արդեն լրացված–հավելված տարբերակով: Բանն այն է, որ այսօր էլ մեզանում երևում են տեսիլքներ, տեղի են ունենում վկայություններ: Հարկ է, որ դրանք ևս ներկայացվեին մարդկանց:

Եվ ո՞րն է էականը. այսօր տեսիլքներ առավելապես երևում են մանուկներին: Սուրբ Հոգին նրանց միջոցով է խոսում: Պատմում է հատկանշական մի տեսիլքի մասին: Տասնամյա աղջնակը, ով հոր հետ ներկա է լինում պատարագին, գալով տուն, հորն ասում է` հայրիկ, երբ քահանան հաղորդություն էր կատարում, ես տեսա, թե ինչպես նրա կրծքից դուրս եկավ Հիսուսը և սկսեց իր ձեռքերով նշխարը դնել մարդկանց բերաններում:

Ըստ հոգևոր հայրերի ևս` մեր ժամանակները Սուրբ Հոգու ժամանակներն են, ուստի և տեսիլքներ ավելի հաճախ պետք է լինեն: Իսկ շատ տեսիլքներ վերաբերում են հենց մեր օրերի իրադարձություններին: Մի քանի տարի առաջ առանձին գրքով Մաքսիմ Ոսկանյանը հրապարակեց բոլոր այն տեսիլքները, որոնք երևացել էին` կապված ղարաբաղյան պատերազմի ու այդ պատերազմում մեր հաղթանակի հետ:

«Եղբայրները նախ տեսան ողջ Արցախը մռայլ գույների մեջ: Ժողովուրդը մուգ զգեստներով էր ու տխուր: Եվ հանկարծ շողշողացող լույսերի մեջ երկնքից իջավ Աստվածածինը և աջ ձեռքի ցուցամատով հերթով ցույց էր տալիս զանազան բնակավայրեր: Եվ ուր մատով ցույց էր տալիս, այնտեղ փոքր ի փոքրե արյուն էր թափվում: Եվ հետո տեսիլքի մեջ երևաց Գանձասարը, որ պայծառանում էր, և այնքան պայծառացավ, որ արևի պես սկսեց լուսավորել ամբողջ Արցախ աշխարհը: Եվ ամեն մի բլրի վրա մի ոսկե խաչ կար, որն իր հերթին լուսավորում էր իր մոտակա տարածքը: Իսկ տեսիլքի վերջում երևաց, որ ամբողջ Արցախի ժողովուրդը զգեստափոխված է, ամենքն էլ սպիտակ զգեստներով էին ու փառաբանում էին Աստծուն: Եվ շատ լուսավոր մի տեսարան էր իջել Արցախի ամբողջ տարածքի վրա, և ողջ Արցախի տարածքով երկնքում գրվեց ՀԱՅԱՍՏԱՆ–ՀԱՎԱՏՔ»:

Այս տեսիլքը երևացել է 1985 թվականին երևանաբնակ, բայց ծննդով արցախցի երկու հավատացյալ եղբայրների:

Ըստ Աշոտ Հունանյանի, հատկապես վերջին շրջանում երևացող տեսիլքներում փաստվում է, որ առաջիկա տասնամյակներում մեծ վերելք է սպասվում մեր ժողովրդին: Եվ շարունակում է` «մարդիկ կան, ովքեր չեն հավատում, որ մենք մեր կորցրած հայրենիքը կվերադառնանք, իսկ ես վստահ եմ, որ այդպես է լինելու»:

…Եվ` Սուրբ Հոգին շարունակում է խոսել հայոց հետ: Եվ տեսիլքները կամրջում են իրար ու հավաստում, որ մեր լավագույն ժամանակները առջևում են:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում