Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկով
Իրավունք

Գագիկ Ջհանգիրյանն իր հայտարարությամբ կասկածի տակ է դնում Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման օրինականությունը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, 23.06.2022թ Հանրային հեռուստատեսության եթերում պատասխանելով լրագրող Պետրոս Ղազարյանի հարցին, անդրադարձավ Ավետիք Չալաբյանին գաղտնալսելու հանգամանքին՝ նշելով, որ ենթադրում է, թե դա եղել է դատարանի որոշման հիման վրա։ Գագիկ Ջհանգիրյանի «ենթադրությունների» վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. Նախ` «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գաղտնալսումը որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում կարող էր իրականացվել բացառապես այն դեպքում, երբ Ավետիք Չալաբյանը կասկածվեր ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, իսկ Ավետիք Չալաբյանին մեղսագրվել է միջին ծանրության հանցագործություն։ Երկրորդ` անհասկանալի է, թե արդյոք պարոն Ջհանգիրյանի ենթադրությունը ներառում է նաև, որ, օրինակ, դատարանը թույլատրել է ոչ միայն գաղտնալսել Չալաբյանին և մյուս զրուցակիցներին, այլ նաև՝ գաղտնալսման ձայնագրությունը մոնտաժելն ու ինչ-որ լրատվական միջոցի տրամադրելը։ 

Հիշեցնենք, որ քննարկվող ձայնագրությունը, որն ակնհայտորեն մոնտաժված է, տեղադրվել էր medianews.am լրատվական կայքում։ Երրորդ` գործում առկա են բազմաթիվ փաստեր, որոնք թույլ են տալիս լիարժեքորեն ժխտել գաղտնալսումը դատարանի որոշման հիման վրա իրականացված լինելու ենթադրությունը, սակայն նախաքննական գաղտնիքի շրջանակներից դուրս չգալու պահանջը չխախտելու նպատակով այս փուլում այդ հանգամանքներին չենք անդրադառնա։ 

Այդուհանդերձ, իհարկե, չենք բացառում, որ քննարկվող գաղտնալսումն ու ձայնագրությունն իրականացվել է իրավապահ մարմինների կողմից, սակայն միանշանակ բացառում ենք, որ այդ գաղտնալսումն ու ձայնագրությունն իրականացվել է օրինական ճանապարհով։ Միաժամանակ հայտարարում ենք, որ մեր գնահատմամբ պարոն Ջհանգիրյանը խախտել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դատավորին ներկայացվող վարքագծի կանոն՝ այն է, հրապարակայնորեն կարծիք է հայտնել մի գործով, որով ինքը հանդես չի գալիս ո՛չ որպես կողմ, ո՛չ էլ` կողմի ներկայացուցիչ։ Ըստ այդմ՝ իր հայտարարությամբ ևս մեկ անգամ կասկածի տակ է դնում Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման օրինականությունը և հիմք է տալիս ենթադրելու, որ թե՛ վարույթն իրականացնող մարմնի և թե՛ առայժմ այս փուլում մինչդատական և դատական վերահսկողության գործերով դատավորների նկատմամբ առկա է հստակ վարչահրամայական ճնշում։

***

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ ԱՉալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: 

 

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ