Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն«Քո երազանքն այն էր, որ ես զոհվեի։ Բայց ես ապրում եմ, և մենք կհաղթենք». Արեգա Հովսեփյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Դավթաշենում էԵՄ֊ին անդամակցելու գինը Արցախի կորուստն էր և դա էր պատճառը, որ ՀԱՊԿ֊ին օգնության համար չդիմեցիր. Արշակ ԿարապետյանԵվրոպացի չինովնիկները գցել են ՀՀ վարչապետին. Հրայր ԿամենդատյանԿայուն աշխատանքը ընտանիքի բարեկեցության և երեխաների պաշտպանության լավագույն երաշխիքն են. ԶՊՄԿՓոքրիկ հարց Փաշինյանի 51 տարեկան դառնալու առթիվ. Մենուա Սողոմոնյան Թույլ չենք տալու 300.000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանցիները մշտապես խոսում են «Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստան վերադառնալու մասին․ Արմեն ՄանվելյանՀայաստանին պետք է ուժեղ ղեկավար․ մենք այլևս չենք նահանջելու. ՀայաՔվեՍիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ. Ավետիք ՉալաբյանՄի՛ թողեք, որ ուրիշները որոշեն ձեր ապագան, եկե՛ք ընտրատեղամաս. ՀայաՔվե Թող մեր երեխաները մեզանից ավելի խելացի լինեն, մեզանից ավելի լավ ապրեն. Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանի օգնությունը բանակին էական ու բազմազան է եղել, բավական օգտակար է եղել. Դավիթ Տոնոյան Փաշինյա՛ն, մենք Արևմտյան Ադրբեջան չե՛նք. Մենք՝ Հայաստա՛ն ենք. Նարեկ ԿարապետյանԻնչ սպառնալիք է ներկայացնում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցումը Եվրոպամետ ընտրողները խաբված են և խաբվելու են, եթե չվերանայեն իրենց մոտեցումը. Էդմոն ՄարուքյանՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Նոր Հաճն. ուղիղ Մեր պետության հայկական բովանդակությունը վտանգված է. Էդմոն ՄարուքյանՄերժելով 16-ին՝ մերժում ենք Ալիևին. Արեգա Հովսեփյան Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգանՇնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ. Նաիրի ՍարգսյանՀարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ. տեսանյութ Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ որևէ փոփոխություն չի լինելու, ավելանալու է միայն երաշխավորի գաղափարը. Ն.ԿարապետյանՀունիսի 3-ին համար 3-ի կողքին լինելու նպատակը«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության օրվա առթիվՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Նորակերտում. ուղիղՏպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան ու Ադրբեջանը մեր ժողովրդի դեմ ռազմшկան հանցագործություններ չեն իրականացրել. Տիգրան Աբրահամյան Բազմաթիվ անգամներ շեշտել եմ՝ ձեր վստահությունն ինձ համար ամենամեծ պատասխանատվությունն է, և ես այն պահելու ու պահպանելու եմ. Գագիկ ԾառուկյանՄոսկվայից զգուշացումներ՝ Երևանին․ առանց ռուսական շուկայի Հայաստանը կարող է կորցնել գյուղմթերքի արտահանման հիմնական ուղղությունը Հրդեհ` Մեծ Մանթաշ գյուղում Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր «Կոմպրոմիսներով պիտի ընտրվի վարչապետ, որը նախկիններից չէ , ներկաներից չէ». Է. Մարուքյան «Մեզ նույնիսկ ՔՊ-ում են ավելի շատ վստահում». Սամվել Կարապետյանը՝ ընտրությունների վճռորոշ նշանակության մասին Տվեք մեզ մանդատ՝ դադարեցնելու գզվռտոցը. Էդմոն ՄարուքյանՄեր գլխավոր նպատակը ժողովրդի համախմբումն է․ Սամվել ԿարապետյանՈւժեղ ավտերթ Գավառում և հարակից գյուղերում․ Աշոտ ՄարկոսյանՀունիսի 3-ին մեծ հանրահավաք․ եկեք ցույց տանք մեր ուժը․ Սամվել ԿարապետյանԺողովուրդ ջան հունիսի 3-ին, 19:00, Հանրապետության հրապարակ՝ մեծ հանրահավաք ունենանք․ Արամ ՎարդևանյանՄԵր պետությունը չունի էլիտա․ ԿարապետյանՄարդիկ մեզ հետ միայն շահելու են, ոչ մի բան չեն կորցնելու․ Սամվել ԿարապետյանՄենք չենք տարանջատելու մարդկանց․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանում անձնական մեքենաների տարեկան տեխզննությունը չեղարկվելու է․ Նարեկ ԿարապետյանԿլուծվի Նուբարաշենի աղբավայրի հարցը․ ԿարապետյանՄեր հերոսները մեր ազգի արժանապատվությունն են․ Սամվել ԿարապետյանԷնքան ասեցին՝ խաղաղություն ենք բերել, վերջը բերեցին տնտեսական պատերազմ Ռուսաստանի հետՈ՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչու է մեր գյուղմթերքի արտահանումը դադարեցվել. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի հանդիպումը երևանցիների հետԳեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Հասարակություն

Անահիտ Ադամյան. Ինձ համար Ավետիքը բացառիկ է բոլոր առումներով. Mediamax

Զրուցել ենք մայիսի 14-ին կալանավորված «Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կնոջ՝ Անահիտ Ադամյանի հետ:

- Պատմեք ձեր մասին, ինչպե՞ս եք ծանոթացել Ավետիքի հետ:

- Ես Աբովյան քաղաքում եմ ծնվել, ինժեներների ընտանիքում։ Մայրս ազգությամբ ռուս է, եւ մենք տանը հիմնականում ռուսերեն էինք խոսում, բայց հայրս կտրականապես որոշել էր, որ մենք հայկական դպրոց ենք գնալու։ Եվ, եթե այդ ժամանակ մարդիկ իրենց երեխաներին ռուսական դպրոց էին ուղարկում, ու շատ դեպքերում ծնողները երեխաների հետ հավասար սկսում էին ռուսերեն սովորել, մեր տանը հակառակն էր՝ մայրս էր մեզ հետ հայերեն տառերն ուսումնասիրում:

Դպրոցում գերազանց եմ սովորել, բայց պատմական առարկաներն իմը չէին, ավելի շատ մաթեմատիկա ու հաշվարկներ էի սիրում։ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետն եմ ավարտել, որից հետո՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում եմ սովորել։ Ավետիքի հետ այնտեղ ենք ծանոթացել՝ նա էլ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետից հետո էր դիմել Ամերիկյան։

Ավետիքին չնկատել հնարավոր չէր։ Նա միշտ աչքի էր ընկնում բարդ հարցեր տալու սովորությամբ, երբեմն նույնիսկ դրական իմաստով «հունից հանում էր» դասախոսներին։ Առաջին անգամ Ավետիքին լսարանում նկատեցի, երբ դասախոսը փորձում էր ինչ-որ բան պատմել, իսկ նա անընդհատ հարցեր էր տալիս, ընդհատում դասը։ Մտածում էի՝ տեսնես ո՞վ է այս տղան, որ չի թողնում հանգիստ դասը շարունակել (ծիծաղում է- խմբ.)։ Հետո այնպես ստացվեց, որ ընդհանուր ընկերական շրջապատում հայտնվեցինք, նույնիսկ պարզեցինք, որ նույն օրն ենք ծնվել՝ մի քանի տարվա տարբերությամբ։ Այդպես սկսվեց մեր ավելի մտերմիկ շփումը։ Ամուսնացած ենք արդեն 21 տարի, չորս երեխա ունենք։

- Իսկ Ավետիքը ի՞նչ ընտանիքում է մեծացել։

- Ավետիքը Երեւանում է ծնվել, ֆիզիկոսների ընտանիքում, մեծացել շատ տիպիկ երեւանյան միջավայրում՝ «Ռոսիա» կինոթատրոնի դիմացի բազմահարկ շենքի բակում։ Փոքրուց բազմազան հետաքրքրություններ է ունեցել, նույնիսկ միմյանց հակասող ու  անհամատեղելի թվացող։ Օրինակ, միաժամանակ հաճախել է եւ՛ նկարչության եւ՛ բռնցքամարտի։ Բայց նրա ամենամեծ տարերքը հայոց ու համաշխարհային պատմությունն է եղել, ռազմական պատմությունն ու ռազմական ստրատեգիաները։

Ավետիքին բնորոշ կողմերից մեկը կառուցողական ու ռացիոնալ լինելն է, ինչը նաեւ մասնագիտությունն ընտրելիս է դրսեւորվել։ Ավետիքի հայրը պատմում է, որ այն խնդիրները, որոնց վրա շատերը ժամեր էին ծախսում, նրա համար հեշտ լուծվող վարժություններ էին։ Գիտակցելով, որ տեսական ֆիզիկայով չի ցանկանում զբաղվել, փոխել է մասնագիտական ուղղվածությունը, եւ նախ սովորել Ամերիկյան համալսարանում, հետո 2001 թվականին ստացել իր MBA-ն ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի համալսարանում։

Ինձ համար նա բացառիկ մարդ է. ունի բնավորության արտահայտված այնպիսի գծեր, որոնցով միշտ հիացել եմ: Նա բանիմաց, զուսպ ու հավասարակշռված լիդեր է, ում կարծիքի հետ հաշվի են նստում բոլորը։ Երկար տարիներ աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես Առեւտրի Համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ-ի հետ կապերի բաժնի պետ, 1997-1999 եղել է վարչության պետ: Միշտ աչքի է ընկել արդյունավետ բանակցելու, արդար ու անկողմնակալ որոշումներ կայացնելու, փաստարկված բանավիճելու եւ այլ կարեւոր հմտություններով։

- Դուք որոշ ժամանակ բնակվել եք ԱՄՆ-ում, հետո՝ Ռուսաստանում, բայց վերադարձել եք Հայաստան: Ինչպե՞ս կայացրեցիք այդ որոշումը:

- Միացյալ Նահանգերում մենք ուսանում էինք եւ որեւէ կասկած չունեինք, որ վերադառնալու ենք։ ԱՄՆ-ից հետո երկար տարիներ Մոսկվայում ենք բնակվել՝ McKinsey&Company խորհրդատվական ընկերության Մոսկվայի մասնաճյուղից Ավետիքն առաջարկ ստացավ, ու մենք տեղափոխվեցինք ՌԴ։ Շուրջ 20 տարի ապրել ենք Մոսկվայում, բայց երբեք չենք մտածել, որ մշտական բնակությամբ այնտեղ ենք հաստատվելու: Միշտ գիտակցել ենք, որ օրերից մի օր վերադառնալու ենք։ Ամռան ամիսներն էլ այստեղ ենք անցկացրել, մեր չորս երեխաներն էլ մեծացել են տատիկ-պապիկների հոգածության ներքո։

Մոսկվայում ապրելու ու աշխատելու տարիներին Ավետիքը մշտապես հայանպաստ ծրագրեր է իրականացրել թե՛ Մոսկվայում եւ թե՛ Հայաստանում ու Արցախում, ակտիվ մասնակցություն է ունեցել հասարակական կյանքին, երիտասարդների, ուսանողների ու տարբեր խմբերին աջակցող նախաձեռնություններ իրագործել։

Ավետիքի ու իր համախոհների ջանքերով եւ նախաձեռնությամբ Մոսկվայում հիմնվեց «Այբիկ» կրթամշակութային կենտրոնը՝ հայ երեխաների համար կրթական նոր հնարավորությունների եւ հայկական համայնքի հետ ավելի սերտ կապեր պահելու հարթակ դարձավ։

Հետո հիմնվեց Repat Armenia-ն, որի գերնպատակը սփյուռքի ներուժը համախմբելն ու հայրենդարձներին աջակցելն է: Այսօր էլ Հայաստան վերադարձած բազմաթիվ մարդիկ փաստում են, որ հայրեդարձվելու իրենց որոշումը կայացրել են հենց Repat Armenia-ի հետ հանդիպումների շրջանակներում։

- Ինչու՞ Ավետիքը որոշեց զբաղվել քաղաքականությամբ։

- 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո Ավետիքի մոտ շատ բաներ կտրուկ փոխվեցին։ Դեռեւս այն ժամանակից հա հստակ գիտեր էր, որ նոր պատերազմն անխուսափելի է, ու դրան պետք է պատրաստ լինել թե՛ ռազմականորեն, թե՛ ֆիզիկապես ու հոգեպես։ Մեծ ցավ էր ապրում, երբ մի կողմից տեսնում էր ակնհայտ վտանգը, իսկ մյուս կողմից՝ ակնհայտ անգործությունը։ Արցախին ու բանակին ուղղված ծրագրերը 2016 թվականի պատերազմից հետո ավելի ընդլայնվեցին եւ դրանք շարունակվում են մինչ օրս։

Քաղաքականությամբ որոշեց զբաղվել 2018-ի երկրորդ կեսից, որովհետեւ տեսնում էր բացն ու գիտակցում, որ միայն այդպես կարող է ազդեցություն ունենալ։ Մինչ դա փորձում էր հեռակա օգնել, բայց McKinsey-ից պայման կար, որ կա՛մ պետք է զբաղվել քաղաքականությամբ, կա՛մ շարունակել խորհրդատվական գործունեությունը։ Նա ընտրեց հայրենիքի համար գործելը։

Ավետիքը ծնվել է Հայաստանում, սովորել ԱՄՆ-ում, աշխատել ու ապրել Ռուսաստանում։ Նա չունի հակակրանք ոչ մի մշակույթի կամ քաղաքականության տեսակի հանդեպ, եւ այս պարագայում Ավետիքի թե՛ տեսլականն ու թե՛ գործունեությունն Հայաստանամետ եւ Արցախամետ են։

Եթե հետեւեք նրա հարցազրույցներին կամ հոդվածներին, կտեսնենք, որ նրա բոլոր կանխատեսումներն ու զգուշացումները, ավաղ, իրականություն են դարձել։ Այսօր նա երկրի զարգացման իր տեսլականն ունի՝ ունենալ այնքան հզոր ու կայուն բանակ, որ քեզ հետ հաշվի նստեն, բռնել ռազմականացման ճանապարհն ու ոչինչ չխնայել դրա համար։ 2016-ից սկսած տարբեր գերատեսչությունների, այդ թվում ՊՆ-ի հետ համագործակցության եզրեր գտնելով, փորձել է իր ներդրումն ունենալ այդ գործում։

Իհարկե, այդ ծրագրերից  ու նախաձեռնությունններից շատերը հանրայնացման ենթակա չեն, բայց տեղեկացված մարդիկ դրանց մասին կփաստեն։ Ավետիքն ամեն ինչ անում էր բանակի համար, Արցախի ու Հայաստանի համար, բայց եկավ մի պահ, երբ իր աչքի առաջ ամենը կործանվում էր, եւ նա իր բնավորությամբ, իր արժեքներով ուղղակի չէր կարող պայքարի դուրս չգալ։ Ասեմ, մենք պատրաստ ենք եղել ամեն տեսակ դիմադրության, քննարկել ենք բոլոր հավանական զարգացումները, այդ թվում նաեւ ձերբակալությունն ու ճնշումները, ու գիտակցում էինք, որ դրանք խոչընդոտ չէն կարող լինել, որովհետեւ Ավետիքի մոտիվացիան հայրենասիրությունն է, իր գործը Հայաստանի համար, Արցախի համար է։

Աղբյուր