Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Fly Arna-ն պետք է կենտրոնանա նաև տուրիստական ուղղությունների զարգացման վրա

Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ն ոչ միայն պետք է կենտրոնանա թռիչքների, այլ նաև՝ տուրիստական ուղղությունների զարգացման վրա, ինչը հնարավորություն կտա Հայաստանում զարգացնել տուրիզմը, ավելացնել տուրիստական հոսքերը:

Նման տեսակետ հայտնեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը՝ Fly Arna-ի գործունեության ազդարարման պաշտոնական միջոցառմանը՝ առաջին օդանավի Հայաստան վայրէջք կատարելուց հետո:

Fly Arna-ն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունն է: Համատեղ ձեռնարկության 51 տոկոսը հայկական կողմինն է, 49 տոկոսը՝ օտարերկրյա ընկերությանը:

«Կառավարության որոշումը՝ մասնակցել այս ծրագրին, կայացվել է այն ակնկալիքով, որ մենք ստեղծում ենք ոչ միայն ընկերություն, որն իր անվան մեջ կրելու է հայկական ազգային անվանում, այլև մեծ ակնկալիքներ ենք ունեցել, որ ավիացիայի ոլորտում մենք կստեղծենք, կբարձրացնենք ստանդարտներն ու չափորոշիչները և հպարտորեն կկարողանանք օրինակելի ավիաընկերություն ստանալ, որն իրապես կարող է օրինակ ծառայել այլ, նույնիսկ միջազգային ընկերությունների համար: Fly Arna-ն, վստահ եմ, որ կարող է և պետք է այս ձգտումն ունենա»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Նա նկատեց, որ ՀՀ-ն տարիների ընթացքում ունեցել է չիրացված պոտենցիալ տուրիզմի ոլորտում, որը պայմանավորված է եղել շատ հանգամանքներով, այդ թվում՝ ավտոհաղորդակցությամբ: «Եվ ես վստահ եմ, որ Fly Arna-ն ոչ միայն պետք է կենտրոնանա թռիչքների վրա, այլ նաև՝ տուրիստական ուղղությունների զարգացման վրա, որոնք հնարավորություններ կստեղծեն տուրիզմը դեպի Հայաստան ավելացնելու և զարգացնելու ուղղությամբ»,-ասաց Ավինյանը:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, խոսելով ազգային ավիափոխադրողի ծրագրի կյանքի կոչման համար իրագործված աշխատանքի, հաջողության գրավականի մասին, ընդգծեց, որ դրա համար դեռ ջանասիրություն ու աշխատասիրություն է պահանջվում: Ըստ նրա՝ հաջողված ազգային ավիափոխադրող ստեղծելու կարևոր նախապայմանը ուժեղ կառավարումն է, որը ճգնաժամերից խույս չի տա և անգամ ճգնաժամերի ընթացքում շահույթ կհետապնդի և անվտանգության բարձր չափորոշիչներ կունենա: Ռևազյանը խոսեց նաև ռազմավարության մշակման մասին՝ համոզելու «Էյր Արաբիա»-ի գործադիր տնօրենին՝ Հայաստանում ներդրում կատարելու համար, ապա՝ այդ երազանքը իրականություն է դարձել: Նա մեծապես կարևոր մրցակցային և ապահով լինելը:

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի խոսքով, երբ սկսել էին հայկական ազգային ավիաուղիներ ստեղծելու ծրագիրը, իրենց առաջ դրել էին մի քանի խնդիր՝ ստեղծել իրապես մրցունակ տնտեսական միավոր, որը հիմնված կլինի փորձված, կենսունակ մոդելի վրա: Անդրադառնալով հարցին, թե ինչու են որոշել օտարերկրյա ընկերության հետ համատեղ իրականացնել ծրագիրը՝ նա ասաց. «Այդ թվում, որովհետև «Էյր Արաբիա»-ի մեր գործընկերներն ունեն նշված կենսունակ մոդելի տարիների հաջողված փորձ: Եվ դա Fly Arna-ի մրցունակության գրավականներից մեկն է»:

Նա մեծապես կարևորեց ապահովության և անվտանգության չափանիշները: « Շուկայում գործող այլ ընկերությունների հետ միասին մեր նպատակը պետք է լինի մեկը՝ Հայաստանից դուրս հնարավորինս շատ ուղղություններով ճամփորդելը պետք է դառնա հնարավորինս արագ, անվտանգ և մատչելի»,-ասաց Փափազյանը՝ վստահեցնելով, որ Fly Arna-ի թռիչքների աշխարհագրությունը, հաճախականությունն իր հետ ընդլայնելու է Հայաստանի տնտեսական հնարավորությունները:

Fly Arna-ի գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսի խոսքով՝ «Էյր Արաբիա»-ն ամենաապահով, լավ կառավարվող ավիաընկերություններից է աշխարհում: «Մենք հիանալի գործընկեր ունենք և լավ մոդել»,-ասաց Փրայսին՝ շնորհակալություն հայտնելով նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ աջակցության համար:

«Էյր Արաբիա» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին ցույց տվեց իր տոմսը՝ ասելով, որ ընկերության առաջին օդանավի առաջին ուղևորն է եղել: «Ձեր երկիրը հիանալի ստրատեգիական դիրք ունի՝ կապելու Եվրոպան Արևելքին»,-նկատեց Ադել Ալ Ալին:

Ըստ նրա՝ Հայաստանում շատ երիտասարդ կրթված մարդիկ կան, և, այսպիսով` Fly Arna-ի գործարկումով հնարավոր կլինի զարգացնել զբոսաշրջության ոլորտը, շատ աշխատատեղեր ստեղծել: Նա նշեց՝ իրենք ուրախ են այդ ամենի մասը լինելով և ամեն հնարավոր բան կանեն:

Fly Arna-ի առաջին օդանավը վայրէջք է կատարել Զվարթնոց միջազգային օդանավակայանում հունիսի 10-ին, իսկ առաջին կանոնավոր չվերթները կմեկնարկեն հուլիսի 3-ից։