Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սամվել Կարապետյանի հարցազրույցը գերմանական հեղինակավոր լրատվամիջոցինՈւժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում է «Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն«Քո երազանքն այն էր, որ ես զոհվեի։ Բայց ես ապրում եմ, և մենք կհաղթենք». Արեգա Հովսեփյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Դավթաշենում էԵՄ֊ին անդամակցելու գինը Արցախի կորուստն էր և դա էր պատճառը, որ ՀԱՊԿ֊ին օգնության համար չդիմեցիր. Արշակ ԿարապետյանԵվրոպացի չինովնիկները գցել են ՀՀ վարչապետին. Հրայր ԿամենդատյանԿայուն աշխատանքը ընտանիքի բարեկեցության և երեխաների պաշտպանության լավագույն երաշխիքն են. ԶՊՄԿՓոքրիկ հարց Փաշինյանի 51 տարեկան դառնալու առթիվ. Մենուա Սողոմոնյան Թույլ չենք տալու 300.000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանցիները մշտապես խոսում են «Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստան վերադառնալու մասին․ Արմեն ՄանվելյանՀայաստանին պետք է ուժեղ ղեկավար․ մենք այլևս չենք նահանջելու. ՀայաՔվեՍիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ. Ավետիք ՉալաբյանՄի՛ թողեք, որ ուրիշները որոշեն ձեր ապագան, եկե՛ք ընտրատեղամաս. ՀայաՔվե Թող մեր երեխաները մեզանից ավելի խելացի լինեն, մեզանից ավելի լավ ապրեն. Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանի օգնությունը բանակին էական ու բազմազան է եղել, բավական օգտակար է եղել. Դավիթ Տոնոյան Փաշինյա՛ն, մենք Արևմտյան Ադրբեջան չե՛նք. Մենք՝ Հայաստա՛ն ենք. Նարեկ ԿարապետյանԻնչ սպառնալիք է ներկայացնում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցումը Եվրոպամետ ընտրողները խաբված են և խաբվելու են, եթե չվերանայեն իրենց մոտեցումը. Էդմոն ՄարուքյանՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Նոր Հաճն. ուղիղ Մեր պետության հայկական բովանդակությունը վտանգված է. Էդմոն ՄարուքյանՄերժելով 16-ին՝ մերժում ենք Ալիևին. Արեգա Հովսեփյան Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգանՇնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ. Նաիրի ՍարգսյանՀարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ. տեսանյութ Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ որևէ փոփոխություն չի լինելու, ավելանալու է միայն երաշխավորի գաղափարը. Ն.ԿարապետյանՀունիսի 3-ին համար 3-ի կողքին լինելու նպատակը«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության օրվա առթիվՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Նորակերտում. ուղիղՏպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան ու Ադրբեջանը մեր ժողովրդի դեմ ռազմшկան հանցագործություններ չեն իրականացրել. Տիգրան Աբրահամյան Բազմաթիվ անգամներ շեշտել եմ՝ ձեր վստահությունն ինձ համար ամենամեծ պատասխանատվությունն է, և ես այն պահելու ու պահպանելու եմ. Գագիկ ԾառուկյանՄոսկվայից զգուշացումներ՝ Երևանին․ առանց ռուսական շուկայի Հայաստանը կարող է կորցնել գյուղմթերքի արտահանման հիմնական ուղղությունը Հրդեհ` Մեծ Մանթաշ գյուղում Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր «Կոմպրոմիսներով պիտի ընտրվի վարչապետ, որը նախկիններից չէ , ներկաներից չէ». Է. Մարուքյան «Մեզ նույնիսկ ՔՊ-ում են ավելի շատ վստահում». Սամվել Կարապետյանը՝ ընտրությունների վճռորոշ նշանակության մասին Տվեք մեզ մանդատ՝ դադարեցնելու գզվռտոցը. Էդմոն ՄարուքյանՄեր գլխավոր նպատակը ժողովրդի համախմբումն է․ Սամվել ԿարապետյանՈւժեղ ավտերթ Գավառում և հարակից գյուղերում․ Աշոտ ՄարկոսյանՀունիսի 3-ին մեծ հանրահավաք․ եկեք ցույց տանք մեր ուժը․ Սամվել ԿարապետյանԺողովուրդ ջան հունիսի 3-ին, 19:00, Հանրապետության հրապարակ՝ մեծ հանրահավաք ունենանք․ Արամ ՎարդևանյանՄԵր պետությունը չունի էլիտա․ ԿարապետյանՄարդիկ մեզ հետ միայն շահելու են, ոչ մի բան չեն կորցնելու․ Սամվել ԿարապետյանՄենք չենք տարանջատելու մարդկանց․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանում անձնական մեքենաների տարեկան տեխզննությունը չեղարկվելու է․ Նարեկ ԿարապետյանԿլուծվի Նուբարաշենի աղբավայրի հարցը․ ԿարապետյանՄեր հերոսները մեր ազգի արժանապատվությունն են․ Սամվել ԿարապետյանԷնքան ասեցին՝ խաղաղություն ենք բերել, վերջը բերեցին տնտեսական պատերազմ Ռուսաստանի հետՈ՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչու է մեր գյուղմթերքի արտահանումը դադարեցվել. Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Ինչպես է IO հոգեբանությունն օգնում բիզնեսներին բազմազանություն ապահովել աշխատանքի ընդունման գործընթացում

Վերջերս Forbes պարբերականում հրապարակվել է Forbes-ի տեխնոլոգիական խորհրդի անդամ, CodeSignal ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանի հոդվածը, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև։ Նյութի բնօրինակի հղումը կարող եք գտնել հոդվածի վերջում։

Աշխատավայրը կարող է մեծ ազդեցություն ունենալ մեր մտածողության, ինչպես նաև մարդկանց զգալու և նրանց հետ շփվելու վրա: Արդյունաբերա-կազմակերպչական (IO) հոգեբանությունը մարդու վարքագծի գիտական ուսումնասիրությունն է աշխատանքի համատեքստում, որը նպատակ ունի բարելավել աշխատանքային պայմանները բոլոր առումներով՝ ինչպես կազմակերպության, այնպես էլ աշխատակիցների տեսանկյունից: Սա հատկապես կարևոր է այժմ, երբ կազմակերպությունները ձգտում են կիրառել բազմազանության, հավասարության և ներառականության (DEI) ռազմավարություն իրենց աշխատանքի ընդունման գործելակերպում: IO հոգեբանության մեջ օգտագործվող հետևյալ գործիքները կարող են ընկերություններին ցույց տալ, թե ինչպես գիտությունը կարող է ապահովել ավելի արդար և նպաստավոր արդյունքներ՝ մրցունակ տաղանդների շուկայում աշխատանքի ընդունման DEI ռազմավարությունն իրագործելիս։ 

Աշխատանքի վերլուծություն

Աշխատանքի վերլուծությունը կազմակերպությունում որոշակի դերի համար պահանջվող պարտականությունները չափելուն և հասկանալուն ուղղված  գիտական մոտեցումն է: Օգտագործելով գիտությունը, այլ ոչ թե ներքին բնազդը կամ անհատների կարծիքը, ընկերությունները կարող են նվազեցնել աշխատանքի նկարագրությունից առաջացած կողմնակալությունը և համոզվել, որ որակավորված թեկնածուներին ոչինչ չի խոչընդոտի դիմել։ 

IO հոգեբանները կատարում են աշխատանքի վերլուծությունը KSAO չափանիշների միջոցով, ինչն իր մեջ ներառում է գիտելիքների, հմտությունների, կարողությունների և այլ հաջողություն ապահովող հատկանիշների վերլուծությունը։ Նրանք նաև փորձում են ներգրավել աշխատակիցների ներկայացուցչական ընտրանք, որը կարող է համարժեք կերպով արտացոլել թիմի բազմազան տեսակետներն ու փորձառությունները: Այնուհետև, IO հոգեբանները օգնում են կազմակերպությանն օգտագործել աշխատանքի վերլուծության արդյունքը՝ հավաքագրման պրակտիկաներին կառուցվածք և հետևողականություն ավելացնելու համար։ Այս գործընթացը ներառում է տարբեր բաղադրիչներ՝ սկսած աշխատանքի նկարագրությունը գրելուց մինչև հարցազրուցավարների վերապատրաստումը։ Աշխատանքի հստակ վերլուծություն ունենալը հիմք է աշխատանքի ճշգրիտ նկարագրություններ ստեղծելու համար, ինչն իր հերթին  թեկնածուներին առաջարկում է թափանցիկություն և օգնում է հավաքագրողներին և աշխատանքի ընդունող մենեջերներին համոզվել, որ նրանք թեկնածուների համապատասխանությունը գնահատելիս կենտրոնանում են միայն աշխատանքին առնչվող չափանիշների վրա։

Նախնական գնահատման հաստատում

Աշխատանքի ընդունմանը նախորդող շրջանի (pre-hire) գնահատումների օգտագործումը կարող է օգտակար լինել DEI ռազմավարության իրագործման համար: Այդ փուլում կարճ հեռախոսազանգի կամ ինքնակենսագրականի հիման վրա ընտրության փոխարինումը գնահատման մեթոդով գրեթե վերացնում է մարդկային կողմնակալության գործոնը։ Տասնամյակների հետազոտություններից մեզ հայտնի է, որ մարդկանց մեծամասնությունը հակված է չափից ավելի վստահ լինել աշխատանքի ընդունելիս արդար որոշումներ կայացնելու իրենց կարողության մեջ: Գնահատումները ապահովում են բոլոր թեկնածուների հավասար հնարավորությունները՝ ցույց տալու իրենց համապատասխանությունը տվյալ դերին։ 

Հարց է առաջանում. արդյո՞ք գնահատման տվյալ մեթոդը անաչառ է և համապատասխանում է կազմակերպության առջև դրված նպատակներին։ IO հոգեբանությունն օգնում է պատասխանել այս հարցին։ IO մասնագետները վերապատրաստաված են ստուգելու նախնական գնահատումների համապատասխանությունը և գտնելու արդար ընտրության չափանիշներ, որպեսզի ապահովեն թեկնածուների ճշգրիտ գնահատում։

Համակարգված հարցազրույցների կազմում

Առանց տվյալների վրա հիմնված և համակարգված մոտեցման հարցազրույցների անցկացումը կարող է ենթարկվել մարդկային կողմնակալության ազդեցության, ինչն իր հերթին կհանգեցնի անհետևողական ընտրության և թեկնածուների համար տհաճ փորձառության։ Հարցազրուցավարների համար բոլորովին բնական է ցանկանալ կապեր հաստատել թեկնածուների հետ: Սակայն այն պահից, երբ մենք սկսում ենք ուղղորդող հարցեր տալ և առավելություն տալ մի թեկնածուին մյուսի նկատմամբ, մենք խեղաթյուրում ենք գնահատումը, ինչը մեծապես ազդում է թեկնածուների վրա։

IO հոգեբանությունը կարող է օգնել կազմակերպություններին իրենց հարցազրույցներն ավելի համակարգված դարձնել և հարցազրուցավարների վերապատրաստման նյութեր մշակել: Այդ գործընթացը կարող է ներառել այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են.

  • հաստիքի կարևոր կողմերին անմիջականորեն առնչվող հարցերի փաթեթի մշակում և վերանայում,
  • յուրաքանչյուր հարցի համար վարկանշային սանդղակի ստեղծում,
  • ոլորտային նախապաշարմունքների մասին տեղեկացվածության բարձրացումը, և դրանք հարցազրույցից ու միավորների գնահատման գործընթացից հեռացնելուն միտված ռազմավարության մշակում:

IO հոգեբանության սկզբունքները և լավագույն փորձառությունն արժեքավոր են մարդկանց ներառող բիզնես-գործընթացներում ամուր հիմքեր ստեղծելու համար, քանի որ հենված են գիտության վրա, ինչը նվազեցնում է սուբյեկտիվությունը և մարդկային կողմնակալության գործոնը: Քանի որ 2022 թվականին կազմակերպությունները ձգտում են իրագործել իրենց DEI-ի նպատակները, IO հոգեբանությունը կարող է օգնել նրանց ապահովել հավաքագրման և աշխատանքի ընդունման նպաստավոր վերջնարդյունքներ։

Հեղինակ՝ Տիգրան Սլոյան, Forbes-ի տեխնոլոգիական խորհրդի անդամ, CodeSignal ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն 

Հոդվածի բնօրինակը՝ https://bit.ly/38cr3VQ