Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ
Իրավունք

Ամբաստանյալը 3մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատվել է և նորից հանցանք գործել․ գումարը պետականացվել է

Շարունակվել են արձանագրվել դեպքեր, երբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննչական մարմնի, դատախազության կողմից ներկայացվող հիմնավոր միջնորդությունները դատարանների կողմից մերժվելու արդյունքում մեղադրյալները կատարում են նոր հանցագործություններ: 

Մասնավորապես, ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության, թմրամիջոցները իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով Ռ. Օ.-ին մեղադրանք է առաջադրվել 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

2018 թ. նոյեմբերի 20-ին որոշում է կայացվել քրեական գործից մաս անջատելու մասին և ըստ մեղադրանքի` երեք անձի, այդ թվում նաև Ռ. Օ.-ի, մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է դատարան ըստ էության քննելու համար:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թ. մայիսի 27-ին բավարարել է ամբաստանյալ Ռ. Օ.-ի պաշտպանի միջնորդությունը, ամբաստանյալի  նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել 3.000.000 ՀՀ դրամ գումար գրավը:

Քրեական գործի դատաքննության ընթացքում պարզվել է, որ խափանման միջոցի փոփոխությունից հետո վերջինս կատարել է ՀՀ քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նոր հանցանք, որի համար Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ. մարտի 15-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել, դատապարտվել ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:  Նշված դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Ռ. Օ.-ն դատարանի կողմից իր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխվելուց և 3.000.000 ՀՀ դրամ գրավ կիրառվելուց հետո կատարել է նոր հանցանք, մեղադրող դատախազի կողմից միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված 3.000.000 ՀՀ դրամ գրավը պետականացնելու, խափանման միջոցը փոփոխելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Դատարանը 2022 թ. մայիսի 12-ին մեղադրող դատախազի միջնորդությունը բավարարել է մասնակի՝ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված 3.000.000 ՀՀ դրամ գումարը պետականացվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: