Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա Տոնոյան
Հասարակություն

Երևանում պարեկների կողմից գողություն անողներին հետապնդելու և կրակոցների արդյունքում վնասազերծելու դեպքով 8 հոգի ձերբակալվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների  քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Ն. Պավլովի որոշմամբ որպես կասկածյալներ ձերբակալվել է 8  քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  նշված անձինք կասկածվում են մայիսի 24-ին Բագրևանդի  թաղամասում  գտնվող «Տելեկոմ Արմենիա»  ՓԲԸ-ի տարածքից մի քանի միլիոն դրամ արժողությամբ պղնձե մալուխներ գողանալու մեջ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի  ծառայողները՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնսդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկների հետ՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ, ինչպես նաև նույն վաշտի ավագ պարեկներ Ռոման Ալոյանի, Արման Խալաթյանի, կրտսեր պարեկ Արթուր Ավետիսյանի հետ համատեղ հետապնդել ու ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 28-ամյա Մհեր Հ.-ին, Երևանի բնակիչ, 37-ամյա Գուրգեն Բ.-ին, Լոռու մարզի բնակիչր, 37-ամյա Սերիկ Հ.-ին, Լոռու մարզի բնակիչ, 33-ամյա Ռոլանդ Խ.-ին:

Բագրևանդի թաղամասում գտնվող «Ադորր»  սգո սրահի մոտից փախուստի դիմելիս բռնվել և բերման է ենթարկվել Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Մանվել Ս.-ն և Տավուշի մարզի բնակիչ, 32-սմյա Էմին Ս.-ն:

Բերման են ենթարկվել նաև Արագածոտնի մարզի բնակիչներ, 28-ամյա Արմեն Գ.-ն և 29-ամյա Հովսեփ Հ.-ն:

Ոստիկանները պարզել են նաև, որ փախուստի դիմած անձանցից մեկը Լոռու մարզի բնակիչ, 34-ամյա Ռոման Ջ.-ն է: Նշված  անձինք քննիչի որոշմամբ ձերբակալվել են:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝  փախուստի դիմած Ռոման Ջ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն կասկածներ,  որ նշված խմբում այլ անձինք նույնպես ներգարվված են և ընդհանուր առմամբ մեկ ամսվա ընթացքում «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի նշված տարածքից գողացվել է մոտ 49 լն դրամի պղնձե մալուխներ:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 24-ին դետեկտիվ ժանրի դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ էին ունեցել, որ Ջրվեժ թաղամասում գտնվող «Արմենթել» ընկերությանը պատկանող  տարածքից գողություն է կատարվելու։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանները հասել էին այն պահին, երբ Ford մակնիշի ավտոմեքենան բարձված գողոնով նշված տարածքից դուրս էր գալիս։  

Ոստիկանները հրահանգել էին, որպեսզի այդ, ինչպես նաև մեկ այլ Ford Transit մակնիշի ավտոմեքենաները կանգնեն, սակայն վարորդները, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, դիմել էին փախուստի։ 

Սկսվել էր հետապնդում, և Նոր Նորքի ոստիկաններին օգնության էին հասնում ՀՀ ոստիկանության պարեկաիյն ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։  

Հետապնդումը շարունակվել էր մինչև Դավիթ Բեկի փողոցը, և մեկ այլ տեղից էլ փախուստի դիմածներին հետապնդել էին նույն վաշտի ավագ պարեկներ Ռոման Ալոյանը, Արման Խալաթյանը և կրտսեր պարեկ Արթուր Ավետիսյանը։  

Պարեկները մի քանի անգամ բարձրախոսով հրահանգել էին, որպեսզի փախուստի դիմողները կանգնեն, սակայն նրանք, դարձյալ չենթարկվելով, շարունակել էին դիմել փախուստի։

Ոստիկաններն ու պարեկները կասկածելի գողոնով բարձված Ford-ը հետապնդել էին մոտ 4 կմ, ու արդեն պարեկ Ռ. Ալոյանը, ով նաև վարում էր ծառայողական ավտոմեքենան, նախազգուշական կրակոցներ էր արձակել օդ, ապա տեսնելով, որ դա էլ չի զգաստացնում Ford-ի վարորդին, ընթացքում դիպուկ կրակոցներ էր արձակել Ford-ի անվադողերի ուղղությամբ, որից հետո Ford-ի վարորդը կորցրել էր ավտոմեքենայի կառավարումը և բախվել բազալտե եզրաքարերին, ապա ծառերին և մոտ 200 մետր կողաշրջված սահելով՝ հայտնվել «Բաքոս» ռեստորանային համալիրի դիմաց։  

Կողաշրջվելուց հետո ավտոմեքենայի վարորդը, նրա կողքի ուղևորն ու հետևի հատվածում գտնվող մի քանի հոգի դիմել էին փախուստի, սակայն ոստիկաններին ու պարեկներին հաջողվել էր նրանցից մի քանիսին հետապնդել և վնասազերծել, ովքեր էլ բերման էին ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Վահե Գևորգյանն ու կրտսեր պարեկ Լուսինե Պետրոսյանը, մինչև որ օպերատիվորեն ժամանոլ էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Ազատ Դանիելյանի, բաժնի պետի տեղակալ Հ. Բաղմանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ն. Պովլովի գլխավորությամբ։  

Կողաշրջված ավտոմեքենայում հայտնաբերվել էր խոշոր չափի պղնձե մալուխներ, և այդ վայրում քննչական աշխատանքները ղեկավարող Ն. Պովլովի հանձնարարականով ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Էդգար Հայրապետյանի ուղեկցությամբ ավտոմեքենան տեղափոխվել էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։