Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ
Աշխարհ

Մեր հարևան Հայաստանի հետ դրական գործընթաց ենք սկսել․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանին: Այն հրապարակվել է նախագահականի պաշտոնական կայքում: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Նա մասնավորապես նշել է. «Եվս մեկ անգամ հարգանքով եմ հիշում զոհված օսմանցի հայերին և իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց ողջ մնացած հարազատներին։ Մարդկության պարտքն է կիսել այս ընդհանուր ցավը՝ առանց խտրականության»։

Ըստ Էրդողանի՝ երկու ժողովուրդների հազարամյա միասնությունը ոգեշնչման աղբյուր է: Նա համոզմունք է հայտնել, որ տառապանքը խորացնելու փոխարեն պետք է միասին կերտել ապագան՝ ոգեշնչված խորը արմատացած հազար տարվա վաղեմություն ունեցող համակեցությամբ:

Հիշյալ ուղերձում ակնհայտ է Հայոց ցեղասպանության իրողությունը կոծկելու և ընդամենը որպես ընդհանուր ողբերգություն ներկայացնելու Թուրքիայի ժխտողական քաղաքականության հերթական դրսևորումը։

Ուղերձի տեքստն ամբողջությամբ՝ ստորև

«Թուրքիայի հայերի պատրիարք, հարգելի Սահակ Մաշալյան,

իմ հարգելի քաղաքացիներ,

սրտանց և սիրով ողջունում եմ ձեզ։

Այսօր հավաքվել եք Ստամբուլի հայոց պատրիարքարանի հարկի տակ՝ ոգեկոչելու առաջին համաշխարհային պատերազմի պարտադրած դժվար պայմաններում մահացած օսմանցի հայերի հիշատակը:

Մահացած օսմանցի հայերին ևս մեկ անգամ հարգանքով ոգեկոչում եմ, իսկ նրանց ողջ մնացած հարազատներին՝ անկեղծ ցավակցություններս  հղում:

Առաջին համաշխարհային պատերազմի դժվար պայմաններում դեպի հավերժություն գնացած օսմանցի քաղաքացիների համար ամենակարող Ալլահից հանգստություն եմ խնդրում:

Առաջին համաշխարհային պատերազմի հետ համընկած Օսմանյան կայսրության վերջին տարիները միլիոնավոր օսմանցի զավակների համար տառապանքներով լի ժամանակաշրջան է եղել:

Առանց կրոնական, էթնիկ, մշակութային տարանջատում անելու այս համատեղ ցավը հասկանալը և կիսելը մարդկության պարտքն է:

Հարյուրավոր տարիներ մենք միասին ենք եղել ուրախության և տխրության մեջ։ Եվ կարևոր է, որ անցյալի վերքերը միասին բուժենք ու մարդկային կապերն էլ ավելի ամրապնդենք:

 

Հավատում եմ, որ այս գիտակցումով տառապանքը խորացնելու փոխարեն անհրաժեշտ է 1000-ամյա խորը  միասնությունից ոգեշնչվելով ապագան միասին կառուցել:

Այսպես օրինակ մեր հարևան Հայաստանի հետ այս նպատակով դրական գործընթաց ենք սկսել:

Գիտեմ և շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ կարգավորման գործընթացին անկեղծորեն աջակցում են նաև մեր հայկական ծագումով քաղաքացիները, որոնք կողմ են 2 հարևան երկրների միջև սերտ համագործակցությանը:

Ակնկալում եմ, որ դուք էլ զորեղ աջակցություն կունենանք երկար տարիներ անց մեր տարածաշրջանում հանուն մնայուն խաղաղության և կայունության ի հայտ եկած այս պատմական հնարավորության գնահատմանը:

Ուզում եմ վստահ լինեք՝ մենք ամեն ջանք գործադրելու ենք, որ այս հողերում դարավոր միասնության ընթացքում մեր մշակութային ու հանրային կյանքում անջնջելի հետքեր թողած մեր հայ քաղաքացիները շարունակեն իրենց կյանքը հանգստության, ապահովության ու անվտանգության պայմաններում: 

Այս զգացումով և մտքերով կրկին հարգանքով հիշում եմ օսմանցի հայերին, որոնց կորցրեցինք 1-ին համաշխարհային պատերազմում, ողջունում և իմ հարգանքներն եմ հղում հիշատակի արարողությանը ներկա իմ բոլոր քաղաքացիներին»: