Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Նիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին
Իրավունք

Բացահայտվել են համացանցային հավելվածներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբեր

ՀՀ դատախազության համակարգման ներքո քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների ակտիվ ու արդյունավետ համագործակցության արդյունքում աննախադեպ արդյունքներ են արձանագրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում:   

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ  քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված մեծ ծավալի էլեկտրոնային և այլ ապացույցների, օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ուղարկված իրավական օգնության միջնորդությունների կատարմամբ ստացված տեղեկատվության պատշաճ վերլուծության արդյունքում հնարավոր է եղել բացահայտել համացանցային հաղորդակցման հավելվածների, առավելապես՝ «Տելեգրամ» ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մի քանի կազմակերպված խմբերի:

Նշված քրեական գործի նախաքննության ընթացքում ի թիվս այլ դատավարական գործողությունների` կատարվել են շուրջ 50 խուզարկություններ, համացանցային հասանելիության և բաժանորդային տվյալներ ստանալու 100-ից ավել միջնորդություններ են ներկայացվել դատարան, 10-ից ավել իրավական օգնության միջնորդություններ են ուղարկվել օտարերկրյա իրավասու մարմիններին, որոնցից մեկի հիման վրա քրեական գործ է հարուցվել նաև ՌԴ-ում:

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչը, 2017թ. մինչև 2021թ. օգոստոսի 30-ը հեռահաղորդակցության  «Տելեգրամ» հավելվածում ստեղծել ու կառավարել է 5 ալիք, որոնց միջոցով իր կողմից ստեղծված և ղեկավարվող կազմակերպված խմբի անդամների հետ, հիմնականում Երևան քաղաքի տարածքում իրացրել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, որի արդյունքում միայն ՌԴ-ում գործող վճարահաշվարկային կազմակերպությունում բացված վերջինիս պատկանող 2 էլեկտրոնային դրամապանակներին ստացվել է 52.327.000 ՀՀ դրամին համարժեք գումար։ Ստացված հիշյալ ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու, իրական բնույթը խեղաթյուրելու նպատակով դրանք հետագայում փոխանցվել են մեղադրյալի և նրա հետ փոխակապակցված անձանց կողմից ՀՀ-ում վճարահաշվարկային գործունեություն իրականացնող կազմակերպություններում բացված էլեկտրոնային դրամապանակներին կամ բանկային քարտերին, որից հետո տնօրինվել են հանցակիցների հայեցողությամբ։

Բացի այդ, նույն քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը 2019թ.-ից համացանցային տարբեր հավելվածներով զբաղվել է «Շոկո» անվանմամբ «5F-MDMB-PICA» տեսակի թմրամիջոցի ապօրինի իրացմամբ, որի արդյունքում 2019 թվականի 3 ամսվա ընթացքում քննությանը հայտնի միայն ՌԴ-ում գործող վճարահաշվարկային կազմակերպությունում բացված  էլեկտրոնային դրամապանակին ստացել է 15.822.906 ՀՀ դրամին համարժեք գումար, որը ֆինանսկան միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու, իրական բնույթը խեղաթյուրելու նպատակով հետագայում փոխանցվել է մեղադրյալի և նրա հետ փոխկապակցված անձանց անուններով բացված ՀՀ-ում գործող վճարահաշվարկային կազմակերպությունների էլեկտրոնային դրամապանակներին, բանկային քարտերին և տնօրինվել նշված անձանց հայեցողությամբ:

Կատարված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ մեղադրյալի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար օգտագործված օտարերկրյա վճարահաշվարկային կազմակերպություններում բացված դրամապանակներից ՀՀ-ում նմանատիպ գործունեություն ծավալող կազմակերպությունների ավելի քան 3 տասնյակ  դրամապանակներին փոխանցվել է շուրջ 74.000.000 ՀՀ դրամ:

Բացի այդ, 2022թ. հունվարի 20-ին հայտնաբերվել և ձերբակալվել է թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող համացանցային «Տելեգրամ» հավելվածի ալիք ստեղծած և ղեկավարած մեկ այլ անձ, որից անմիջապես հետո միաժամանակյա խուզարկություններ են կատարվել վերջինիս բնակության վայրում, ամառանոցում և նրա կողմից շահագործվող գրասենյակում, որոնց արդյունքում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար օգտագործված ՌԴ-ում գործող դրամապանակից նշված անձի՝ ՀՀ-ում գործող էլեկտրոնային դրամապանակին 2020 թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում փոխանցվել է 5.302.222 ՀՀ դրամ։ Տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նույն դրամապանակին 2020-2021թթ. ընթացքում այլ օտարերկրյա դրամապանակներից ստացվել է ընդհանուր 73.447.078 ՀՀ դրամ գումար:

Դրանից բացի, 2022թ. հունվարի 23-ին և 25-ին տարբեր վայրերից հայտնաբերվել և ձերբակալվել է 5 անձ:

Կատարված  խուզարկություններով հայտնաբերվել, ինչպես նաև մեղադրյալների կողմից ներկայացվել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձանց կողմից կառավարվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող տելեգրամյան ալիքների ցանց՝ բաղկացած ավելի քան 20 էջից: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. սկսած նշված անձինք իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրականացրել են կրիպտոարժույթներով, քննությամբ մինչ օրս պարզվել է թմրամիջոցների ապօրինի իրացման նպատակով օգտագործված 1 «Դաշքոին» և 1 «Բիթքոին» հաշիվների տվյալներ, որոնց կատարված փոխանցումների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 50.000.000 ՀՀ դրամ:  Նշված անձանցից 2-ի բնակարանների խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 70.000 ԱՄՆ դոլար:

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից զննության են ենթարկվել թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող և գործով անցնող տելեգրամյան ալիքները, որոնցում առկա տվյալների համաձայն՝ նախաքննության ընթացքում հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արժեքը վաճառքի գներով կազմել է շուրջ 180.000.000 ՀՀ դրամ, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ առնչություն ունեցող էլեկտրոնային դրամապանակներով և տարբեր հաշիվներով շրջանառվել է շուրջ 320.000.000 ՀՀ դրամ:

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար 17 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի և 190-րդ հոդվածի  տարբեր մասերով, որոնցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում նաև Դատախազության կողմից համագործակցության վարույթի հնարավորությունների օգտագործմամբ, հանցավոր սխեմաներում ներգրավված բոլոր անձանց, օգտագործված վճարային գործիքները, հանցավոր գործունեությունից ստացված և օրինականացված գույքի ամբողջական չափերը պարզելու նպատակով։

Վերոնշյալ աննախադեպ արդյունքներն ապահովելու, համագործակցված աշխատանքի և ներդրած ջանքերի համար ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով ՀՀ Քննչական կոմիտեի և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների մի խումբ աշխատակիցներ արժանացել են խրախուսանքի: