Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Բարսելոնան» կերկարաձգի Ֆլիկի պայմանագիրը Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջըԺաննայի խայտառակ օրենքը համոզված եմ հակասահմանադրական է ճանաչվելու․ Ցոլակ ԱկոպյանԶելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԲնագիծ․ մորաքրոջդ տղային, որ նշանակում ես անձնագրային պետ, դա ի՞նչ է կոչվում' կոռուպցիա․ Արշակ ԿարապետյանԱմերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութը«Ռուսաստանը ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»․ Սամվել ԿարապետյանՄենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 %, միայն առա՛ջ. Սամվել ԿարապետյանՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհինՀայաստանի հաջորդ վարչապետը տնային կալանքից անմիջապես գնալու է վարչապետի աշխատասենյակ. Գոհար ՄելոյանԵվա Զոհրաբյանը բացում է դերասանական դպրոց Սովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն Սիրիան անվտանգ միջանցք է և այլընտրանքային երթուղի էներգակիրների մատակարարման համար. Սիրիայի նախագահՍամվել Կարապետյանը դուրս է գալիս դատարանիցՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսովՀացիկ գյուղում «Ford» է այրվել ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներիցԱրցախ վերադարձի իրավունքը երաշխավորված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ավետիք ՉալաբյանԱյս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք ՉալաբյանԻրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարuտացված nւրանը. Թրամփ Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանումՈ'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան«Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ ՎարդևանյանԻշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին«Իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակն է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ինՏեսանյութը աղճատված էր, մոնտաժված. Մելոյանը՝ ձայնագրությունների մասին (տեսանյութ) Ժողովուրդը լավ գիտի՝ ով, ինչ է խոստանում, մարզպետ կա՝ տուն է բաժանում. Նարեկ Կարապետյան Տերմինոլոգիան, որն իշխանությունն օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին. դա իրենց լեզվամտածողությունն է. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյան. «Ուզում են կասեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, բայց դա իրենց չի հաջողվելու»Թվայնացում և «կանաչ» էներգետիկա. ԶՊՄԿ-ն տրանսֆորմացնում է Հայաստանի արդյունաբերությունը 8 տարի իշխել են, երկիրը աղքատության մեջ է, թող գնան․ Կարապետյան Ընտրությունը լինելու է ոչ կուսակցությունների, այլ Հայաստանի լինել - չլինելու միջև․ Արմեն ՄանվելյանԴավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ ռազմակալված տարածքները վերադարձնելու խնդիր դրված չէ․ Ավետիք ՔերոբյանՈւղղորդված մարդիկ զանգահարում ու օգնություն են խնդրում, որ մեկն ասի՝ կմտածեմ, գլխին սարքեն. Նարեկ Կարապետյան Ի՞նչ է այսօր սպասվում Սամվել Կարապետյանին․ իրավիճակը՝ դատարանի բակումԻնչպես բերման ենթարկեցին Վաղինակ Ղազարյանին Իրանում պատերազմը Եվրոպային հիշեցրեց «կանաչ» անցման մասին Երթ՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի (տեսանյութ)Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն հանուն փոփոխության Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին «Ցանկացած ելք մեր վարքագիծը չի փոխի»․ Կարեն ԿարապետյանՄայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում. Տիգրան Աբրահամյան Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում
Հասարակություն

Բզկտված ԱՐՑԱԽ. ՄԵԾ ԹԱՂԵՐ. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
 
ՄԵԾ ԹԱՂԵՐ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
 
Գյուղը գտնվում է հանրապետության հարավ-արևելյան հատվածում, Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 21 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 58 կմ հեռավորության վրա։ Լեռնային համայնք է, ունի 3269 հա տարածք, որից 2272 հա գյուղատնտեսական նշանակության, 728 հա անտառային հողեր։
 
Համայնքի տարածքում են գտնվում «Հոռեն», «Ծավեն», «Շենին», «Երե ջուր», «Ներքե ջուր», «Վրարակն», «Ռըքելանց», «Նազանու» և «Թթու ջուր» աղբյուրները։ Մեծ Թաղերի հարավային մասով է հոսում Արաքսի ձախ վտակ Իշխանագետը։ Ծովի մակերևույթից 1200 մետր բարձրության վրա է, այն չորս կողմից շրջապատված է անտառապատ լեռներով։
Գյուղի մոտակայքում են գտնվում Մարխաթուն, Ճոխտպըռըվածառ սրբավայրերը։
 
Հնում գյուղը կոչվել է Կաժ (հիմնադիր Դանիել Կժեցու անունով), ապա Թաղեր, Նոր Թաղլար, Մեծ Թաղլար: Գյուղը ձորերով բաժանված էր առանձին-առանձին թաղերի կամ հատվածների։ Արմատական բնակիչներն ապրում էին արևելյան ձորագլխին, Դիզափայտի լեռանային Հարոս և Թաղլար բնակավայրերից այստեղ տեղափոխվածները՝ արևմտյան ձորալանջին, իսկ Խաչենի Տիգրանակերտից փոքր ինչ հեռու, այժմյան Աղդամի տեղում գտնվող հայկական Ակնա բնակավայրից գաղթածները բնակություն էինն հաստատել կենտրոնական մասում։
 
Այն խոշոր բնակավայր էր՝ բաժանված ձորերով, որոնց արանքում եղած թաղամասերը նկատի ունենալով՝ գյուղը կոչել են Թաղեր։
 
Մեծ Թաղերը 18-19-րդ դարերում մարդաշատ գյուղաքաղաքի կարգավիճակ ուներ։ Այստեղ 19-րդ դարում մեծ շինարարական եռուզեռ է սկսվում։ Հորդառատ անձրևների ժամանակ սելավները գետակների վերածվելով քանդում էին ձորամիջյան ճանապարհահատվածները և կարիք է առաջանում ձորակի վրա կառուցել կամուրջ։ 1890 թվականին կառուցվում է կամուրջ, որը նախատեսված էր ոչ միայն հետիոտնի, այլև սայլակառքերի համար։ Երբ կառուցվել են չորս քարաշեն կամուրջները, հողով, քարով, լցվել ձորերի առանձին հատվածներ, Թաղերը իրար հետ ձուլվել են, և սկսեկ են գործածվել Մեծ Թաղեր անունը։
 
Գյուղի տարածքում բնակավայր է հիմնվել 10-րդ դարում, սակայն հիմնադրման վերաբերյալ հստակ տվյալներ չկան։ 18-րդ դարում գյուղը եղել է Վարանդայի մելիքության կազմում։ Այս գյուղում ապրել է և թաղված է եղել Սարգիս Արաքայաորդին, Արշակունյաց դինաստիայի վերջին ժառանգներից՝ Փայտյանների տոհմից։ Իշխան Սարգիս Փայտյանը նաև եղել է ռազմական գեներալ-հրամանատար ռուս-պարսկական պատերազմներում։ Մեծ Թաղերում է ծնվել նաև ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Արմենակ Խամփերյանցը:
 
Գյուղի պատմամշակութային հուշարձաններից են Շմանեք (Ծծախաչ), քարանձավը, որը բաղկացած է 4 քարայրներից և միմյանց հետ են կապված տարբեր չափսերի անցուղիներիով։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Շմանեք քարայրում պալեոլիթի շրջանում ապրել են նախնադարյան մարդիկ։ Շմաջրի բերդը, որը գյուղի հյուսիս-արևելյան մասում է, գյուղից 3 կմ հեռավարության վրա։ Բերդը գտնվում է ժայռի վրա և մոտ 800 ք/մ տարածք է զբաղեցնում։
 
Մրխաթունը հին բնակատեղին, գյուղից 1.5 կմ հեռավորության վրա է գտնվում։
 
Գյուղատեղիի մոտակայքում կանգնուն է մնացել Մրխաթուն եկեղեցին։ Եկեղեցին կառուցվել է 1603 թ. եկեղեցին։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը կառուցվել է 1846 թվականին գյուղի հասարակական ծախսերի հաշվին։ Լուսավորչի սրբավայրը, որը գտնվում է գյուղից 500 մ հեռավարության վրա, Լուսավորչի սարի վրա։ Ըստ լեգենդի, քարայրը, որտեղ գիշերել է Գրիգոր Լուսավորիչը, ունի գետնից 1 մետր բարձրություն։ Ճոխտ Պըռըվածառ ուխտատեղին գյուղից 10 կմ հեռավորության վրա է՝ Վերին Շագանակուտ կոչվող վայրում։ Պահպանվել են զույգ եկեղեցիների հիմքերը և վանքի փլատակները։
 
Նշենք նաև, որ մինչև բռնակցումը գյուղում բնակվում էր 1518 մարդ։ Գյուղում գործում էր մեկ մանկապարտեզ և մեկ դպրոց, որն ուներ մոտ 220-230 աշակերտ։