Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ուժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Տեխնիկական մասնագետների ներգրավման 4 կարևոր կանխատեսում ըստ Forbes ամսագրի

Վերջերս հեղինակավոր Forbes ամսագրում լույս է տեսել հայկական CodeSignal ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանի  հոդվածը՝ տեխնիկական մասնագետների ներգրավման 4 հիմնական միտումների վերաբերյալ, որոնք արդիական են լինելու 2022 թվականին։ 

Նախորդ տարվա ընթացքում, որպես 2020 թվականի անկայունության բնական արդյունք, աշխատանքի ընդունման ոլորտը շրջադարձային փոփոխությունների ենթարկվեց։ Թեև տեխնոլոգիական կազմակերպությունները առավել պատրաստ էին մուտք գործելու հեռահար աշխատանքի աշխարհ, «Great Resignation» որակված շրջանը նրանց ևս ուժգին հարված հասցրեց։ Տվյալները փաստում են, որ 2021 թվականին տեխնոլոգիական ոլորտում  գրանցվել է մասնագետների կողմից գործատուի հետ պայմանագրերի միակողմանի դադարեցման թվի ամենամեծ աճը՝ բոլոր մյուս ոլորտների համեմատ։  Փորձառու մասնագետների բարձր պահանջարկով պայմանավորված՝ բիզնեսները, չունենալով աշխատանքի ընդունման արդյունավետ ռազմավարություններ, կանգնեցին որակյալ ինժեներական թիմերի ձևավորման և պահպանման խնդիրների առաջ։

Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ զարգացում է ունենալու տեխնիկական մասնագետների ներգրավումը  2022 թվականին՝ նոր միջավայրի պահանջներին համապատասխան։ Ահա չորս կանխատեսում, որոնք հիմնված են CodeSignal ընկերության հիմնադիր Տիգրան Սլոյանի ձեռք բերած հարուստ փորձի վրա։ Այս միտումներից պետք է տեղյակ լինեն առաջատար տեխնոլոգիաների ոլորտի բիզնես առաջնորդները, որպեսզի կարողանան դիմակայել լավագույն կադրերի ներգրավման մրցավազքի մարտահրավերներին։

  • Կգրանցվի միջազգային կադրերի ներգրավման պայթյուն

Շատ կազմակերպություններում, որոնք լիովին անցել են աշխատանքի կազմակերպման հեռավար ձևաչափի, ներգրավման տեղանքով պայմանավորված սահմանափակումները դարձել են երկրորդական։ Եթե մենք հանդիպում ենք միայն Zoom-ով, այդքան էլ էական չէ, թե որտեղ ենք գտնվում։ Արդյունքում, 2021 թվականին ականատես եղանք նրան, որ զգալիորեն աճեց մասնագետների ներգրավումը ԱՄՆ տեխնոլոգիական հաբերի սահմաններից դուրս։  Անգամ այդ պարագայում՝ շատ ընկերություններ շարունակեցին թերահավատորեն մոտենալ միջազգային ներգրավման հարցին։  

Այսօր ամբողջ աշխարհում առկա է բարձր որակավորում ունեցող մասնագետների մեծ բազմություն՝ անհրաժեշտության դեպքում ներառելով նաև նույն ժամանակային գոտիներում գտնվող անձանց։ Տիգրանը հավատ է տածում, որ 2022 թվականին տաղանդների ներգրավման մասնագետները կսկսեն օգտվել այս փաստի առավելություններից։ Չեզոքացնելով պետական սահմանների դերը տաղանդների որոնման գործում՝ նրանք կբացահայտեն հրաշալի թեկնածուների այնտեղ, որտեղ ի սկզբանե չեն դիտարկել։

  • Տաղանդների ներգրավման  մասնագետների դիրքերը կամրապնդվեն

2021 թվականի հունիսին LinkedIn-ում թափուր հաստիքների հայտարարությունների մեջ գերակշռում էր ոչ թե ծրագրավորողների, այլ տաղանդների ներգրավվման մասնագետների պահանջարկը։ Զարմանալի չէ, որ մարդկային ռեսուրսների մասնագետների այժմ առավել դժվար է գտնել՝ հաշվի առնելով մեր լսած պատմություններն այն մասին, թե ինչպես էին կազմակերպությունները 2020 թվականին զանգվածաբար աշխատանքից ազատում HR թիմերը։ Դժվար է առաջարկել մի պաշտոն, որը խնդրահարույց իրավիճակում ազատման ցուցակի առաջին հորիզոնականում է լինելու։ Հատկապես դժվար է, քանի որ սովորաբար այս աշխատանքի արդյունավետությունը չափվում է ոչ թե ընդունված աշխատակիցների որակով, այլ համալրված հաստիքների քանակով։ 

Տեսնելով հեռանկարը, տեխնոլոգիական կազմակերպություններին, գուցե, անհրաժեշտ է դադար առնել և վերանայել իրենց ծրագրերը՝ կապված մասնագետների ներգրավվման թիմերի պահպանման և ուժեղացման հետ։ Եթե կազմակերպությունները գիտակցաբար որոշեն մարդկային ռեսուրսների հավաքագրումը դարձնել կայուն և կանխատեսելի դերակատարում, կառուցեն վստահելի համակարգեր և աշխատանքային գործընթաց՝ առանցքային թիմի շուրջ, նրանց նման դիրքավորումն առավել հավանական կդարձնի որակյալ մասնագետների գրավումն ու պահպանումը։ 

  • Կազմակերպությունները կֆինանսավորեն տաղանդների ներգրավվման մասնագետների բութքեմփեր

2022-ին, կապված աշխատաշուկայի երկու ափերում կատարվող սրընթաց փոփոխությունների հետ, կենսական է դառնում ընկերությունների դերը ապագա տաղանդների ներգրավվման մասնագետներին կրթելու գործում։ Տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների արագությունը արդեն գերազանցում է մեր ներկայիս կրթական համակարգի զարգացման տեմպերը, և տեխնոլոգիական ոլորտում ինչպես մարդկային ռեսուրսների, այնպես էլ ինժեներական ոլորտի մասնագետները ստիպված են անհրաժեշտ հմտություններ սովորել հենց աշխատանքի ընթացքում։

Ինժեներական ոլորտում կազմակերպությունները նպաստել են այս հարցի լուծմանը՝ բութքեմփեր և համալսարանական ծրագրեր ֆինանսավորելով։ Սակայն չեն ներդրվել անգամ դրան հավասար ջանքեր տաղանդների ներգրավվման ոլորտի նոր մասնագետներին կրթելու գործում։ Եթե բիզնեսները գիտակցեն իրենց մարդկային ռեսուրսների ներգրավվման թիմերում բարձրորակ կիրառական գիտելիքի առկայության արժեքը,  հաջորդ տարի ի հայտ կգան մի շարք բութքեմփեր, դասընթացներ, որակավորումներ և անգամ մարդկային ռեսուրսների ներգրավման տեխնիկական հմտություններին վերաբերող համալսարանական մասնագիտացումներ։  

  • Թեկնածուներն են առաջնորդելու փոփոխությունը աշխատանքի ընդուման գործընթացներում

Տեխնոլոգիաների ոլորտում որակյալ մասնագետների հարցը մոտակա ժամանակներում թատերաբեմը չի լքի։ Երբ շուկան նման խորությամբ կախված  է լինում թեկնածուներից, հավանական է թվում, որ աշխատանքի ընդունման գործընթացներում առավել առաջնային և կենտրոնական դեր է տրվելու հենց նրանց համար բարենպաստ պայմանների, դրական փորձառության  ստեղծմանը։ Երբ թեկնածուներն ունեն հարցազրույցի մասնակցելու բազմաթիվ տարբերակներ, նրանք շատ արագ կմերժեն այն կազմակերպություններին, որոնք չեն հարգում իրենց ժամանակն ու ջանքերը։ Մենք արդեն տեսնում ենք կազմակերպություններ, որոնք փնտրում են տարաբնույթ գործիքներ և ռազմավարություններ՝ հարցազրույցի գործընթացը բարելավելու և իրենց տաղանդների ներգրավվման մասնագետներին հավելյալ ազատություն տալու համար, որպեսզի վերջիններս կենտրոնանան թեկնածուների հետ անձնական կապեր կառուցելու վրա։

Այս տարի տեխնոլոգիական ոլորտում մարդկային ռեսուրսների ներգրավման գործընթացը չափազանց շարժուն և հարափոփոխ է լինելու. այս չորս հավանական սցենարներն ընդամենը հատվածներն են այն հնարավոր զարգացումների, որ կարող ենք տեսնել։ Այնուամենայնիվ, մի բան պարզ է. այն կազմակերպությունները, որոնք կշարունակեն անտեսել աշխատանքի ընդունման նոր համակարգի իրողությունները 2022 թվականին, շուտով անկարող կլինեն մրցել նրանց հետ, ովքեր այդ փոփոխություններին պատրաստ են։ 

CodeSignal-ն առաջին կազմակերպությունն է, որ ստեղծեց գիտելիքների գնահատման ավտոմատացված հարթակ եւ այժմ օգտագործվում է որպես ստանդարտ չափանիշ տեխնիկական աշխատանքի ընդունելության համար։

Այն առավել արդար մեխանիզմ է առաջարկում՝ երկրորդական դարձնելով թեկնածուի ներկայացրած ինքնակենսագրականն ու նրան տալով հմտությունները դրսեւորելու հնարավորություն:

2021թ.-ին CodeSignal-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն և միջազգային հեղինակավոր բազմաթիվ այլ ընկերություններ այսօր օգտվում են CodeSignal պլատֆորմից, որպեսզի առավել անկողմնակալ կերպով տաղանդավոր մասնագետներ ընտրեն իրենց ընկերությունների համար: 

CodeSignal-ն ամփոփեց նախորդ տարին կազմակերպության համար կարևորագույն ձեռքբերումներով. series B $25 միլիոն ֆինանսավորում ստանալուց ընդամենը 10 ամիս անց ընկերությունն ստացավ series C $50 միլիոն ներդրում՝ հասցնելով ընկերության արժեքը $500 միլիոնի։

CodeSignal ընկերության

Մարկետինգի բաժին