Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունի
Հասարակություն

Հիմնվել է ուսումնական լաբորատորիա. ԱԿԲԱ Ֆեդերացիա

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ԱԿԲԱ Ֆեդերացիայի և «Երևանի գարեջուր» ՓԲԸ աջակցությամբ գործարկվել է գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական նորարարական լաբորատորիա: 

Համագործակցության շնորհիվ  իրականացվել է լաբորատորիայի և կից տարածքի վերանորոգում, կահավորում,  ձեռք են բերվել գարեջրի թորման հոսքագիծ, ինչպես նաև այլ անհրաժեշտ սարքավորումներ և գործիքներ:

Նոր լաբորատորիան ծառայելու է ոչ միայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանում սովորող ուսանողների գործնական գիտելիքների ու հմտությունների զարգացմանը, այլ նաև տարբեր ծրագրերի միջոցով վերապատրաստման հնարավորություն կընձեռի ոլորտային մասնագետներին:

«Մեր և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համագործակցությունը հարուստ պատմություն ունի: Այս անգամ ԱԿԲԱ Ֆեդերացիան միացավ համալսարանում  գարեջրագործության և թորման ուսումնական լաբորատորիա ստեղծելու նախաձեռնությանը: Վստահ ենք, որ այս լաբորատորիան կնպաստի ոլորտում պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստմանը, ինչպես նաև խթան կդառնա ոլորտային փոքր արտադրություններ հիմնելու համար»,- նշել է «ԱԿԲԱ Ֆեդերացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, շնորհակալություն հայտնելով ԱԿԲԱ Ֆեդերացիային գաղափարակից լինելու և աջակցության համար, նշել է, որ ԱԿԲԱ Ֆեդերացիան Ագրարային համալսարանի բազմամյա և հուսալի գործընկերն է, որը մշտապես սատարել է ագրարային կրթության զարգացման, գյուղատնտեսության ոլորտի որակյալ կադրերի պատրաստման գործին: 

ԱԿԲԱ Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի 83,68% բաժնետոմսերի սեփականատերը: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ ԱԿԲԱ Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, նորարարական գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև համայնքների զարգացմանը: ԱԿԲԱ Ֆեդերացիան նաև օժանդակում է երիտասարդների` գյուղատնտեսական ոլորտի կամ գյուղական համայնքների զարգացմանը միտված հեռանկարային գաղափարների իրականացմանը:

Нет описания.

Нет описания.