Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան
Հասարակություն

Հաջողության հիմքում թիմն է. Հայաստանն ու Երևանն ի սկզբանե այս մեծ նախագծի կարևորագույն մասն են կազմել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս տեղեկացրել էինք, որ հայկական «Codesignal» ընկերությունը նախատեսում է փետրվարի 14-ից 20-ը իր եվրոպական թիմի հավաքն անցկացնել Երևանում: Codesignal «Ararat Meetup» միջոցառումը մեր երկրում էր միավորել իր ինժեներներին եվրոպական ութ երկրից: Այս հավաքը թույլ տվեց թիմի անդամներին ոչ միայն միասին աշխատել, այլ նաև բացահայտել Հայաստանը և հայկական մշակույթը: Կազմակերպությունն առաջարկում է նորարարական մեթոդ, որը թույլ է տալիս թեստավորման միջոցով հեշտացնել ՏՏ ոլորտում համապատասխան թեկնածուների ընտրությունը նրանց աշխատանքի ընդունելիս:

Բայց ամեն ինչի մասին՝ ըստ հերթականության: «Codesignal»-ի ստեղծման համար հիմք է դարձել ընկերությունների համահիմնադիրների՝ Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի անձնական փորձառությունը: Դեռ դպրոցական տարիներից նրանք հասցրել են մասնակցել տարբեր օլիմպիադաների, Արամը՝ ծրագրավորման, Տիգրանը՝ մաթեմատիկայի, և հաջողություններ գրանցել: Օրինակ՝ Արամը Հայաստանին առաջին արծաթե մեդալն է բերել ծրագրավորման միջազգային օլիմպիադայից, իսկ Տիգրանը 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներով համարվում է մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաներում Հայաստանի պատմության ամենաբարձր արդյունքի հասած մասնակիցներից մեկը։ Իրադարձություններն այնպես են զարգանում, որ Արամը Հայաստանում է շարունակում ուսումը, Տիգրանը՝ Մասաչուսեթսի համալսարանում, իսկ հետո աշխատանքի անցնում «Google»-ում:

No description available.

Որոշ ժամանակ անց Տիգրանը տեղեկանում է, որ Արամը, չնայած ծրագրավորման իր հզոր գիտելիքներին, Հայաստանում դժվարանում է լավ աշխատանք գտնել միայն այն պատճառով, որ չուներ համապատասխան աշխատանքային փորձ, և նախընտրում է զբաղվել ֆրիլանս աշխատանքով: Հենց սա է դառնում «Codesignal»-ը ստեղծելու պատճառը՝ լավ իմաստով: Ճանաչելով իր ընկերոջ կարողությունները, իմանալով, որ նա որակյալ մասնագետ է, Տիգրանի մոտ հարց է առաջանում՝ ինչպես է ստացվում, որ նա աշխատանք գտնելու հետ խնդիրներ ունի:

«Աշխատանքի ընդունվելիս գործատուները շարունակում են առաջնորդվել ռեզյումեներով, մոտիվացիոն նամակներով, այնտեղ նշված տվյալներով, թե անձը որ համալսարանն է ավարտել կամ որտեղ աշխատել նախկինում: Բայց գործատուն միանգամից չի կարող հասկանալ, թե ինչ հմտությունների է տիրապետում մասնագետը, ինչպես կդրսևորի իրեն աշխատանքի մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «CodeSignal» ընկերության տեխնիկական տնօրեն և երևանյան գրասենյակի տնօրեն Էդուարդ Փիլիպոսյանը:

Ընկերությունը և նրա հիմնադիրներն ամուր կապված են Հայաստանի հետ: Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում ընկերության միակ գրասենյակը Երևանում է, որը գործում է դրա հիմնադրման հենց առաջին օրվանից: «Աշխարհի 12 երկրում ունենք 100 աշխատակից կամ Signalite։ Հայաստանն ու Երևանն ի սկզբանե այս մեծ նախագծի կարևորագույն մասն են կազմել, այլ կերպ լինել չէր կարող: 2021թ.-ին «CodeSignal»-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն և միջազգային հեղինակավոր բազմաթիվ այլ ընկերություններ այսօր օգտվում են մեր պլատֆորմից, որպեսզի առավել անկողմնակալ կերպով տաղանդավոր մասնագետներ ընտրեն իրենց ընկերությունների համար: Այս ամբողջի համատեքստում պատահական չէ, որ ջանում ենք, որպեսզի ամեն կերպ հնչի Հայաստանի անունը»,նշում է մեր զրուցակիցը:

Իսկ ինչո՞ւ պետք է ՏՏ ոլորտի մասնագետը վստահ լինի, որ այս գործիքի միջոցով գործատուն կկարողանա բացահայտել իր հմտությունները: «Պատկերացրեք, որ գնում եք վարորդական վկայականի համար թեստ կամ էլ օդաչուի սերտիֆիկատի քննություն հանձնելու: Ձեզ չեն հարցնում՝ ինչ հմտություններ ունեք կամ՝ կպատմե՞ք՝ ինչպես եք մեքենան կամ օդանավը վարելու: Ձեզ թեստավորում են, այսինքն, իրական միջավայրին հնարավորինս մոտ իրավիճակում պետք է ցույց տաք ձեր հմտությունները: Մեր այս հարթակը նույնն է ծրագրավորողների համար:

Մեր այսօրվա իրականության մեջ հարցազրույցներն այնպես են կազմակերպվում, որ դրանք հեռու են աշխատանքային իրական միջավայրից: Թեստավորումը բացառում է մի շարք երևույթներ: Հարցազրույցի ժամանակ շատ դժվար է բացառել սուբյեկտիվության գործոնը, օրինակ՝ հնարավոր են անձնական հետաքրքրություններ հարցազրույց վերցնողի և թեկնածուի միջև, երբ հարցազրուցավարը կենտրոնանում է նրա ինչ-որ դրական կողմի վրա, բայց չի նկատում բացասական կողմերը: ՏՏ ոլորտում հատկապես սա կարող է ամեն ինչ տանել սխալ ուղղությամբ, քանի որ այս դեպքում գործ ունենք տեխնիկական հմտությունների հետ: Մեր այս հարթակի միջոցով թեստավորմանը մասնակցող մասնագետը հայտնվում է առավելագույնս մոտ այն միջավայրին, որտեղ հետագայում աշխատելու է, այնպիսի առաջադրանքներ ու խնդիրներ է լուծում, որոնք կարող են առաջանալ աշխատանքի ընթացքում: Ի դեպ, վերջում մասնագետը նաև պարզ տեսնում է, թե որ հմտությունից ինչ ցուցանիշներ ունի: Սա կարևոր է թե՛ նրա, թե՛ գործատուի համար»,-ընդգծում է ընկերության տեխնիկական տնօրենը։

Ընկերությունը շատ է կարևորում թիմի անդամների շփումը, փոխադարձ գործակցությունը, քանի որ վստահ է՝ իրենց հաջողությունը կախված է թիմից և նրա յուրաքանչյուր անդամից: Անցած շաբաթ ընկերությունը «Ararat Meetup» հավաքի շրջանակներում 8 երկրի իր թիմակիցներին հրավիրել էր Հայաստան: «Մեր ընկերությունը, դրա համահիմնադիրները ցանկանում են մշտապես ներդրում ունենալ իրենց հայրենիքում, ճանաչելի դարձնել մեր երկիրը: Պատահական չէ, որ այստեղ էինք հավաքել մեր թիմակիցներին: Նրանց ներկայացրեցինք մեր մշակույթը, այցելեցինք թանգարաններ, տեսարժան վայրեր: Սա առիթ էր մեր թիմակիցների համար ոչ միայն իրար, այլ նաև միմյանց մշակույթը ճանաչելու համար:

Փաստ է, որ չես կարող դիմացինիդ լավ ճանաչել, եթե չգիտես իր մշակույթը, որը մեր անձի մի մասն է: Երբ ներկայացնում ենք մեր մշակույթը, կենցաղը, սովորույթները, նրանց ավելի հեշտ է մեզ հետ աշխատել, քանի որ մեզ ճանաչում են որպես անհատ: Սա նաև Հայաստանը գովազդելու լավ տարբերակ է, հատկապես հիմա, երբ էլ ավելի հավակնոտ նպատակներ ունենք մեր ընկերությունն ու պրոդուկտը զարգացնելու, մեր թիմը մեծացնելու միջոցով: Փորձում ենք մեր ստեղծած հարթակը հնարավորինս մոտեցնել աշխատանքային իրականությանը, որպեսզի մի կողմից՝ աշխատանքի ընդունվել ցանկացողի փորձառությունը դրական դառնա, թեստը նրան օգտակար լինի, մյուս կողմից՝ գործատուի համար նվազեցնում ենք ռիսկերը, որպեսզի անձին աշխատանքի ընդունելիս նա հստակ իմանա, թե ինչ հմտություններ ունի վերջինս: Սա խնայում է երկու կողմի ժամանակը, քանի որ հարցազրույցները ժամանակատար են և ավելի հաճախ ոչ արդյունավետ:

Իսկ երբ նրանք անցնում են թեստերը, գործատուն արդեն, ըստ արդյունքների, ֆիլտրում է ցանկը: Թիմի ընդլայնումը մեր առաջնահերթություններից է: Առհասարակ, մեր ընկերության հաջողության հիմքում մեր թիմն է, մեզ համար կարևոր է նրա յուրաքանչյուր անդամի կարիերայի աճը, որպեսզի նա սիրով կատարի իր աշխատանքը: Օրինակ՝ մեր թիմում աշխատակիցներն ունեն նախագծի ընտրության հնարավորություն, ճկունություն, նրանք կաղապարված չեն, այսինքն՝ ազատ ես կատարել քո աշխատանքը, բայց նաև պատասխանատվություն ես կրում դրա համար»,-եզրափակում է Էդուարդ Փիլիպոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում