Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Ո՞վ ես եղել դու քո կյանքով մեկ. Օրենքով գողի հարցը շփոթեցրել է Ռուբեն Թաթուլյանին`Ռոբսոնին

ARMTIMES.com-ում կարդում ենք․

Primecrime.ru-ն, որը մասնագիտացած է «գողական աշխարհի» անցուդարձը լուսաբանելու գործում, օրերս հետաքրքրիր մանրամասներ է հրապարակել մայիսի 13-ին Չեխիայի «Կառլովի Վարի» հանգստավայրում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների մասին:

Հիշեցնենք, այդ օրը չեխական ոստիկանությունը ձերբակալել էր «գողական սխոդկայի» հավաքված մի քանի օրենքով գողերի եւ քրեական հեղինակությունների, այդ թվում նաեւ` ռուսաստանաբնակ հայ գործարար եւ քրեական շրջանակներում հայտնի Ռուբեն Թաթուլյանին` Ռոբսոնին: Վերջինիս մոտ եղել էր ՀՀ դիվանագիտական անձնագիր:

Ըստ primecrime-ի նոր հրապարակման, Ռուբեն Թաթուլյանի Չեխիա գալու նպատակը «գողական սխոդկային» մասնակցելը չի եղել: Նա ցանկացել է հանդիպել օրենքով գող Գայոզ Զվիադաձեին (Գելա Քութաիսկի): Հանդիպման թեման եղել է այն, որ ոչ վաղ անցյալում Թուրքիայում մեկ այլ օրենքով գող Մամուկա Կվիժինաձեն ծեծի է ենթարկել Կրասնոդարցի «պալաժենեցներից» մեկին, որին Թաթուլյանը համարում է իր «մոտիկը»:

Primecrime-ը ներկայացրել է Թաթուլյանի եւ Զվիադաձեի երկխոսությունը, որը այս հրապարակման թերեւս ամենաուշագրավ հատվածն է: Որքանով է դա համապատասխանում իրականությանը եւ որտեղից գործակալությանը այդ մանրամասները, հայտնի չէ: Ստորեւ ներկայացնում ենք Ռոբսոնի եւ Գելա Քութաիսկիի երկխոսությունը primecrime-ի մեկնաբանություններով:

Երբ Թաթուլյանը ասել է, որ «պալաժենեցը» իր «մոտիկն» է, Զվիադադձեն հարցրել է.

- Քո մոտի՞կը... իսկ դու ո՞վ ես:

-Ես,- շփոթվել է Ռոբսոնը,- Ես Ռոբսոնն եմ:

- Դա ինձ ոչինչ չի ասում,- ասել է Զվիադաձեն:

- Ռոբսոն Սոչինսկին եմ,- ասել է Թաթուլյանը:

- Ես դա հասկացա, բայց ո՞վ ես եղել դու քո կյանքով մեկ,- հարցրել է Զվիադաձեն:

- Դեե,- կրկին շփոթվել է Թաթուլյանը,- Ես կոմերսանտ եմ, բայց շատ լավ բաներ եմ արել գողականների համար:

- Դրա համար, իհարկե, շնորհակալություն, բայց այդ երբվանից են «ֆրաերները» սկսել խառնվել գողերի գործերին,- ասել է Զվիադաձեն ու այստեղ նրանց խոսակցությունը ընդհատվել է չեխական ոստիկանության գրոհի պատճառով:

Ինչպես նշում է primecrime-ը, չնայած չեխ ոստիկանները խանգարել են, բայց Թաթուլյանը որսացել է Զվիադաձեի ասածների հիմնական միտքը:

«Առաջին անգամ չէ, որ Ռոբսոնին հանդիմանում են միանգամից երկու, երեք եւ ավելի աթոռներին միաժամանակ նստելու փորձի համար. նա ուզում է լինել հավասարապես հարգված հանցագործների շրջանում, զբաղվել բիզնեսով, զբաղեցնել պետական պաշտոններ ու սեղմել քաղաքական գործիչների ձեռքերը: Ասում են` Ռոբսոնը իր «մոտիկին» այդպես էլ ոչնչով չի օգնել»,- գրում է primecrime-ը:

Նշենք, որ Ռուբեն Թաթուլյանը ռուսաստանաբնակ հայ ներդրողների ակումբի 30 անդամներից մեկն է, եւ Չեխիայում նրան ձերբակալելու լուրը Հայաստանում ներքաղաքական եւ ներիշխանական «ռազբորկաների» մեծ ալիք առաջացրեց: