Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից
uncategorized

Փելեշյանը հոգևոր հովվին խնդրել է հայրաբար ներել իրեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վանաձորի Հայ–Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանը հետ է վերցրել Վանաձորի ավագանու անդամ Արկադի Փելեշյանի դեմ ներկայացրած իր բողոք–դիմումը` իրավապահ մարմիններին հայտնելով, որ հաշտվել է Փելեշյանի հետ և չի ուզում, որ վերջինս քրեական պատասխանատվության ենթարկվի: Արկադի Փելեշյանը ևս դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ նշելով, որ զղջում է կատարած արարքի համար: Այս երկու ցուցմունքների հիման վրա քրեական գործը կարճվել է, և Փելեշյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ դադարեցվել: Այս մասին երեկ հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեն:
Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը հոկտեմբերի 4–ի երեկոյան, ժամը 21:00–ի սահմաններում, մտել էր Հայ–Ավետարանական եկեղեցի և ծեծի ենթարկել եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին՝ իբր ընտրություններին իր օգտին չքվեարկելու համար:
Երեկ Հայ–Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ բողոքը հետ վերցնելու առաջին պատճառը եղել է Փելեշյանի հրապարակային ներողություն խնդրելը, որն արտատպվել էր բազմաթիվ կայքերում: Երկրորդ պատճառն էլ այն է, որ վերջինս եկել է իր մոտ և խոստովանել, որ զղջում է կատարվածի համար:
– Նա եկավ, հարգանքի խոսքեր ասաց ինձ, և ես նկատեցի, որ շատ խորը ապրումների մեջ է, շատ էր փոխվել: Ինձ միայն մեկ բան էր հարկավոր՝ որ նա այսուհետ ոչ մեկի նկատմամբ նման արարք իրեն թույլ չի տա:
–Եվ դուք հավատացի՞ք իր խոսքերին:
–Եթե դուք այնտեղ լինեիք և տեսնեիք իր հոգեվիճակն ու կեցվածքը, պահվածքն ու խոսքերը, կարծում եմ դուք էլ կհավատայիք:
–Պարոն Գրիգորյան, Ձեր նկատմամբ ճնշումներ եղե՞լ են բողոքը հետ վերցնելու պահանջով:
–Ինձ վրա չեն կարող ճնշել անգամ իշխանությունները, ինձ վրա կարող է ներգործել միայն Աստված: Ընդհակառակը, հնարավոր է իր (Փելեշյանի– խմբ.) վրա եղած լինի:
–Մինչ այս, լրատվամիջոցներին տված հարցազրույցներում դուք ասում էիք, որ պետք է մինչև վերջ գնաք: Բողոքի հետ վերցնելը առիթ չի՞ հանդիսանա նմանատիպ երևույթների կրկնության համար:
– Դեպքից հետո մամուլի հետ ունեցած իմ առաջին զրույցում ասել եմ, որ որպես քրիստոնյա ես ներել եմ նրան, բայց նա օրենքի առջև պատասխան պիտի տա: Ես չեմ ասել, որ ամեն ինչ կանեմ իրեն ոչնչացնելու համար: Այդպիսի հոգեբանությունն ինձ օտար է: Փելեշյանն ինքն ինձ մոտեցավ, համբուրեց և խնդրեց հայրաբար ներել իրեն՝ ասելով, որ խորապես ցավում և զղջում է, ինձ համար իր կողմից մեղքի գիտակցումը շատ ավելի մեծ է, քան իր բանտ նստելը: Մինչ այդ շատ անգամներ խնդրել էր տեսակցության համար, բայց ես մերժել էի՝ ասելով, որ ներում եմ, բայց չեմ կարող նույն սենյակում իր հետ լինել:
«Փաստը» փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Վանաձորի ավագանու անդամ Արկադի Փելեշյանից, սակայն մի քանի անպատասխան զանգերից հետո, ավագանու անդամի հեռախոսն անհասանելի դարձավ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: