Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին
Հասարակություն

«Այս պայմաններում վերականգնումն էլ ավելի է դանդաղելու, և տնտեսությունը բավականին խոր ճգնաժամի մեջ է հայտնվելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Բոլոր կառույցներն իրար վրայից գցում են գնաճը զսպելու պատասխանատվությունը, ու չկա ժողովրդի մասին մտածող մի կառույց, որն այս ուղղությամբ կհամախմբի ու աշխատանքներ տանի: Որևէ մեկը մատը մատին չի խփում գնաճը զսպելու համար: Այս կարծիքին է «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը, որը մեզ հետ զրույցում նշվածը հիմնավորելու իր դիտարկումներն է ներկայացրել:

«Չկա համակարգված աշխատանք, որովհետև կառավարությունն ասում է՝ դա ոչ թե իմ, այլ ԿԲ-ի գործառույթն է: ՏՄՊՀՀ-ն ասում է՝ օրենքով ինձ վերապահված լիազորությունների տիրույթում չէ: ԿԲ-ն էլ ասում է՝ առաջարկով պայմանավորված գնաճ է, հետևաբար, իմ գործիքակազմն այս առումով շատ թույլ է, իսկ ինչն ինձ վերապահված է օրենքով, անում եմ, այսինքն՝ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: ԿԲ-ի՝ առաջարկով պայմանավորված գնաճը ներմուծվող ապրանքների՝ աշխարհում առկա թանկացում է նշանակում: Եթե ԿԲ-ի գործիքակազմը ազդեցության առումով այս տեսանկյունից թույլ է, միևնույն ժամանակ վերաֆինանսավորման տոկոսադրույքի անընդհատ բարձրացումն ավելի է լարում իրավիճակը, որովհետև փողը թանկացնում են: Հետևաբար, բանկերը վարկերը թանկացնում են, ֆինանսական միջոցները դառնում են խիստ հասանելի, և այս դեպքում տնտեսության վրա չափազանց ծանր ազդեցություն ենք ունենում: Եվ հարց է առաջանում. եթե գնաճն այդ գործիքակազմով չենք կարողանում զսպել, ապա ինչո՞ւ ենք տնտեսությանը վնասում»,«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԿԲ խորհուրդը կրկին որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 8 տոկոս: Ի դեպ, Սարգսյանը չի բացառում, որ գնաճը կարող է ձեռնտու լինել գործադիրին. չկան ներդրումներ, նոր բացվող ճյուղեր, նաև արդյունաբերություն չունենք, հետևաբար՝ հարկերի հավաքագրում չենք ունենում: «Մյուս կողմից էլ՝ ունենք անընդհատ աճող պետական պարտք, որը պետք է սպասարկել: Ի՞նչ անել այս դեպքում, երբ տնտեսությունը չի զարգանում, ներդրումներ չկան, երբ քանակի և ծավալի հաշվին հնարավոր չէ հարկերի գեներացում իրականացնել: Այդ դեպքում միակ տարբերակը գնաճի հաշվին հարկերի հավաքագրում իրականացնելն է»,-ասաց «Աուդիտորների պալատի» նախագահը:

Նշվածի թիվ մեկ հետևանքը, ըստ մեր զրուցակցի, աղքատության խորացումն է, որովհետև բնակչության եկամուտները չեն ավելանում, բայց մյուս կողմից՝ ծախսերն անընդհատ ավելանում են. «Հետևաբար, տնօրինվող եկամուտն անընդհատ նվազում է, և այդ պայմաններում, բնականաբար, մենք ունենում ենք տնտեսության անկում: Հաշվի առնելով դեկտեմբերին ներկայացված տնտեսական ցուցանիշները՝ տնտեսության բավականին դանդաղ տեմպերով վերականգնում է տեղի ունենում: Մենք անգամ չենք հասել 2019-ի տնտեսական ցուցանիշներին: Իսկ ներկայիս պայմաններում վերականգնումն էլ ավելի է դանդաղելու, և տնտեսությունը բավականին խոր ճգնաժամի մեջ է հայտնվելու»:

Նաիրի Սարգսյանը նշեց, որ գնաճի առումով իրենց արված ուսումնասիրությունը շատ հատվածական և, կարելի է ասել, սիրողական մակարդակում է, թեպետ որոշակի պատկեր հնարավոր է արձանագրել. «Երբ համեմատում ենք, թե անցած տարի ու այս տարի ինչ գնով էինք ձեռք բերում ձեթը, հացը, ալ յուրը, շաքարավազը, ամենօրյա սպառման ապրանքներն ու հագուստը, շատ դեպքերում տեսնում ենք, որ գործ ունենք անգամ 100 տոկոսը գերազանցող գների աճի հետ: Կան ապրանքատեսակներ, որոնց գնաճը 50, 60 , 70 և անգամ 100 տոկոսն է գերազանցում»:

Այս համատեքստում անդրադառնալով պաշտոնյաների այն հայտարարություններին, թե գնաճի պայմաններում մարդիկ ավելի լավ են ապրում՝ Ն. Սարգսյանը նշեց. «Պետք է հաստակեցնել՝ ո՞ր մարդիկ, եթե իշխանության ներկայացուցիչները, ապա ճիշտ են ասում: Եթե խոսքը Հայաստանի բնակչության մասին է, ապա անգամ մեկնաբանելու կարիք չկա, որովհետև անլուրջ հայտարարություն է, ու ամոթ է անգամ մեկնաբանելը: Օրինակ՝ ամսական 100 հազար եկամտի պարագայում, երբ ծախսերը նախկինում կազմում էին 50 հազար դրամ, իսկ 50-ն էլ կարողանում էին տնտեսել կամ այլ ծախսեր իրականացնել, այժմ նույն 50 հազար ամսական ծախսերը դարձել են 80 հազար, եթե ոչ 100 հազար և ավելի, որովհետև, ինչպես նշեցի, կան ապրանքներ, որոնց գները կրկնակի ավելացել են: Այս պարագայում ծախսերը կարող են գերազանցել ստացվող եկամտին: Դիտարկենք նաև կենսաթոշակառուների, նպաստառուների շրջանակը: Եթե նրանց եկամտի չափը 25, 30 կամ 45 հազար դրամ է, ապա այն բավարար չէ ամսական անգամ նվազագույն սպառողական զամբյուղի ծախսերին: Այս դեպքում ի՞նչ լավ ապրելու մասին կարող է խոսք լինել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում