Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Մշակույթ

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին նվիրված ֆիլմը էկրաններ կբարձրանա փետրվարի 10-ին

Արցախյան 44 օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին նվիրված ֆիլմ է նկարահանվել «Արյան Կանչը»-ը խորագրով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր Արմեն Դալլաքյանը փետրվարի 2-ին կայացած ասուլիսում նշեց, որ  ֆիլմը նկարահանվել է իրական փաստերի հիման վրա։

Վերջինս պատմեց, որ ֆիլմը ստեղծելու գաղափարը դեռևս Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում է ծնվել։ Գրվել է ներկայացում, ապա այն վերածել է գեղարվեստական ֆիլմի։

«Երբ հանդիպեցի զոհվածների մայրերին, երբ պատմեցին իրենց հերոսների սխրագործությունները, հերոսի հեռախոսի մեջ իրական, կյանքով լի կադրերը տեսա, որոշեցի նկարահանել ֆիլմը»,- նշեց ռեժիսորը։ 

Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորող դերասանները՝ Ալինա Ավետիսյանը, Իվետա Եդիգարյանը, Աշոտ Վարդանյանը եւ Արթուր Վաթյանը, ներկայացրին, թե ինչ է սպասվում փետրվարի 10-ին կայանալիք պրեմիերային, անդրադարձան իրական փաստերին, որոնց հիման վրա նկարահանվել  է ֆիլմը, խոսեցին հերոսների կերպարների և ֆիլմի գաղափարի ու դրանում արծարծված շեշտադրումների մասին:

Ռեժիսորը վստահեցրեց, որ Ֆիլմի ավարտից հետո ցուցադրվելու են իրական կադրեր, որոնք նրան են տրամադրել հերոսների ծնողները։ Նա ընդգծեց, որ հանդիսատեսը տեսնում է դերասանական խաղը փաստերով։ Հետո տեսնում՝ իրական դեպքերն ու հոլովակները, անգամ այն ինչ խոսել են տղաները մարտի դաշտում։

«Ֆիլմի ասելիքը կայանում է նրանում, որ հայ զինվորը ծնկի չի գալիս, իսկ եթե ծնկի է գալիս, ապա միայն սուրբ խորանում՝ Աստծո առջև։ Ֆիլմով ցույց եմ տվել մեր զինվորների այն սխրանքները, որոնք ոչ մեկ չի տեսել։ Կտեսնենք, թե որտեղ է քնել զինվորը»,- նշեց ռեժիսորը։  

Նա պատմեց, որ ֆիլմի նկարահանումները, որոնք տևել են հինգ ամիս, իրականացվել են Երևանում և Արմավիրի մարզում։ Փետրվարի 10-ին այն կցուցադրվի Երևանի բոլոր կինոթատրոններում, մարտի 1-ից նաև մարզերում:  Այնուհետև այն կցուցադրվի Վրաստանում և Ռուսաստանում։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի ֆիլմը Իսպանիայում ևս ցուցադրվի։