Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
 
ԱՎԵՏԱՐԱՆՈՑ (Չանախչի), գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի»վերահսկողության ներքո։
 
Գտնվում է Քիրս լեռան ստորոտում։ Գյուղի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։
Ավետարանոցն Արցախի ամենահին ու նշանավոր բնակավայրերից մեկն է, եղել է մելիքանիստ կենտրոն։ Առնվազն 17-րդ դարից այն հիշատակվում է որպես ավան, կամ գյուղաքաղաք, ինչը վկայում է նրա մելիքանիստ կենտրոն և խոշոր բնակավայր լինելը։ Գյուղի տարածքում տարիների ընթացքում հայտնաբերվել են մոտ 53 հուշարձան: Դրանք եղել են թե հին բնակատեղիներ, թե կիկլոպյան ամրոցներ, որոնք պատկանում են առնվազն մ.թ.ա. երկրորդից առաջին հազարամյակին։ Ավանը բավականին խիտ է եղել բնակեցված ինչի մասին վկայում են տարածքում հայտնաբերված գյուղատեղիները։
 
Ավետարանոցի շրջակայքի եկեղեցիները, մատուռները և շրջակա բնակավայրերի հուշարձանների ցանկը բավականին մեծ է, կան նաև շատ կամուրջներ, դրանցից ամենահայտնիներից է Հղցկոտի կամուրջը, որը գտնվում է Կուսանաց անապատի շրջակայքում և տանում է դեպի «Սանա եղցե» սրբավայրը, որտեղ կա 17-րդ դարի եկեղեցի և գերեզմանոց։
Գյուղի պատմության երկրորդ շրջանը կապված է Մելիք Շահնազարյաններիի հետ։ Ավետարանոցը, լինելով Վարանդայի մելիքանիստ կենտրոն, Մելիք Շահնազարյանների նստավայրը մեծ դեր է խաղացել ուշ միջնադարի Արցախի պատմության մեջ։
 
Ավետարանոցի կարևորագույն հուշարձաններից է Կուսանաց անապատը, որի ներկայիս շենքը կառուցվել է 1616 թվականին։ Եկեղեցուն կից կա գավիթ, որը համարվում է Մելիք Շահնազարյանների տոհմական տապանատունը։ Կուսանաց անապատը կապված է Գայանե և Հռիփսիմե կույսերի հետ, և 17-րդ դարին հիշվում է Հռիփսիմե մայրապետը։ Հենց Գայանեի ժամանակ էլ Ավետարանոցը դառնում է հայ գրչության կենտրոններից մեկը։ Մեզ է հասել Գայանեի ձեռքով գրչագրված երեք ձեռագիր, որը հավաստում է Րաֆֆին։
 
Ըստ ուսումնասիրողների՝ Ավետարանոցում եղել է 3 մելիքական ապարանք, որոնք ավիրվել են, մնացել են դրանց մնացորդները։ Կարևոր հուշարձաններից մեկը գյուղամիջյան 1651 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը 17-րդ դարի Արցախյան ճարտարապետական դպրոցի հուշարձաններից է:
 
Գյուղի տները հիմնականում երկհարկանի էին, Շուշիի ազդեցությամբ այն բավականին բարեկարգ գյուղ էր դարձել։ Ըստ 1886 թվականի ընտանեկան ցուցակների բնակչության թիվը 1822 էր։ 1917 թվականին Անգլիական միսսիային Արցախի ազգային խորհրդի ներկայացված Արցախի բնակչության թվի ցուցակում Ավետարանոցն ուներ 1928 բնակիչ։ Խորհրդային տարիներին բնակչության թվի որոշակի նվազում է նկատվել։ 1994 թվականից հետո՝ 2010 թվականին՝ 1116 բնակիչ, իսկ 2015-ին՝ 1121 բնակիչ։ Այսինքն՝ բնակչությունը միշտ եղել է 1000-ից ավելի, եղել են տարիներ, որ այն եղել է 2000-ից ավել։