Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Աֆրիկյան ստարտափը ստեղծում է արևային էներգիայով աշխատող մինի-էլեկտրական մեքենաներՊետք չէ նոր հեծանիվ հորինել իշխանափոխության համար. Իվանիշվիլին հաղթեց Սահակաշվիլիին. Էդմոն ՄարուքյանԱդրբեջանական բենզինի ներկրումը ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական հարց է, այլ՝ «բարտեր». Կամենդատյան Հայաստանը պետք է ունենա անխոչընդոտ ճանապարհ Ադրբեջանի տարածքով․ Մենուա ՍողոմոնյանԱնցած կիրակի Սանահինի վանական համալիրում մեզ բախտ վիճակվեց մաս դառնալ շատ անսովոր մի իրադարձության. Ավետիք ՉալաբյանՀանրայինը չի ցուցադրելու կաթողիկոսի ուղերձը Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունն արժևորել է 19 ֆեդերացիաների տարվա ձեռքբերումները Վաշինգտոնյան հուշագիր․ ում հաշվին է կառուցվում մեծ խաղը Անցնող տարվա արտաքին քաղաքական թոհուբոհի... «ծանր» գոլորշին. «Փաստ» Շարունակականություն՝ ընդդեմ ոչնչացման. «Փաստ» «Հաջորդ տարի մեր հանրությունն իր մաշկի վրա է զգալու առկա տնտեսական ռիսկերի անմիջական հետևանքները». «Փաստ» ՀՀ-ն օկուպացրած ռեժիմը շարունակում է տրորել պետական շահն ու այն արժեհամակարգը, որը երկրի կենսունակության ողնաշարն է. Աբրահամյան Որ գերատեսչություններն են ակտիվ և պասիվ եղել օրենսդրական նախաձեռնությունների հարցում. «Փաստ» Սուրբծննդյան լույսը՝ ճաղավանդակներից այն կողմ. բռնաճնշումներ Հայ առաքելական եկեղեցու դեմ. «Փաստ» Իսկ ինչի՞ «լիազորություն ունեն»... լիազորություն չունեցողները. «Փաստ» Նոր զարգացում. կոշտ գնահատական բրիտանական հարթակից. «Փաստ» Ինչո՞ւ «զադնի դրեց» Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» «Մեր Ձևով»-ում հավատում ենք, որ մենք մի մեծ ընտանիք ենքՆոր տարի, հին ստեր. ո՞ւր է գնում Հայաստանը. «Փաստ» Էներգետիկ համակարգը՝ քաղաքական հաշվեհարդարի դաշտում Դրամական պարգև Լոռու մարզի տարբեր ԲՈՒՀ֊երի գերազանց սովորող ուսանողների համար Նարեկ Կարապետյանը արձագանքել է բռնի տեղահանված արցախցի կնոջ խնդրանքին Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին Հայաստանի հետ կապված հարցերում. Բայրամով Մարինկա Խաչատրյանը 2025-ն ամփոփել է գեղեցիկ ֆոտոշարքով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել. ԲայրամովԱլիկանտեում կրկին վերականգնվում է աշխարհի ամենամեծ Ծննդյան տեսարանը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Մեր վիրտուոզները» ծրագրի դաշնակահարները մեկ բեմում էին իտալացի դաշնակահար Անտոնիո դի Կրիստոֆանոյի հետՌուբեն Վարդանյանը «Եվրոմեդիա24»–ի կողմից արժանացել է «Մեծանուն հումանիստ» մրցանակի Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի դեկտեմբերի 28-ին. Axios Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ «Հայուհի» կանանց կենտրոնը հերթական նախաձեռնությամբ հյուրընկալվել էր սահմանապահ համայնքի կանանց՝ նպատակ ունենալով ակտիվացնել համայնքային կյանքը և կարևորել հայուհու դերը երկրի ամրության գործումԼոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված uպանnւթյnւնը ԿԳՄՍՆ-ն նահանջեց. QR կոդը Այբբենարաններից վերացնելու, Մեսրոպ Մաշտոցի պատկերը վերադարձնելու պահանջը կատարվել է Չինաստանը սահմանափակումներ է սահմանել մի քանի ամերիկյան ընկերության նկատմամբ. ԱԳՆԼոս Անջելեսում կրակnցներ են հնչել. կա 1 զnհ, 4 վիրավnր Հայաստանի իշխանությունները միջանցք են տալիս Ադրբեջանին այն պարագայում, երբ չկա Լաչինի միջանցքը, չկա Արցախը և Արցախում ապրող հայեր չկան․ Էդմոն ՄարուքյանՀայ և ռուս ժողովուրդները խորացնում են համագործակցությունը. Մոսկվայի Ազգությունների տանը տեղի ունեցավ «Հաղթանակի մեղեդիներ» երեկոն Հայտնաբերվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված ավելի քան 2 կգ մարիխուանա (տեսանյութ)2026 թվականի հունվարի 1-ից կսկսվի նորածնային ակնային սքրինինգը. ԱՆ Իմ հանձնարարությամբ ԱՄՆ-ն հզոր և ջախջшխիչ հարվшծ է հասցրել Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ահաբեկչակшն խմբավորմանը. ԹրամփՏեխնոլոգիական նորարար և գինեգործ Ադամ Կաբլանեանը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ֆլիկը հույս ունի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի կազմըՀնարավոր է Հայաստանը մի քանի ամիսների ընթացքում դարձնել հարուստ և անվտանգ երկիր. Նաիրի ՍարգսյանՄեծ Բրիտանիայում Փաշինյանին անվանել են Եկեղեցուն հալածող բռնապետ, ով համագործակցում է Ադրբեջանի հետ (տեսանյութ) Անխելամիտ որոշումները վտանգի տակ են դնում առողջապահության համակարգը․ Ավետիք ՉալաբյանՀՀ կառավարության որոշմամբ, ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամբ Վերջիվերջո պետք է հասկանալ, որ TRIPP-ը Կենտրոնական Ասիայի ռեսուրսները դեպի Եվրոպա արտահանելու և ՌԴ-ին ու Չինաստանին շրջանցելու մասին է. միջազգայանագետ Ադրբեջանի իրական նպատակը Հայաստանը անկլավի վերածելն է․ Արմեն ՄանվելյանԲանակի համար էլ է կարևոր, որ հանքարդյունաբերությունը տնտեսական աճ ապահովի․ ԶՊՄԿ փոխտնօրեն Մոսկվայի պետական ​​համալսարանի մասնաճյուղի թիմը հաղթել է Երևանում տեղի ունեցած բանավեճի առաջին մրցաշարում
Հասարակություն

Ապրիլից կունենանք գազի ավելի բարձր սակագին, կլինեն նոր թանկացումներ, բիզնեսը կկանգի հերթական անորոշության առաջ. Հռիփսիմե Ստամբուլյան

 

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ
Հռիփսիմե Ստամբուլյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, գազի սակագնի հնարավոր թանկացմանը և դրա հետևանքներին։

- 2022 թ.-ը սկսեցինք էկոնոմիկայի նախարարի բարձր կանխատեսումներով՝ կապված հունվարի երեքից աշխատանքային օրերի մեկնարկի հետ: Ի՞նչ եք կարծում, որքանով հանգստյան օրերի կրճատումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա:

- 2022թ.-ը մեկնարկեցինք նաև մի քանի այլ իրադարձություններով ու փաստերով: Ադրբեջանական ուժերը հերթական ագրեսիա կիրառեցին Հայաստանի սուվերեն տարածքում: Աննկարագրելի ցավ է՝ կրկին զոհեր ունեցանք: Ցավակցում եմ մեր տղաների ընտանիքներին, հարազատներին, մտերիմներին…

Մեկ այլ փաստ. տարին սկսեցինք պաշտոնական վիճակագրական գերատեսչության կողմից տրված գնահատականով, համաձայն որի Հայաստանում տարեկան գնաճը կազմել է 7.7 %, առանձին ապրանքախմբերին՝ ընդհուպ մինչև 40 %:

Տարին մեկնարկել ենք հոսանքի և ջրի սակագների, գազի սակագների փաստացի և սպասվող թանկացումներով:
Սրանք իրողություններ են, որոնք պատճառահետևանքային ամուր կապի մեջ են երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ: Ամենից առաջ, հնարավոր չէ տնտեսական զարգացման կամ առհասարակ կայունության մասին խոսել, եթե չունես անվտանգային միջավայր:

Չգիտեմ՝ որքանով է ադեկվատ այս պայմաններում հանգստյան օրերի կրճատումը տնտեսական աշխուժության նախադրյալ համարելը, բայց հիշեցնեմ, որ այդ կանխատեսումներն արվում են մի մարդու կողմից, ում նախորդ անփառունակ կանխատեսման նախադեպին ծանոթ ենք: Եվ առհասարակ, երևի ժամանակ է պետք՝ հասկանալու, գուցե սա՞ էլ մարդկանց հույս տալու կարիքից է բխում:

«Գազպրոմ Արմենիան» ՀԾԿՀ գազի սակագնի վերանայման հայտ է ներկայացրել: Հիշենք, որ վերջերս կառավարությունը հայտարարեց, որ ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկա 10 տարիներին Հայաստանին մատակարարվող գազի սակագինը չի փոխվի։ Սակայն, ներքին սակագների վերանայման հայտի խնդիր, այնուամենայնիվ եղավ: Ի՞նչ հետևանքներ կունենա սակագնի թանկացումը հասարակական և տնտեսական կյանքի վրա:

- Նախ նշենք, որ գազի գինը սահմանին և ներքին սակագները անջատ պետք է դիտարկել: «Գազպրոմ Արմենիայի» հայտն անակնկալ չէր, քանի որ նախորդ անգամ, երբ ՀԾԿՀ-ը հայտը մասնակի հաստատեց, ընկերության ներկայացուցիչները պնդում էին, որ իրենց խնդիրներն այսպիսով ևս մասնակիորեն են լուծվում: Եվ այսօր, փաստացի մենք ունենք գործընթացի տրամաբանական շարունակություն: Ամենայն հավանականությամբ, մենք ապրիլից կունենանք գազի ավելի բարձր սակագին: Ընդ որում, նշանակություն չունի, թե այս անգամ ինչ մեխանիզմներով ինչ լուծումներ կտան հանրության մոտ տպավորություն ստեղծելու, թե սակագինը շարքային քաղաքացու համար չի ավելացել: Արդյունքը չի փոխվի դրանից:

Բայց ուզում եմ հիշեցնել, որ գազի սակագնի հետ կապված վերջին տարիներին անընդհատ անորոշությունները, թանկացումները, տեղի են ունենում մի իշխանության օրոք, որը պնդում էր, թե գազը պետք է էժանանա: Այսինքն, ականատես ենք լինում այս իշխանության կողմից կիրառված հերթական մանիպուլյացիայի բացահայտմանը:
Ինչ վերաբերում է հետևանքներին, ապա դրանք իսկապես շատ մեծ են լինելու: Կլինեն նոր թանկացումներ, բիզնեսը կկանգի հերթական անորոշության առաջ:

Այս անընդհատ շարունակվող բացասական միտումները կանգ չեն առնելու, քանի դեռ ունենք այս իշխանությունը: Ո՛չ ՀՀ քաղաքացին, ո՛չ բիզնեսն այլևս ի զորու չէ դիմակայելու Հայաստանի անվտանգային, սոցիալ-տնտեսական, բարոյական շարունակվող պարտությանը:

Տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ կառավարությունը, պետբյուջեի պակասուրդը ֆինանսավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված, դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ հերթական վարկը ստանալու նպատակով։ Դուք ինչպե՞ս եք վերաբերում նոր պարտքի ներգրավմանը:

- Այս իշխանությունն առհասարակ անում է այն ամենն, ինչից ժամանակին՝ որպես ընդդիմություն, ամենաշատն էր դժգոհում: Այն, որ նոր վարկի նպատակը բյուջեի պակասուրդը լրացնելն է, ինքնին խոսում է այս իշխանության կառավարչական ունակությունների ու կարողությունների որակի մասին: Մի կողմից հաստատում են հավակնոտ, իրականությունից կտրված բյուջե, որով նախատեսվում է մեծացնել եկամուտները: Մյուս կողմից հենց տարվա սկզբից բյուջեի պակասուրդի հարցը լուծելու համար նոր պարտք են վերցնում՝ դրանով իսկ հաստատելով 2022թ. բյուջեի նախագծի անիրատեսականությունը:

Բայց ամենից զատ, ի վերջո, ցանկացած նոր պարտավորության մարման պատասխանատվությունը կրում և կրելու է ՀՀ քաղաքացին: Եվ այս իմաստով շատ կարևոր է, որ ներգրավվող միջոցները ծառայեցվեն ոչ թե իրավիճակային խնդիրների լուծմանը, այլ՝ նոր արդյունքի ստեղծմանն ուղղվեն: Այսինքն պետական պարտքի անընդհատ աճի հիմնախնդիրը հենց դրանց արդյունավետ ուղղորդումն է, ինչը մենք չենք տեսնում:

Եվ իհարկե, գոյություն ունի նաև արտաքին պարտք-ՀՆԱ այսպես կոչված «վտանգավոր շեմի» խնդիրը, որին մենք մոտ ենք։