Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Թրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները
Հասարակություն

Կենսաթոշակների մասով կատարվել են հետևյալ փոփոխությունները

Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ ավելացվել են կենսաթոշակների, պետական նպաստների և այլ սոցիալական վճարների չափերը:

Մասնավորապես` կենսաթոշակների մասով կատարվել են հետևյալ փոփոխությունները.

ա) հիմնական կենսաթոշակի չափը 18. 000 ՀՀ դրամից դարձել է 21. 500 ՀՀ դրամ, իսկ նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26. 500 ՀՀ դրամի փոխարեն՝ 34. 300 ՀՀ դրամ: Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին տասը տարվա համար, 950 ՀՀ դրամի փոխարեն, սահմանվել է 1.150 ՀՀ դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 ՀՀ դրամի փոխարեն՝ 600 ՀՀ դրամ,

բ) սպայական անձնակազմի և պայմանագրային զինծառայողների կենսաթոշակներին ավելացվում է ամսական 25.000 դրամ հավելավճար,

գ) բարձրացվել է նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը՝ առաջին խմբի հաշմանդամի համար դառնալով 54.500 ՀՀ դրամ (40. 000 ՀՀ դրամի փոխարեն), երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 39.500 ՀՀ դրամ (30. 000 ՀՀ դրամի փոխարեն), երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 36 000 ՀՀ դրամ (27. 000 ՀՀ դրամի փոխարեն): Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը 27.000 ՀՀ դրամից դարձել է 36. 000 ՀՀ դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90. 000 ՀՀ դրամից 107. 500 ՀՀ դրամ,

դ) ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում` սոցիալական կենսաթոշակի չափը, 26. 500 ՀՀ դրամի փոխարեն, սահմանվել է 34. 300 ՀՀ դրամ, հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 44. 000 ՀՀ դրամ:

Պետական նպաստների մասով՝

ա) հաշմանդամ երեխաներն այսուհետ կստանան 21. 600 ՀՀ դրամ նպաստ՝ 18. 000 ՀՀ դրամի փոխարեն, միայնակ մոր երեխաները՝ 14. 500 ՀՀ դրամ՝ 12 000 ՀՀ դրամի փոխարեն, միակողմանի ծնողազուրկ երեխաները՝ 25. 200 ՀՀ դրամ՝ 21 000 ՀՀ դրամի փոխարեն, ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաները՝ 50. 000 ՀՀ դրամ՝ 42. 000 ՀՀ դրամի փոխարեն, ալիմենտ ստացող երեխաները՝ 9.500 ՀՀ դրամ՝ 7.800 ՀՀ դրամի փոխարեն, 1-ին խմբի հաշմանդամների երեխաները՝ 18. 000 ՀՀ դրամ՝ 15. 000 ՀՀ դրամի փոխարեն, ժամկետային զինծառայողների երեխաները, 2-րդ խմբի հաշմանդամների երեխաները, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաները՝ 10. 800 ՀՀ դրամ՝ 9000 ՀՀ դրամի փոխարեն, 3 անչափահաս երեխաներ ունեցող այն ընտանիքների երեխաները, որոնք մինչև ավագ երեխայի 18 տարին լրանալը հանդիսանում էին նպաստառուներ՝ 7.500 ՀՀ դրամ՝ 6.000 ՀՀ դրամի փոխարեն: 2019թ. հունվարի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը ծնված 3-րդ երեխային, անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից, կտրամադրվի 4.200 ՀՀ դրամ՝ 3.000 ՀՀ դրամի փոխարեն, իսկ 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային, անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից, 4.200 ՀՀ դրամ,

բ) 2022թ. հունվարի 1-ից հետո ծնված 3-րդ և հաջորդ երեխաները, անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից (մինչև նրանց 6 տարին լրանալը), կստանան 50. 000 ՀՀ դրամ նպաստ: Մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց կտրամադրվի 33. 000 ՀՀ դրամ՝ նախկին 27. 000 ՀՀ դրամի փոխարեն,

գ) չաշխատող անձի մայրության նպաստի չափը 253. 000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 312. 800 ՀՀ դրամ, իսկ վաղաժամ ծննդաբերած անձի, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված անձի համար՝ 126. 500 ՀՀ դրամի փոխարեն՝ 156. 400 ՀՀ դրամ:

Ամենամսյա դրամական օժանդակության և օգնության ծրագերում ընդգրկված սոցիալական խմբերի համար.

ա) երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքներին տրվող ամենամսյա դրամական օժանդակության չափը յուրաքանչյուր զոհի հաշվարկով դարձել է 50 000 ՀՀ դրամ՝ նախկին 15 000 ՀՀ դրամի փոխարեն,

բ) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները, բռնադատվածները, Հայաստանի ազգային հերոսները, Արցախի հերոսները, Արցախի Հանրապետության շքանշանակիրները և միայնակ քաղաքացիները, որպես ամենամսյա դրամական օգնություն, կստանան 11. 500 ՀՀ դրամ՝ նախկին 9.400 ՀՀ դրամի փոխարեն, 3-րդ խմբի հաշմանդամները՝ 3. 700 ՀՀ դրամ՝ 3.000 ՀՀ դրամի փոխարեն, տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամները՝ 13. 500 ՀՀ դրամ՝ 11. 000 ՀՀ դրամի փոխարեն, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածները՝ 8.000 ՀՀ դրամ՝ 6.500 ՀՀ դրամի փոխարեն, իսկ ԽՍՀՄ շքանշանակիրները՝ 4.800 ՀՀ դրամ՝ 3.900 ՀՀ դրամի փոխարեն,

Ավելին՝ այստեղ