Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Թրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները
Հասարակություն

Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան որևէ պատասխանատվության չենթարկվեցին, պատիժ չկրեցին. Վահե Հակոբյան

«Փաստ» թերթի հարցազրույցը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ:

- Պարոն Հակոբյան, տարին սկսվեց Ղազախստանում ներքաղաքական բուռն զարգացումներով, որոնք, բնական է, չեն կարող միայն Ղազախստանին առնչվել: Ի՞նչ ցույց տվեցին այս իրադարձությունները և ի՞նչ ազդեցություն կթողնեն ավելի լայն զարգացումների վրա:

- Այսօր դեռ վաղ է ու բավական դժվար հստակ գնահատականներ տալ Ղազախստանում տեղի ունեցածին և դեռ տեղի ունեցողին: Բավական բարդ է հասկանալ բոլոր դերակատարներին և նրանց շարժառիթները, սոցիալական ընդվզման կապը սադրանքների կազմակերպիչների, ահաբեկիչների հետ, կամ դրա բացակայությունը: Բայց միանշանակ է, որ իրադարձություններն այնպես և այնպիսի արագությամբ էին զարգանում, որ կար արագ, օպերատիվ արձագանքի անհրաժեշտություն՝ կանխելու համար արյունահեղությունը: Առաջին և կարևորագույն դասը, որ աշխարհը պետք է քաղի Ղազախստանում տեղի ունեցողից, այն է, որ ուժի կիրառման, ահաբեկիչների ներգրավման հանդեպ ընդհանուր առմամբ անտարբերությունն ու լռությունը խթան են դառնում այդ պրակտիկայի ավելի լայն կիրառման:

Երբ Ադրբեջանն ագրեսիա սանձազերծեց Արցախի նկատմամբ, երբ Թուրքիան ահաբեկիչներ տեղափոխեց տարածաշրջան ու ուղղեց նրանց Արցախի դեմ, լայն իմաստով աշխարհը ոչինչ չձեռնարկեց՝ սահմանափակվելով մի քանի ձևական հայտարարություններով: Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան որևէ պատասխանատվության չենթարկվեցին, պատիժ չկրեցին: Բնական է, որ անտարբերությունը և պատասխանատվության չենթարկելը ստեղծեցին անպատժելիության մթնոլորտ, ծառայեցին որպես ուղերձ կամ ազդակ, որ այս գործիքը կարելի է անպատիժ կիրառել: Հետևանքները տեսնում ենք այսօր Ղազախստանում և շարունակելու ենք տեսնել այլ վայրերում: Ասեմ ավելին, նույնիսկ Ղազախստանում ուժով ահաբեկիչներին ճնշելով՝ այս հարցը չի լուծվելու, քանի դեռ այս ձեռագիրը որդեգրած երկրները պատասխանատվության չենթարկվեն, քանի դեռ նույն Թուրքիան ու Ադրբեջանը և նրանց միջոցով ողջ աշխարհը չզգան, որ նման գործելաոճն անհետևանք չի անցնում և անպատիժ չի մնում: Իսկ այն մասին, որ Ղազախստանում նույն ահաբեկչական ձեռագրին ենք ականատես լինում, ինչ 2020-ին Արցախում, վկայում է, այդ թվում՝ գլխատված ուժայինների մասին տեղեկատվությունը:

- Բուռն քննարկումների առիթ դարձավ Ղազախստանի դիմումը ՀԱՊԿ-ին և Ղազախստան ՀԱՊԿ զորակազմ ուղարկելը: Ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ գործողություններն այս համատեքստում և հատկապես Հայաստանի դերակատարումն այդ ամենում:

-ՀԱՊԿ-ն իրեն դրսևորեց որպես արագ արձագանքի ունակ կառույց: Իսկ մեզ համար այդքան ծանր բոլորովին թարմ դեպքերի հետ դրա համեմատությունը մի շարք հարցերի տեղիք է տալիս: 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում, երբ առաջին օրերից կար ոտնձգություն, այդ թվում՝ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, ապա նաև պատերազմից հետո, երբ ադրբեջանական ԶՈՒ-ն անխոչընդոտ մուտք գործեց ՀՀ սուվերեն տարածքն ու առ այսօր գտնվում է ՀՀ տարածքում, Հայաստանի իշխանությունը կա՛մ չդիմեց ՀԱՊԿ-ին, կա՛մ դիմելու իմիտացիա արեց: Եվ այդ հանցավոր անգործության ու հանցավոր գործունեության համար այս իշխանությունը պատասխան է տալու: Ինչ վերաբերում է հարցի մյուս բաղադրիչին, Հայաստանի գործող իշխանությունը հերթական անգամ ցուցադրեց իր անսկզբունքային ու անարժեք լինելը:

Առիթ ունեցել եմ ասելու, կրկնեմ, փողոցով իշխանության եկածը, նույն մարդը, ով հրահրել է Մարտի 1-ը և պարծենում էր այն ժողովրդով, որ խլել էր ոստիկանից մահակն ու վահանը, այժմ զինվորներ է ուղարկում Ղազախստան, որ ղազախ ոստիկանից խլած վահանն ու մահակը հետ վերադարձնի նրան։ Եվ ամենազարհուրելին այն է, որ դա անում է՝ հերթական անգամ ժողովրդին որևէ բացատրություն չտալով, որևէ կերպ իր գործողությունները չհիմնավորելով ու չմեկնաբանելով: Փաշինյանը նույնիսկ ԱԺ արտահերթ նիստ չհրավիրեց այլ երկիր զորք ուղարկելու հարցով, իսկ Հայաստանը, հիշեցնեմ, խորհրդարանական երկիր է: Անվտանգության խորհրդի քարտուղարի ցինիկությունն էլ հերիքում է հայտարարելու, որ իրենք հույս ունեն, որ նման իրավիճակում հայտնվելու պարագայում Հայաստանն էլ համապատասխան օժանդակություն կստանա: Սա այլ կերպ, քան արժեքների և սկզբունքների լիակատար բացակայություն, դժվար է անվանել:

- Հանրային լայն քննարկումների առիթ դարձավ Փաշինյանի գրառումը ֆեյսբուքյան իր էջում: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

- Հայաստանը ՀԱՊԿ նախագահող երկիրն է, ինչն, ըստ էության, ընդամենը կազմակերպչական, կոորդինացիոն պարտավորություններ է ենթադրում: Այդ որոշումը, որ հրապարակվեց Փաշինյանի անունից, կառույցի որոշումն էր, և ակնհայտ է, որ Փաշինյանը որևէ պարտավորություն չուներ այն իր սոցիալական էջում տեղադրելու: Ինչո՞ւ դա արեց՝ երևի իրեն է պետք հարցը ուղղել, բայց իր պարագայում ամենահավանական բացատրությունն այն է, որ, իր ընկալմամբ, սեփական իշխանության երկարաձգման գործիք էր տեսել: Մենք մի բան կարող ենք ասել՝ Ղազախստանի դեպքերի ֆոնին Հայաստանի իշխանության պահվածքը հերթական անգամ ապացուցեց, որ այս իշխանությունը քայքայել ու զրոյացրել է Հայաստանի սուբյեկտայնությունը, այն ինքնիշխանությունը, որի մասին իրենք շարունակ դատարկաբանում էին»: