Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերըՈչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն ՄարուքյանՀորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը ԳյումրիումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքըԵս հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին․ Նիկոլ ՓաշինյանԻ՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին Ինչպես է Նարեկ Կարապետյանը շփվում Վարդանանց հրապարակում հավաքված գյումրեցիների հետ Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում (ձայնագրություն )Գյումրի, Ուժեղ Հայաստան, լուսանկարներ Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառումՍպիտակից մինչև Ալավերդի․ քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցերը․ Գագիկ Ծառուկյան Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրիՄեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան Հայեր ջան սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև․ Տաթևիկ Կարապետյան Փոփոխությունները գալիս են Ուժեղ Արևածագ ու Ուժեղ Ծաթեր՝ Սամվել Կարապետյանի հետՈւժեղ Հայաստանում գերակայելու է մարդու իրավունքը․ Արամ ՎարդևանյանԱնկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ըԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումԼեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակիՀայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանԻրանի բանակը հայտնել է Քեշմ կղզու երկնքում թռչող Orbiter անօդաչուի ոչնչացման մասինՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանBlue Origin հրթիռի պայթյունը բարդացրել է ԱՄՆ-ի՝ Լուսին վերադառնալու ծրագրերը․ PoliticoԷստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է առաջին սարքերը, որոնք հայտնաբերում և հետևում են անօդաչու թռչող սարքերին«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանՖրեդի Մերկուրիի չհրապարակված լուսանկարները իր «գաղտնի դստեր» հետ վերջ կտան վեճերին Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիՊետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. ՓաշինյանՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար «Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳյումրիումԵթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում
Ժամանց

Աստղագուշակ` հունիսի 10-ի համար

Խոյ: Կարևոր որոշումներ կայացնել չարժե: Մինչ կեսօր հանդիպումներ մի ծրագրեք: Բացասական միտումների ազդեցությունը մեծ է , ֆինանսական  ձախողումների հավանականությունը՝  ևս: Զգացմունքային դաշտն անկայուն է, չափազանց զգայուն եք, ամեն բան սրտին մոտ եք ընդունում, ինքներդ ձեզ համար խնդիրներ ստեղծում:

Կարող եք ապավինել մտերիմ մարդկանց աջակցությանը, ովքեր ձեզ շատ լավ են ճանաչում, հարգում են ձեր զգացմունքները և շատ նրբանկատ են իրենց մեկնաբանությունների, նկատողությունների մեջ:

Ցուլ: Թե՛ գործնական և թե՛ անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը լավ կդասավորվի: Կհասկանաք և լեզու կգտնեք շրջապատի մարդկանց հետ:Կհաջողվի արագ որոշումներ կայացնել, կողմնորոշվելու հարցում ժամանակ չեք կորցնի և լավ արդյունքների կհասնեք:Մրցակիցների հետ պայքարից հաղթող դուրս կգաք:

Անցյալում ծագած խնդիրները կանհանգստացնեն: Նոր գործեր մի ձեռնարկեք: Մտերիմները կդրդեն ձեզ ակտիվ գործողությունների, ինչը փոքր-ինչ կնյարդայնացնի, տրամադրությունը կփչացնի:

Երկվորյակ: Եղեք այնպիսին, ինչպիսին որ կաք, և ամեն բան հրաշալի կդասավորվի: Այսօր այն բացառիկ օրերից է, երբ կարիք չկա ջանքեր գործադրել ցանկալի արդյունքների հասնելու համար: Դրան կնպաստեն ոչ միայն դրական միտումների ազդեցությունը, այլ նաև հնարավորությունները ճիշտ գնահատելու, պատրանքներին տուրք չտալու ձեր ունակությունը:

Հարմար օր է ոչ պաշտոնական շփումների համար, անգամ գործնական հարցերը ճիշտ է քննարկել ոչ աշխատանքային միջավայրում: Հանդիպման համար այնպիսի վայր ընտրեք, որտեղ ձեզ առավել ազատ կզգաք:Կարճ, գործնական ուղևորությունները լավ կանցնեն:

Խեցգետին: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Եթե անգամ խնդիրներ ծագեն, ապա դրանք, առանց աջակցության էլ , հաղթահարելի են :Ձեզ վստահ կզգաք, քանի որ գիտեք՝ ամենաազդեցիկ հակառակորդներն էլ  այսօր ձեզ չեն վնասի:

Բարեկամուհիների հետ հնարավոր են տարաձայնություններ, թույլ սեռի ներկայացուցիչների հետ լեզու գտնել չի ստացվի: Կհաջողվի զերծ մնալ լուրջ վեճերից, եթե ստուգեք ստացված տեղեկությունները, և որևէ մեկի ազդեցության տակ չընկնեք:

Առյուծ: Իրադարձություններով հագեցած, լարված օր է սպասվում:Սակայն ժամանակը և ուժերը ճիշտ բաշխելու դեպքում՝ կարող եք շատ բանի հասնել: Համառություն և նպատակասլացություն դրսևորեք, հատկապես, եթե հարցը վերաբերում է մասնագիտական առաջընթացին: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության , ազդեցիկ  գործընկերների հետ: Զգացմունքներով մի առաջնորդվեք, որոշումներ կայացնելիս՝ առավել զգոն եղեք:

Հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում ՝  ռոմանտիկ բնույթի: Սիրո առաջարկություն, կամ ժամադրության հրավեր կստանաք: Եթե գործի դնեք ձեր անսպառ երևակայությունը, ապա շատ միջոցներ կգտնեք սիրելիին զարմացնելու համար:

Կույս: Օրվա սկիզբը կարող է ձանձրալի թվալ, հատկապես նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր այս ժամանակահատվածում մի շարք հանդիպումներ են ծրագրել:Ստիպված կլինեք շատ ջանքեր գործադրել զրուցակցին հասկանալու, նրա հետ համաձայնության գալու համար: Կեսօրին հոգնածություն կզգաք, փորձեք թուլանալ և վերականգնել ուժերը:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ինքնուրույն աշխատելու համար: Կարող եք զբաղվել ընթացիկ խնդիրներով, նաև ստեղծագործական գործունեություն ծավալել: Ձեզ ինքնավստահ ու ազատ  կզգաք: Առավել լավ արդյունքների կհասնեն նրանք , ովքեր կանտեսեն շրջապատի կարծիքը:

Կշեռք: Այսօր կարող եք մեծ հաջողությունների հասնել, եթե օրը նվիրեք ստեղծագործական մոտեցում պահանջող գործերին: Չեք ցանկանա հետևել կանոններին և անել այն, ինչ ձեզնից ակնկալում են: Այսօր ձեզ  համար շատ ավելի հետաքրքիր է նոր փորձարկումներ կատարել, փորձել այն ամենն, ինչը նախկինում չեք արել: Հենց այս առանձնահատկության շնորհիվ էլ, նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հետաքրքիր ծանոթություններ կհաստատեն:

Կենսական ներուժը մեծ է, ինքնազգացողությունից չեք դժգոհի: Անգամ լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո, հոգնածություն չեք զգա: Հրաշալի օր է առողջարարական պրոցեդուրաներ սկսելու, նաև որևէ դիետայի հետևելու համար:

Կարիճ: Հնարավորինս  շատ աշխատեք, ջանք ու եռանդ մի խնայեք և մեծ հաջողությունների կհասնեք: Այսօր քչերը կցանկանան օգնել ձեզ, ինչի համար ամենևին էլ չարժե անհանգստանալ: Դուք ինքնուրույն գլուխ կհանեք ստեղծված իրավիճակից, ինքներդ կհաղթահարեք բոլոր դժվարությունները,և, միևնույն ժամանակ,  շատ կարևոր տեղեկություններ կստանաք:

Մտերիմների հետ հարաբերությունները փոքր-ինչ լարված են, քանզի այսօր տարված եք ձեր սեփական խնդիրներով և հաճախ աչքաթող եք անում նրանց, ովքեր ձեր կողքին են:Բարեբախտաբար, լուրջ տարաձայնություններ չեն ծագի, և եթե սիրելի մարդկանց ավելի շատ ուշադրություն դարձնեք, ապա հարաբերությունները լիովին կվերականգնվեն:

Աղեղնավոր: Այսօր ապավինեք մարդկանց ճանաչելու ձեր կարողությանը: Այն ձեզ չի հիասթափեցնի: Անգամ առաջին հանդիպումից ստացած տպավորությունը ճիշտ է: Հարաբերություններում հեշտ կողմնորոշվելու ունակությունը՝ կօգնի թե՛ անձնական և թե՛ գործնական հարցերում: Եթե թեթև ֆլիրտի ցանկություն առաջանա, ապա մի զրկեք ձեզ այդ հաճույքից, այն ոչ միայն դրական լիցքեր կհաղորդի, այլ նաև անմոռաց ռոմանտիկ պահեր կպարգևի:

Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի կենտրոնանալ աշխատանքի վրա, սակայն, բարեբախտաբար, լուջ վրիպումներ չեն լինի: Այնուամենայնիվ, ցանկալի չէ ծայրահեղ ուշադրություն պահանջող  գործեր ձեռնարկել:

Այծեղջյուր: Փորձեք վերլուծել նախորդ օրվա իրադարձությունները, գնահատել ձեր վարքագիծը, դա կօգնի խուսափել հետագա սխալներից: Այսօր դրական միտումների ազդեցությունը մեծ է, և լուրջ անախորժությունների վտանգ չկա: Այնուամենայնիվ, նոր գործեր չարժե ձեռնարկել: Այսօր չափազանց զգայուն եք, և ցանկացած  դժվարություն ձեզ համար իրական աղետ է: Այդ իսկ պատճառով, նշանի շատ ներկայացուցիչներ ցանկություն կունենան կիսատ թողնել սկսած կարևոր գործերը:

Որքան շատ ժամանակ տրամադրեք սիրելիների հետ շփմանը, այնքան ներդաշնակ կզարգանան ձեր հարաբերությունները, ընդ որում՝ ոչ միայն այսօր, այլ նաև հետագայում: Սիրահարված Այծեղջյուրները կարող են հաճելի անակնկալներ մատուցել սիրելիներին, այդ ջանքերն, անկասկած, բարձր կգնահատվեն:

Ջրհոս: Մի շտապեք և առավել ուշադիր եղեք: Ասօր հաջողությունը հիմնականում կախված է՝ հակառակորդների կազմակերպած ծուղակները շրջանցելու ձեր ունակություններից: Դժվար թե կարիք լինի որևէ մեկից խորհուրդ հարցնել,մտերիմների փորձը ձեզ չի օգնի: Իրավիճակը, որում հայտնվել եք, բարդ է : Նախ փորձեք կողմնորոշվել սեփական զգացմունքներում :

Նոր գործեր ձեռնարկեք միայն այն դեպքում, եթե լիովին համոզված եք, որ դրանք իրենց ավարտին կհասցնեք: Երկարաժամկետ նախագծերը կարող են անորոշ ժամանակով ձգձգվել, իսկ պատճառը ոչ միայն դուք եք, այլ նաև անբարենպաստ հանգամանքները:

Ձկներ: Լավ է, որ հեշտ հաջողությունների ակնկալիք չունեք: Այսօր ստիպված կլինեք շատ քրտինք թափել, որևէ ձեռքբերում ունենալու համար: Այն մարդիկ, ում սովոր եք վստահել, կխախտեն նախկին պայմանավորվածությունը, սակայն այդ հարցում նրանց չեք մեղադրի, քանզի գիտակցում եք, որ հանգամանքները փոխվել են, և ինքներդ էլ հաճախ մոռանում եք ձեր խոստումները:

Մտերիմների հետ շարունակ հարաբերություններ պարզելը՝  նշանի շատ ներկայացուցիչների կարող է նյարդայնացնել, անգամ հունից հանել: Փորձեք հանգստություն պահպանել և տուրք չտալ հույզերին: Առավել համբերատար և զուսպ եղեք, անգամ եթե գիտակցաբար հրահրում են ձեզ, այդ կերպ միայն կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից: