Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից
uncategorized

40 օրվա «անլուծելի» ծանր խնդիրը լուծվեց ընդամենը 2 ժամում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայրաքաղաքի Ուլնեցի փողոցի 2–րդ փակուղում գտնվող բնակելի շենքերում արդեն մոտ 40 օր է ջուր չկա: Նշված վայրում կան նաև գործող բազում ավտոլվացման ու սննդի կետեր, որոնք նույնպես առանց ջրի չեն կարող գոյատևել: Բայց զավեշտալին այն է, որ այս օրերին նշված օբյեկտներում ջուրը գրեթե մշտապես եղել է, իսկ բնակիչներին տրվող ջուրը՝ կտրվել:

Բնակիչները բազում անգամ ահազանգել են թե՛ «թեժ գծին», թե՛ Քանաքեռ–Զեյթուն համայնքի ջրմուղ կոյուղու գրասենյակ, բայց բոլոր բողոքներն այդպես էլ օրերով մնացել են օդում կախված:

Մարդիկ ճարները կտրված դիմել են «Փաստի» խմբագրություն: Բնակիչներն ասում էին, որ 61 թվականից մինչ վերջերս նման խնդիր չի եղել, քանի որ Գառնիից ինքնահոսով եկող ջուրն իրենց ճամփով է գնում: Բայց հիմա այնպիսի իրավիճակում են հայտնվել, որ գարշահոտի պատճառով նույնիսկ տուն չեն կարողանում մտնել:

«Այս ամռան շոգին չգիտենք լողանալու, թե զուգարանի համար ջուր բերենք, բայց էլ չենք դիմանում: Շենքերում տարեցներ, երեխաներ կան, մարդիկ չեն կարողանում իրենց կարգի բերեն, որ աշխատանքի գնան: Մի մասն էլ առավոտյան շուտ են աշխատանքի գնում, որ կարողանան այնտեղ իրենց կարիքները հոգան ու իրենց կարգի բերեն»,– ասում էին բնակիչները:

Նրանց ավելի շատ զայրացրել էր, որ իրենց բոլոր ահազանգերը արհամարհվել էին համայնքի, քաղաքի և ջրամատակարարմամբ զբաղվող միակ՝ «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարության կողմից: Հակառակ դեպքում մեկ–երկու օր հետո հարցը կլուծվեր ու նորից կվերականգնվեր ջրամատակարարումը: Բայց քանի որ օր օրի վիճակը ծայրահեղության էր հասել, բնակիչները ստիպված էին եղել դիմել մեզ:

Բողոքի հետքերով կապ հաստատեցինք «Վեոլիա Ջուր» ՓԲԸ մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանին, ով բողոքը լսելուն պես, անմիջապես նետեց, թե՝ «ինչ եք ասում, այդքան օր մարդիկ եթե ջուր չունենային, հիմա մեռած կլինեին»:

Նա խոստացավ տեղեկությունը ճշտել և իրավիճակի մասին մեզ տեղեկացնել: Ժամեր անց իմացանք, որ ջրամատակարարումն արդեն վերականգնված է, իսկ ջուրը կտրելու պատճառների մանրամասները հետևյալն էր:

«Զեյթունի տեղամասի պետն ասաց, որ նույն փողոցի առաջին փակուղի թիվ 6 շենքի մոտ վթար է եղել, որի հետևանքով ջուրը ողջ փողոցով հոսում էր և ճնշումը չէր բավարարում, որ ջուրը բարձրանա 2–րդ և 3–րդ փակուղիներ: Խոստացել են երկու ժամվա ընթացքում վթարը վերացնել ու վերականգնել ջրամատակարարումը»,– ասաց Մ. Սարգսյանը:

Մենք կրկին կապ հաստատեցինք բնակիչների հետ և իսկապես պարզեցինք, որ ջրամատակարարումը վերականգնված է: Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ «թեժ գծերը» կամ չեն աշխատում, կամ էլ նստած խնդիրները կոծկելով են զբաղված: Հակառակ դեպքում մարդիկ այսքան ժամանակ այդքան նյարդ ու ժամանակ չէին վատնի ոչ «թեժ գծի» և ոչ էլ տեղամասի պետին օրերով խնդրելու համար, միանգամից կդիմեին մեզ և մարդկանց ջրամատակարարման վերականգմնան հարցը ոչ թե օրերով կհետաձգվեր, այլ՝ վաղուց վերականգնված կլիներ:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում