Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն Մանվելյան
Իրավունք

Շալվար ես հագնում, պտի տղամարդ ըլնես․․․ներում եմ թոռանս… 37-ամյա տղամարդը ծեծել է 83 տարեկան տատին

1in.am\ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ սկսվեց ու ավարտվեց Արսեն Ա.-ի գործով դատական քննությունը:

37-ամյա Արսենը մեղադրվում էր տուժողի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, առողջության թեթև, ինչպես նաև առողջության միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով և երկու դրվագ՝ 117 հոդվածով:

Գործով տուժողը Արսենի… 83-ամյա տատիկն էր՝ հաղթական Վիկտորիա անունով:

Ըստ մեղադրանքի՝ Արսեն Ա.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճել է տատիկի հետ, հրել ու հարվածել է նրան, պատճառել է վնասվածքներ:

Արսենի խափանման միջոցը կալանավորումն էր:

Տուժող տատիկը բարի դեմքով, ասող-խոսող կին էր: Մինչև դատական նիստի սկսվելը մի քիչ պատմեց իր մասին՝ չորս զավակ է ունեցել, երկուսին կորցրել է: Առանձնապես ցավով էր խոսում ազատամարտիկ որդու մասին, ով զոհվել էր Արցախյան պատերազմի օրերին: Տատիկը ժպտալով ասաց. «Ես սիրուն չեմ, բայց էդ տղես շատ գեղեցիկ էր, չէիր ասի, թե իմ տղեն ա… Կորստի վերքը չի լավանում…»:

Տատիկը մենակ է ապրում, իսկ որդու՝ Արսենի հոր ընտանիքը ապրում է հարևանությամբ:

Տատիկը ցավով ասաց, թե Արսենը խելքը տվել է խմիչքին, լուրջ ժամանակ լավ տղա է, բայց որ խմում է… Դեպքի օրը Արսենը գնացել է տատիկի տուն, խմած է եղել, վիճել ու հրել է տատիկին. «Աջ թևս տեղից հելավ, այ, մատներս դժվարությամբ եմ շարժում … Քիթս էլ էր վնասել…»:

Արսենը խմելու պատճառով քայքայել է ընտանիքը: Կինը հեռացել է նրանից՝ հետը տանելով կրտսեր որդուն: Արսենի ավագ որդին՝ տասը տարեկան, մնացել է հոր և պապուտատի մոտ:

Տուժող տատիկը երկար տարիներ որպես հավաքարար աշխատել է հիվանդանոցում, նա խոսելիս հավաք, բարեսիրտ ու ժպտադեմ էր՝ փոքրիկ, լուսավոր կին:

Դատական նիստի սկզբի պայմանականությունները տուժող տատիկի համար այնքան էլ հասկանալի չէին: Երբ նախագահողը հարցրեց՝ համաձա՞յն է տատիկը, որ մեղադրող Նալբանդյանը պաշտպանի մեղադրանքը, տատիկը, կարծելով, թե մեղադրողն էլ պիտի իր ամբաստանյալ թոռանը պաշտպանի, ասաց. «Համաձայն եմ, թող պաշտպանի»:

Դատարանը ճշտեց Արսենի ինքնությունը: Նա ամենաքիչը չորս դատվածություն ուներ: Ասաց, թե աշխատել է գերեզմանատանը՝ կատարել է շինարարական ամեն տեսակ աշխատանք:

Նայելով տատիկին՝ Արսենն ասաց. «Իմ տատն ա, պահի տակ ստացվել ա, բայց ես իրան շատ եմ սիրում, ներողություն, տա՛տ, ջան»:

Մինչև դատաքննության անցնելը տատիկը ելույթ ունեցավ. «Արսենն իմ թոռն ա, իմ արունն ա… Արունը ջուր չի դառնա… Սևն էլ սպիտակ չի դառնա… Խմելու հետ սեր ունի… Ուղղակի խնդրում եմ՝ իմ էս սպիտակ մազերի խաթրու՝ իրան մի քիչ կարգին պահի, ոչ մեկին չանհանգստացնի… Խնդրում եմ, որ խելքը գլուխը հավաքի, խմիչքը ցած դնի, տղամարդ դառնա, ապրի կարգին… Ուզում եմ, որ դատ չլինի… Ես հաշտվել եմ, ներել եմ իրան… Իմ մայրամուտն ա՝ 84-ի մեջ եմ: Մեկ էլ տեսար՝ քնա ու չելա… Թող անեծքատեղ չդառնամ… Ինքը ինձ շատ ա սիրում, մենակ թե՝ խելք չունի… »:

Արսեն Ա.-ն ասաց. «Ներողություն հազար անգամ, տատի՛կ ջան, մեռնեմ ջանիդ…»:

Նախագահողը հանդիմանեց ամբաստանյալին. «Բա այսպիսի տատիկի վրա ձեռք կբարձրացնե՞ն… Տղամարդու խո՞սք եք տալիս, որ այլևս երբեք չեք նեղացնի տատիկին և մյուսներին…»:

Ամբաստանյալը հավաստիացրեց. «Աշխարհի չափ սիրում եմ տատիկիս, չեմ նեղացնի…»:

Տատիկը վերջում ի մի բերեց. «Տղամարդը որ շալվար ա հագնում, պտի տղամարդ ըլնի…»:

Այսպիսով, տուժողը իր բառերով միջնորդեց, որ ամբաստանյալը չդատվի՝ գործի վարույթը կարճվի, քանի որ ինքը հաշտվել է ամբաստանյալ թոռան հետ: Ամբաստանյալն էլ ներողություն խնդրեց ու ասաց, որ հաշտվել է տատիկի հետ:

Նախագահողը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Դատարանի դահլիճից դուրս գալով՝ տատիկը բարձր տրամադրությամբ հարցրեց. «Լա՞վ խոսեցի… Մեղք ա, թող դուրս գա, էդ ի՞նչ ա դառել, հալվել-մաշվել ա՝ քթից բռնես՝ շունչը կփչի…»: Նա, անտեսելով ուժեղ քամին, դուրս եկավ դատարանից, որ գնա… շուկա…

Դատարանը որոշեց կարճել գործի վարույթը, դադարեցնել Արսեն Ա.-ի քրեական հետապնդումը՝ տուժողի հետ հաշտության հիմքով:

Արսեն Ա.-ի խափանման միջոց կալանավորումը վերացվեց, նա անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճում: Նրան շրջապատեցին դժգոհ, որդու արարքները խիստ քննադատող հայրն ու եղբոր լավ կողմերը թվարկող քույրը…

Տանը կալանքից ազատված Արսենին անհամբեր սպասում էին «մի բուռ դարձած» մայրն ու տասնամյա որդին: Յուրաքանչյուր հայր օրինակ է իր զավակի համար…