Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից
uncategorized

Բյուջեն լցնելու համար հիմա էլ սկսել են գնորդներին «բռնել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է հարկայինի տեսուչների կողմից «Առինջ Մոլ»–ում իրականացված ստուգումների հետևանքով գնորդների թիվը կտրուկ պակասել է, քանի որ մարդիկ վախենում են մտնել առևտրի և ժամանցի այս վայր: Եվ խնդիրն ամենևին էլ այն չէ, որ հարկայինի տեսուչները իրենց վատ են պահել, այլ այն, որ սկսել են տոնավաճառի գնորդներից պահանջել, որ գնված ապրանքի ՀԴՄ կտրոնները ցույց տան: Այս արշավն ավելորդ լարվածություն է առաջացրել գնորդների և տաղավարների աշխատակիցների շրջանում, որը փաստորեն իր բացասական ազդեցությունն է թողել ընդհանուր առևտրի ծավալների վրա:

Հանուն անկեղծության նշենք, որ միշտ չէ, որ գնում կատարելուց հետո մարդը ցանկություն է ունենում ՀԴՄ կտրոնը վերցնել: Շատ դեպքերում էլ ավելորդ աղբ չկուտակելու համար այն վերցնում ու նետում են խանութի հարևանությամ գտնվող աղբամանի մեջ: Եվ այդ պարագայում մարդկանցից պահանջել, որ կտրոն ցույց տան, համաձայնեք, որ բավականին ծիծաղելի է:

Ի դեպ, որևէ օրենքով սահմանված չէ, որ գնորդը պարտավոր է իր կատարած գնման չեկը մինչև տուն հասնելը ապրանքի հետ պահել: Մյուս կողմից էլ գնորդին նման հարցաքննության ենթարկելը պարզապես տեռորի է նման: Դրան գումարած, պատկերացրեք այն մարդու դեմքի արտահայտությունը, ով ասենք ամիսը մեկ անգամ որոշել է իր հանգստյան օրը հաճելին օգտակարի հետ համատեղել և ընտանիքի հետ գնումներ անել, մեկ էլ հանկարծ նրա ճանապարհը կտրում է ՊԵԿ ինչ–որ պաշտոնյա և իրեն թույլ է տալիս երեխաների ու կնոջ ներկայությամբ ոչ ավել, ոչ պակաս հարցաքննության ենթարկել, թե՝ «որտեղից եք առևտուր կատարել, ինքան գումար եք վճարել, չեկն ուր է և այլն»:

Եվ համաձայնեք, որ ինչքան էլ քաղաքավարի ներկայանան այդ տեսուչները, ինչքան էլ սափրված ու կոկիկ տեսք ունենան և իրենց գրագետ պահեն, միևնույն է, բավականին տհաճ իրավիճակ է:

Մեզ դիմած գնորդներն ասում էին, որ սկզբում իրենց մոտ տպավորություն է եղել, թե ՊԵԿ աշխատակիցներն ինչ–որ մարդկանց են փնտրում և այդ փնտրտուքը քողարկել են հաճախորդներին հարց ու փորձ անելու շղարշով:

Հարց է ծագում, թե մեր ղեկավարները իրենց ուժն ու «հմայքը» ցուցադրելուց և որևէ հրաման տալուց առաջ ինչու մի պահ իրենց այդ գնորդի դերում չեն պատկերացնում: Եթե ասվածին գումարենք խորհրդային տարիներից մեզ ժառանգություն հասած պետական պաշտոնյաներից կիլոմետրով հեռու մնալու փափագն ու ներկայի միջին օղակի պաշտոնյաների մահակի լեզվով խոսելու կեցվածքը, պարզ կդառնա, թե ինչու են մարդիկ այդքան ծանր տանում «հարկայինի մարդ» հասկացությունն ու նրանց հետ նույնիսկ թեթևակի շփվելը:

Մնում է կոչ անել մեր իշխանավորներին, որ քանի դեռ պետական ծառայողներ–հասարակություն երկխոսությունը վախի մթնոլորտով է ուղեկցվում, ինչքան կարող են հեռու մնան մարդկանցից կամ մինիմալի հասցնեն իրենց գործողությունները, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե բյուջեն լցնելու համար հիմա էլ սկսել են գնորդներին «բռնել»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում