Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

ՀՀԿ առաջնահերթ նպատակն իշխանությունը չէ, այլ կապիտուլյանտ իշխանություններին հեռացնելը, ՀՀ–ին հնարավորություն տալ ծնկած վիճակից ոտքի կանգնել ու Արցախին կրկին թիկունք դառնալ․ ՀՀԿ համագումարի բանաձևը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր տեղի ունեցած 17-րդ համագումարի արդյունքներով ընդունել է բանաձև, որը ներկայացնում ենք ստորև․      

1. ՀՀԿ-ն, որպես ՀՀ նորանկախ պետության առաջին կուսակցություն, ունենալով երեք տասնամյակների պատմություն, Արցախյան ազատամարտում և անկախ պետականության կայացման գործում իր ներդրումը, պետականաշիության ճանապարհին դժվարին, բայց միևնույն ժամանակ արդյունավետ փորձը,  գիտակցելով իր հզոր անցյալը և  խորապես  վերլուծելով իրավիճակը՝  շարունակում է  վստահաբար նայել ապագային և մնալ Հայաստանի քաղաքական դաշտում՝ որպես նպատակ, գաղափարախոսություն ու կենսագրություն ունեցող ազդեցիկ քաղաքական ուժ։

2. Հանրապետական կուսակցությունն իր իշխանության ժամանակաշրջանում արժանապատվորեն առաջ է մղել մեր ազգային և պետական շահերը, երկրի ներսում հասարակական համերաշխության հասնելու նպատակով ջանքեր ներդրել անցնցում հանգուցալուծելու կործանարար ներքին քաղաքական լարվածությունները:

Մեզ հաջողվում էր արտաքին աշխարհում ոչ միայն դիմակայել հարվածներին, այլև ամրապնդել մեր պետության դիրքերը տարածաշրջանում, իսկ Արցախյան բանակցություններում արձանագրել հայկական կողմի համար բարենպաստ առաջընթաց:

3. Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում մենք մշտապես կողմնակից ենք եղել փոխզիջումային տարբերակի հիման վրա խնդրի խաղաղ կարգավորմանը՝ մեզ և միջազգային հանրության համար ընկալելի կարմիր գծերի շրջանակներում: Այդ կարմիր գիծը, որ գծվել է հայ ժողովրդի զավակների արյամբ և արժանապատվությամբ, արցախցիների ինքնորոշման իրավունքն է: Բանակցային բոլոր փաստաթղթերում մենք հետևողականորեն զարգացրել ենք ինքնորոշման իրավունքի իրացմանը վերաբերող մեխանիզմների, գործընթացների և միջազգային երաշխիքների կարևոր մանրամասները և թողել ենք այնպիսի փաթեթ, որտեղ հայ ժողովրդի կենսական շահերը պաշտպանված էին, Արցախի հայկական մնալը երաշխավորված էր, և այն ընդունելի էր միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար:

Հայաստանն այդ տարիներին լուրջ տարածաշրջանային գործոն էր, միջազգային գործընթացների լիիրավ մասնակից, ինքնիշխան պետություն, որի մեջքը պինդ էր, նպատակները՝ արդար, բանակը՝ ամուր:

4. Մենք ի սկզբանե զգուշացնում էինք, որ 2018-ի իշխանազավթման հիմքում Արցախի խնդրի ոչ հայանպաստ լուծման կողմնակիցների շահերն էին: Մեր ժողովրդի և պետության անվտանգության, պաշտպանության տեսանկյունից կարևորագույն խնդրի՝ Արցախի հարցի հայանպաստ լուծմանը հասնելու ձգտմամբ էր պայմանավորված պետության կառավարումը շարունակելու մեր որոշումը և ոչ երբեք իշխանական աթոռներին հավերժ կառչած մնալու ցանկությունը:

Մենք իշխանությունից հրաժարվել ենք մեր երկիրը ներքին պետականակործան ցնցումներից, հասարակության պառակտումից զերծ պահելու նպատակով և որպեսզի մեր ընդդիմախոսների կողմից նենգորեն խաբված, մանիպուլացված, ստի և ապատեղեկատվության ազդեցության ենթարկված հազարավոր մեր քաղաքացիները կառուցեն իրենց երազած երկիրը, որպեսզի երկրի ներսում արյուն չթափվի, պետության հիմքերը չթուլանան, և թշնամին չօգտվի ստեղծված վիճակից, ու աշխարհաքաղաքական տարբեր շահեր հետապնդող ուժերը տարածաշրջանում մեր ազգային շահերի հաշվին չհասնեն իրենց խնդիրների լուծմանը: Մեր նպատակը 2018-ին ամեն գնով իշխանությունը պահելը չէր, այլ Արցախը պահելն էր, ինչը նշանակում է՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելը:

5. Նախորդ երեքուկես տարիներին Հանրապետականը անցավ 2018-ի քավարանով, քաղաքական հետապնդումների միջով, դարձավ անհանդուրժողականության ու ատելության խոսքի թիրախ: Ամեն կերպ փորձ արվեց մեզ լռեցնելու, բայց մենք չլռեցինք, չընկրկեցինք և շարունակեցինք մեր պայքարը սկզբում միայնակ, հետո ապազգային իշխանությունների դեմ պայքարին միացած այլ քաղաքական ուժերի ու կազմակերպությունների հետ։

6. Իշխանությունից հեռանալուց հետո մենք չենք վարանել շիտակ խոսել մեր հանրության հետ և հրապարակավ ընդունել ենք մեր կառավարման տարիների բացթողումներն ու սխալները, հետևություններ արել դրանցից և տարբեր առիթներով բարձրաձայն խոսել այդ ամենի մասին: Մենք հայտարարել ենք, որ բազում խնդիրներ դանդաղ էին լուծվում: Որ մեր հայրենակիցների սպասումները մեզնից ավելին էին: Որ երկրում կար անարդարության և կոռուպցիայի բարձր ընկալում: Որ բավարար կոշտություն չենք ցուցաբերել իշխանության ներսում ծվարած և մեր անվան տակ ազդեցություն կամ հարստություն դիզողների նկատմամբ: Որ ժողովրդի հետ շփվելիս հաճախ մինչև վերջ բաց ու հասկանալի լեզվով չենք խոսել: Որ թերագնահատել ենք զանգվածային ազդեցության ցանցային նոր տեխնոլոգիաների դերակատարությունը: Որ առավելապես կենտրոնանալով երկրի անվտանգության ու պաշտպանության հարցերի վրա` ներքին մի շարք խնդիրներ բավարար ուշադրության չենք արժանացրել: Որ շատ դեպքերում վստահել ենք մարդկանց, ովքեր դրան արժանի չէին: Եվ որպես հետևանք՝ գերագնահատել ենք պետական համակարգի կառավարելիության աստիճանը:

7. Մենք միաժամանակ գնահատանքով ենք վերաբերել մեր ժողովրդի և պետության բոլոր ձեռքբերումներին, այդ թվում՝ մեր իշխանության ժամանակաշրջանի, քանզի համոզված ենք, որ ով չի խոստովանում անցյալի սխալները՝ չունի քաջություն, սակայն ով չի գնահատում անցյալի ձեռքբերումները՝ չունի ազնվություն և չի կարող ունենալ առաջընթաց:

8. 2018-ից հետո մեր կուսակցությունը ուներ վերակազմակերպման և ինքնամաքրման խնդիր, ինչին և ձեռնամուխ եղավ: Մեր գործունեության մեջ այժմ, առավել քան երբևէ,  շեշտադրվել են գաղափարական ամուր հենքն ու արժեքային ժառանգականությունը: Համոզված ենք, որ մեր դավանած ազգային պահպանողականությունն է այն անհրաժեշտ հենքը, որի վրա հնարավոր է վերակառուցել Հայաստանը և պահել Արցախը: Իր հիմնադրման առաջին իսկ օրվանից Հանրապետականի գործունեությունը համահունչ է եղել պետության առաջնահերթություններին։ Մենք մշտապես ծառայեցրել ենք մեր մտավոր, մարդկային և կազմակերպական ներուժը հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների դիմակայմանը։ Նույն առաքելությունը մենք ունենք այսօր և պարտավոր ենք լինել ավելի ուժեղ, ավելի արդիական և ավելի կազմակերպված։

9. Հանրապետականը եղել և մնում է մեր երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը և կապերի այդ լայն շրջանակը շարունակելու է ծառայեցնել մեր պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը այն գիտակցումով, որ միայն ուժեղ, ինքնիշխան, արժանապատիվ Հայաստանը կարող է հարգանքի արժանի և վստահելի գործընկեր լինել:

10. Այսօր մեր կուսակցության առաջնահերթ նպատակը իշխանություն ստանալը չէ, այլ առողջ ուժերի հետ միասին կապիտուլյանտ իշխանություններին հեռացնելը և Հայաստանին հնարավորություն տալը ծնկած վիճակից ոտքի կանգնելու, հզորանալու և  կրկին թիկունք ու ապավեն դառնալու Արցախին: Ցանկացած Հանրապետականի համար պետությունը պետք է վեր դասվի իշխանությունից, իսկ արժանապատվությունը՝ սեփական պաշտոնամոլությունից: Հանրապետականն այսօր ոչ թե իշխանություն, այլ Հայաստանի ինքնիշխանություն է ուզում:

11. 2018-ից հետո դժվարին պայմաններում նվիրյալ հանրապետականների աշխատանքի արդյունքում մեր կուսակցությանը  հաջողվեց քաղաքական ասպարեզում պահպանել իր դիրքերը՝ որպես Հայաստանի քաղաքական օրակարգ ստեղծող և ազգային շահերի պաշտպանության համար հետևողականորեն  պայքարող  կարևոր դերակատար։

12. Ցավոք, պետությունը  վերահաս  աղետից  փրկելու մեր կուսակցության բոլոր նախազգուշացումները լսելի չեղան իշխանազավթների կողմից խաբված մեր ժողովրդի համար, իսկ հաճախ հանիրավի մեղադրվեցինք ռևանշիզմի մեջ: Եվ  մարտնչող  տգետների իշխանությունը   աղետ  բերեց  մեր  ժողովրդի ու հայկական երկու հանրապետությունների  գլխին՝ երկիրը հասցնելով 2020թ.  44-օրյա պատերազմին, այնուհետև խայտառակ կապիտուլյացիային:

13. Մեր հերոսական բանակը, որ կերտել էր փառավոր հաղթանակ Արցախյան առաջին պատերազմում, տապալել էր Ադրբեջանի հեռահար ծրագրերը ապրիլյան պատերազմում, բարձր հայրենասիրական ոգու շնորհիվ մշտապես պատրաստ էր ստիպել թշնամուն՝ մի լավ ծեծ կերած վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, այսօր ազգադավ իշխանությունների կողմից վարկաբեկվել, թուլացել և կորցրել է իր երբեմնի հզոր ոգին:

Ապազգային և անբարո իշխանություններն այսօր լրջագույն խոչընդոտ են Հայոց պետականության պահպանման ու հզորացման ճանապարհին:

14. Հարավային Կովկասում հայ ժողովուրդը ուզում է հարատև խաղաղություն, կայունություն և զարգացում, որոնց հիմքում ոչ թե ռազմական ճանապարհով խնդիրը լուծված համարողների և հայերի գետտոյացում տենչացողների պատկերացումներն են, այլ միջազգային իրավունքի առկա նորմերը, իրական փոխզիջումները և արժանապատվությունը:

15. Երբ շարունակում ենք պնդել, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, մենք շեշտում ենք, որ նախ պետք է վերականգնենք մեր անվտանգային և դիվանագիտական ներուժը, վերագործարկենք պետական կառույցները, ժողովրդին վերադարձնենք հավատն ու արժանապատվությունը։

Մեր խնդիրը երկրում կրկին ներհասարակական համերաշխություն հաստատելը և բևեռացումների ճանապարհը փակելն է: Պառակտված ժողովուրդը չի կարող սատար կանգնել իր բանակին, չի կարող թև ու թիկունք լինել իր անվտանգությունն ապահովողներին և անհրաժեշտության պահին համալրել նրանց շարքերը:

16. Անարդար  է, երբ ագրեսիայի հետևանքով հազարավոր կյանքեր խլելուց  և բազմահազար հայերի հայրենազրկելուց հետո այժմ մեզ փորձում են թելադրել, այսպես ասած, «խաղաղասիրական» օրակարգ, իսկ երկրի ներսում ապազգային իշխանությունները դառնում են սրանց օրակարգն առաջ մղող կամակատարները։ Անարդարությունից չի կարող ծնվել ո՛չ ներքին կայունություն, ո՛չ էլ արտաքին խաղաղություն։

Մենք հայտարարում ենք.

- Հայ ժողովուրդը խաղաղասեր է, բայց ստորացուցիչ պայմաններով խաղաղություն չի մուրալու, այլ հասնելու է արժանապատիվ խաղաղության:

- Թույլ չենք տալու հողատու դավաճաններին անվերջ շահարկել խաբված, հիասթափված, պարտությունից ընկճված ժողովրդի անունը՝ ապազգային և հակապետական որոշումներ կայացնելիս:

17. Աներկբա է, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակից հնարավոր է դուրս գալ միայն արժանապատիվ իշխանությունների, ուժեղ բանակի, արհեստավարժ դիվանագիտական կորպուսի և իր ազատությունն ամեն ինչից վեր դասող, իր հավատքն ու ազգային արժեքները աչքի լույսի պես պահող, իր հերոսներին ու հաղթանակները փառաբանող ազգի ամենօրյա տքնաջան աշխատանքի և սեփական ուժերին անվերապահորեն հավատալու պարագայում:

18. Ազգադավ իշխանությունների հեռացումը և դրանից հետո պետության վերականգնումը պահանջում է բոլոր առողջ քաղաքական ուժերի համախմբումը և մասնագիտական, ինտելեկտուալ, կազմակերպչական ու այլ կարողությունների և ռեսուրսների մեկտեղումը:

19. Իշխանափոխությունից հետո մեր գործունեության առաջնահերթություններից են լինելու՝
 

· Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը անվտանգային ողջ գործիքակազմի խելամիտ և նպատակային գործադրմամբ.

· Ադրբեջանում պահվող ռազմագերիների և գերեվարված մեր այլ քաղաքացիների վերադարձը.

· Հայաստանի զինված ուժերի արդիականացման նոր ծրագրի մշակումը  և հաստատումը.

· Արցախի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների արդյունավետ համակարգումը՝ մեր Հայրենիքի այդ հատվածի պաշտպանությունը և արցախցի մեր քույրերին ու եղբայրներին աջակցությունը.

· հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության բարելավումը, ընդլայնումը և խորացումը՝ ամրապնդելով Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգության իրական երաշխիքները.

· ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերսկսումը՝ արցախցիների  ինքնորոշման իրավունքի միջազգային երաշխավորման և Արցախի կարգավիճակի հարցի գերակայությամբ.

· կրթության ոլորտում ազգադավ իշխանությունների կատարած ավերածությունների հետևանքների շուտափույթ վերացումը՝ դպրոցական ծրագրերի վերանայումից մինչև մայր բուհի և այլ պետական բուհերի գլխատված կառավարման համակարգի վերականգնումը.

· Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի վերաիմաստավորումը և համազգային նպատակների իրագործման  համար այս  եռամիասնության ներուժի արդյունավետ համակարգումը.

· Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող գործողությունների ծրագրում  ներառված գերակայությունների վերաբանակցումը.

· ճանապարհների ապաշրջափակման գործընթացի վերաբերյալ կապիտուլյանտ իշխանությունների կողմից ստանձնած պարտավորությունների անհապաղ գաղտնազերծումը և այդ գործընթացում հայկական շահի պաշտպանությունը:

20. Մենք վերահաստատում ենք, որ մեր բոլոր հնարավորություններով այսուհետ ևս պատրաստ ենք մինչև վերջ տեր կանգնելու մեր ազգային արժեքներին, աննահանջ կանգնելու Հայաստանի և Արցախի պաշտպանության ու ինքնիշխանության համար պայքարի դիրքերում, մեր լեզուն, մշակույթը, եկեղեցին պաշտպանելու օտարահաճո ապազգային տարրերի հարձակումներից: Պատրաստ ենք տեր կանգնելու մեր ազգային արժանապատվությանը, մեր սուրբ հողին ու պետությանը և արժանի լինելու բոլոր ժամանակներում հանուն այդ հողի և պետության նահատակված մեր հերոսների հիշատակին:

Առջևում ծանր, բայց և պատվաբեր պայքար է սպասվում՝ հանուն ազգային   արժանապատվության, հանուն սեփական հողում անվտանգ, ազատ, ինքնիշխան և արժանապատիվ ապրելու:

Ի գո՛րծ: