Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Վահագն Հակոբյան. «Գյուտը ստեղծելիս դու միայն գիտնական ես, ռեալիզացնելիս՝ նաև մենեջեր, բիզնեսմեն, PR մասնագետ, տնտեսագետ, իրավաբան ու հաշվապահ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի գյուղատնտեսական կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ Վահագն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում պատմում է, որ իրենց լաբորատորիայում էկոպարարտանյութեր ստեղծելու աշխատանքներով են զբաղված: Հակոբյանը նշում է, որ ունեն նաև «Նարինե» մածունի, էկոլոգիապես մաքուր բակտերիալ պարարտանյութերի, դեղանյութերի, քիմիական հազվագյուտ միացությունների և այլ տիպի արտադրություններ:

– Հայաստանում էկոպարարտանյութեր ստեղծելու գաղափարն ինչպե՞ս ծնվեց: Ինչի՞ պահանջարկ ունենք մեր երկրում:

– Էկոպարարտանյութի անհրաժեշտությունն ու պահանջարկը վաղուց է ձևավորվել, սակայն նախկինում բավարար գիտելիքների, ռեսուրսների և բազայի բացակայության պայմաններում տեղական արտադրողները արտադրություն կազմակերպելու հնարավորություններ չունեին։ Մեր երկրում պարարտանյութերի հիմնական տեսականին քիմիական բնույթ են կրում և ներկրովի են։ Ամենամեծ պահանջարկն ունեն ազոտական պարարտանյութերը, հատկապես՝ սելիտրան, որը շատ թանկ է, և դա է պատճառը, որ շատ հետազոտողներ և ձեռներեցներ զբաղվում են ալտերնատիվ պարարտանյութերի մշակմամբ և արտադրությամբ։

– Էկոպարարտանյութեր ստեղծելու գաղափարն ի հայտ գալու ժամանակ, Դուք մտածել եք, որ կսպառեք այն տեղակա՞ն շուկայում, թե արտահանելու մասին ծրագրեր նույնպես ունեցել եք:

– Որպես գիտնական կարող եմ ասել, որ տեխնոլոգիան մշակելիս դու չես մտածում դրա իրացման գոտու մասին, այլ կենտրոնանում ես աշխատանքիդ կարևորության և անհրաժեշտության վրա: Կարևորը վերջնարդյունքն է, այսինքն՝ տեսնել քո հետազոտության արդյունքները կյանքի կոչված։ Կոնկրետ այս դեպքում պարարտանյութը մշակված է Հայաստանի համար։

– Ի՞նչ է իրենից ներկայացնում էկոպարարտանյութը, ինչո՞վ է այն տարբերվում մյուս պարարտանյութերից: Ավելի մատչելի կլինի՞ գյուղացիների համար:

– Էկո– կամ կենսա– պարարտանյութ բառի տակ նկատի են առնվում բնական ծագում ունեցող և հողի նկատմամբ բարենպաստ ու բնապահպանական նշանակություն ունեցող պարարտանյութերը։ Այդպիսիք են գոմաղբը, կենսահումուսը, բակտերիալ բնույթի պարարտանյութերը և այլն։

Մեր կողմից մշակված կենսապարարտանյութերը բակտերիալ բնույթ են կրում, կազմված են ազատ ապրող և լոբազգի բույսերի սիմբիոտիկ ազոտ ֆիքսող բակտերիաներից։ Սիմբիոտիկ բակտերիաների հիման վրա մեզ մոտ մշակվել է նոր տիպի պարարտանյութ՝ «Ազոսիմբիոտիկ կենսապարարտանյութը»։ Այն կենդանի բակտերիաներ պարունակող բիոպրեպարատ է, որն օգտագործվում է լոբազգի բույսերի բերքատվությունը բարձրացնելու և հողն ազոտով հարստացնելու համար և լիարժեք կերպով փոխարինում է քիմիական ազոտական պարարտանյութերին։ Այն թույլ է տալիս հաջորդ այլ կուլտուրաների մշակության դեպքում խուսափել ազոտական պարարտանյութերի կիրառությունից հետագա 3 տարիների ընթացքում:

Արտադրության առաջին փուլերում և փոքր ծավալների պայմաններում դժվար է քիմիական պարարտանյութերից ավելի ցածր գին առաջարկել, իսկ ապրանքի գինը ուղիղ համեմատական է արտադրության ծավալներին։ Հետագայում հույս ունեմ, որ պարարտանյութի գինը արտադրության աճին զուգընթաց անհամեմատ կնվազի։

– Գյուտի վերաբերյալ գաղափարի ի հայտ գալուց մինչև այն իրականություն դարձնելը որքա՞ն ժամանակ է պահանջվում: Եվ ի՞նչ խնդիրների եք բախվել գաղափարն ի կատար ածելու ճանապարհին:

– Գյուտը մեկ օրում չի ծնվում, դա երկար տարիների բարդ ու թիմային աշխատանքի արդյունք է։ Թիմային, քանի որ կյանքի կոչել այն հարուստ գիտական ինֆորմացիան, որ տարիներ շարունակ կուտակել են մեր հայ գիտնականները, ունենալ ուժեղ և ակտիվ ազոտ ֆիքսող բակտերիաների բազմատեսակ կոլեկցիա, որոնք հավաքվել են լաբորատորիայի աշխատողների երկար տարիների աշխատանքի և սելեկցիայի շնորհիվ, և վերջապես կազմակերպել արտադրություն, անհնար կլիներ առանց թիմի՝ առանց փորձառու մասնագետների։

Գյուտի ռեալիզացումը բոլորովին այլ տիպի խնդիրներ ու լուծումներ է պահանջում։ Եթե գյուտը ստեղծելիս դու միայն գիտնական ես, ապա այն ռեալիզացնելիս պետք է լինես նաև մենեջեր, բիզնեսմեն, PR մասնագետ, տնտեսագետ, իրավաբան, հաշվապահ և այլն։ Բացի այդ, անհրաժեշտ են արտադրողական ռեսուրսներ, ֆինանսներ, իրացման մեխանիզմների առկայություն։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում