Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց Դավիթ Գալստյանից հակահերոս կերտել

Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանից (Պատրոն Դավոյից) հակահերոս կերտել, և այժմ քրեական գործը միտումնավոր քնեցնում են, իսկ Գալստյանին և մյուսներին հանիրավի պահում անազատության մեջ։ Հիշեցնենք, Գալստյանին, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին և այլ անձանց մեղադրում են անորակ և ժամկետանց հրթիռներ գնելու, Հայաստանին 4,7 միլիոն դոլարի վնաս հասցնելու մեջ։

Օրերս մամուլը գրեց, թե Գալստյանի փաստաբանները անհերքելի փաստեր են ներկայացրել, թե հրթիռները բոլորովին էլ անորակ և ժամկետանց չեն, իսկ զենքի մատակարարին ապօրինի կերպով են պահում անազատության մեջ։

Նախաքննական մարմինն արդեն երկու ամիս է հրաժարվում է համապատասխան փորձաքննություն իրականացնել, պարզել հրթիռների պիտանելիության հանգամանքը, փոխարենը կրկին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ, և դատարանն էլ բավարարել է այդ միջնորդությունը։

Քրեական գործով կատարված այս ապօրինությունները, նախաքննական մարմնի, Հայաստանի իշխանությունների վարքը վկայում է մեկ բանի մասին՝ Պատրոն Դավոյից պատերազմական հակահերոս կերտել չհաջողվեց, և այժմ նրան պարզապես առանց հիմքերի պահում են անազատության մեջ։

Փաստաբաններն ահազանգում են, որևէ գործընթաց, քննչական գործողություն չի իրականացվում, իսկ ամենակարևոր փորձաքննությունը պարզապես վիժեցվել է։ ԱԱԾ-ն և դատարանը հրաժարվում են փորձագետներ հրավիրել հրթիռների որակը գնահատելու համար, հրաժարվում են ապրանքագետ հրավիրել՝ զենքի գնման արժեքը որոշելու համար, բայց չեն հրաժարվում Հայաստանի համար չափազանց կարևոր գործ արած մարդուն առանց լուրջ մեղադրանքի անազատության մեջ պահելու արատավոր գործելաոճից։

Նիկոլ Փաշինյանը փորձեց իր պատասխանատվությունն ու մեղավորությունը անհեթեթ մեղադրանքներով բարդել զենքի մատակարարի, պաշտպանության նախկին նախարարի, այլ բարձրաստիճան զինվորականների վրա։ Անգամ այսպիսի զոմբիացված հասարակության պայմաններում, իշխանական քարոզչամեքենային չհաջողվեց Գալստյանի գրպանը գցել պարտության մեղքը։

Ըստ էության, գործող վարչախումբը մտադիր է հնարավորինս ձգձգել գործի քննությունը, Դավիթ Գալստյանին հնարավորինս երկար պահել անազատության մեջ, քնեցնել գործը։ Իսկ թե այդ հանգամանքն ինչպես կազդի բանակի մարտունակության, նոր սպառազինություն գնելու հրամայականի վրա, Նիկոլ Փաշինյանին և նրա կամակատարներին քիչ է հետաքրքրում։

 

Արթուր Կիրակոսյան