Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում
Քաղաքականություն

Ինքը կրկին ստում է, իսկ ես կխոսեմ փաստերով. Էդուարդ Շարմազանով

Իր առցանց ասուլիսում պատասխանելով այն մեղադրանքներին, որ ինքն իր հայտարարություններով պատերազմ է բերել Արցախ, Նիկոլ Փաշինյանը հետեւյալ հայտարարությունն արեց․ «Այ, էսինչ հայտարարությունն արեց, դրա համար էլ պատերազմ եղավ, բա, կներեք, 2016 թվականին ո՞վ ինչ հայտարարություն էր արել, որ պատերազմ եղավ։ Ասում են՝ այ, սխալ հայտարարություն արեց, ասաց, որ Ղարաբաղը բանակցային սեղան պիտի վերադառնա, դրա համար համանախագահներն այդ միջանկյալ կարգավիճակի հարցն ընդհանրապես հանեցին։ Կներեք, 2015-16 թվերին ո՞վ ինչ սխալ հայտարարություն էր արել, որ համանախագահությունը 3 առաջարկություն էր արել՝ միջանկյալ կարգավիճակի հիշատակումը ընդհանրապես հանած։ Ո՞վ ինչ սխալ հայտարարություն էր արել։ Այսպիսի բաներ եղել է, եւ ես ինչ ասում եմ, ապացուցելի է»։

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովին հարցրինք, թե իրապե՞ս միջանկյալ կարգավիճակի հարց չի եղել բանակցություններում, եւ ի՞նչ հայտարարություն են արել, որի հետեւանքով 2016-ին քառօրյա պատերազմն է սկսվել։ «Ուրեմն ինքը ստում է, ոտից գլուխ հերթական անգամ ստում է, ես փաստերով կխոսեմ։ 2016-ին պատերազմը սկսվել է եւ մի քանի օրվա ընթացքում կանգնել է։ Դա արվել է ադրբեջանցիների աղերսանքի արդյունքում, գնացել, Ռուսաստանին խնդրել են, որ կանգնի։

Ադրբեջանը պարտվել է, հայ ժողովուրդը հաղթել է՝ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ եւ մեր բանակի ու փառապանծ զինվորների։ 2016-ը ցույց է տվել, որ շատ կարեւոր է, որ նույն բանակը, նույն ժողովուրդը, կախված այն բանից, թե ով է այդ պահին նրա ղեկավարը, կարող է ե՛ւ հաղթանակներ ու հրաշագործություններ տոնել, ե՛ւ, դժբախտաբար, նաեւ խայտառակորեն կապիտուլյացիա ստորագրել»,- պատասխանեց Շարմազանովը, ապա անդրադարձավ միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ հարցին․

«Բանակցային փաթեթի հետ կապված՝ ինքը լկտիաբար ստում է, ես պահանջում եմ եւս մեկ անգամ, որ ինքը գոնե մեկ հատ փաստաթուղթ ցույց տա, արդեն երեքուկես տարի է՝ միայն բամբասում է, իսկ ես կարող եմ փաստաթուղթ ցույց տալ։ Երբ հենց ինքը սկսեց բարբաջել, որ համանախագահ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, կարգավիճակի հարցը հանվել էր, եւ քննարկվում էր միայն ու միայն տարածքների վերադարձի հարցը, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը հստակ արձագանքել է ու Նիկոլին ապտակել է՝ հերթական տգիտության եւ մանիպուլյացիայի համար, հստակ ասվել է, որ նման բան չկա, որ խոսել այն մասին, թե բանակցություններում քննարկվում է միայն հողերի վերադարձը, սուտ է։ Դա Պոպովն է ասել, դա ես չեմ ասում։ Խնդիրը եղել է այսպիսին․ Ղարաբաղին պիտի տրվեր միջանկյալ կարգավիճակ, 5 շրջանները գնում էին Ադրբեջանին, ամբողջ Լեռնային Ղարաբաղում իշխանությունը հայկական էր, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, ուշադրություն, իրավունք ունեին մասնակցել ԵԱՀԿ նիստերին, մասնակցել բանակցություններին, պլյուս դրան 2 շրջանը՝ Քարվաճառը եւ Լաչինը, մնում էր Արցախի Հանրապետության իրավասության ներքո եւ տրվելու էր Ադրբեջանին միայն այն ժամանակ, երբ Արցախում տեղի ունենար հանրաքվե։ Հանրաքվեի հարցը եւ 2 շրջանների հարցը զուգահեռաբար պիտի լիներ, դա էլ վերջնական կարգավիճակն էր։ Ինքն ի՞նչ է անհեթեթ-անհեթեթ բաներ խոսում, ես փաստերով եմ խոսում։ Ավելին՝ բա եթե իշխանությունները 2016 թվականի պատերազմից հետո կարգավիճակի հարց չեն քննարկել, բա 2016 թվականի հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի կառավարության նիստում Ալիեւն ինչպե՞ս էր հայտարարում, որ փակ դռների հետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Պարզ բան է, չէ՞, դա Ալիեւն է ասել, չէ՞, իր կիրթ ու կառուցողական ընկերը, բա թող հիմա էլ այդպես հայտարարի։ Բա թող հայտարարի, որ իրեն փակ դռների հետեւում ճնշում են՝ միջանցքի հարց չբարձրացնել, իրեն ճնշում են, որ գերիներին վերադարձնի, իրեն ճնշում են՝ Շուշին ու Հադրութը դեօկուպացնել, իրեն ճնշում են, որ Հայաստանից գրաված 45 քառակուսի կիլոմետր տարածքը հետ տա, իրեն ճնշում են, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրից դուրս գա, բա հիմա ինչո՞ւ չի ասում, հո դա ասելով չէ՞։ Նույն Պոպովն իր հարցազրույցի մեջ պնդում է, որ իրավիճակը փոխվել է, Հայաստանի նոր իշխանության գալուց հետո, երբ Հայաստանի իշխանությունը նոր նախապայմաններ է դրել եւ հրաժարվել է բանակցային ժառանգությունից, մենք ասում էինք, որ չի կարելի ուլտիմատում ներկայացնել համանախագահ երկրներին եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հրաժարվել, չի կարելի հիմնարար սկզբունքներից հրաժարվել, չի կարելի ասել՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Իր եւ մեր իշխանության տարբերությունն այն է եղել, որ մեր իշխանության օրոք Հայաստանի իշխանության եւ համանախագահ երկրների գնահատականները, մոտեցումները նույնական էին, եւ Ադրբեջանն էր «իզգոյ», Ադրբեջանի իշխանություններին էին դատապարտում համանախագահները, նաեւ՝ ՀԱՊԿ-ն։ Եթե մոռացել է, ասեմ, որ 2015-ի դեկտեմբերին՝ տավուշյան իրադարձությունների ժամանակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ Ադրբեջանը դիմել է պրովոկացիայի, եւ օգտագործեց «Արցախի Հանրապետություն» եզրույթը, բա թող հիմա էլ ինքը կարողանա այնպես անել, որ ՀԱՊԿ-ում ասեն՝ «Արցախի Հանրապետություն», էլի, Ադրբեջանի գործողությունները ՀԱՊԿ-ում քննադատեն, ինչի՞ մասին է խոսքը։ Պատերազմը բերել է ինքը՝ իր անհեթեթ, դավադիր քաղաքականությամբ, եւ շարունակում է այս ամենը»։