Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան
Քաղաքականություն

Չկրակելու հրամանի մասին․ կա մեկ սկզբունք՝ սեփական իշխանությունը փրկելու համար զոհաբերել ամեն ինչ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Չկրակելու հրամանի մասին.

Առաջին անգամ դրա հետ առևերեսվել ենք 2018 թվականի Դուշանբեում՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո, երբ Ալիևը հայտարարվեց կիրթ ու կառուցողական, իսկ կողմերին հրաման իջեցվեց ՉԿՐԱԿԵԼ։

Դրան հետևեց չհիմնավորված լավատեսական ուղերձները, սահմանին աննախադեպ հանգիստ է քարոզչական արշավներ, իսկ Ադրբեջան օգտագործելով այս աննախադեպ հնարավորությունը, ահռելի ծավալի աշխատանքներ սկսեց շփման գծի այն հատվածներում, որտեղ մեկ այլ պայմաններում ուղղակի աշխատել հնարավոր չէր։

Արդյունքում էականորեն բարելավեց հարձակվողական գործողություններ ծավալելու իր հնարավորությունները, ինչն ի դեպ, կիրառեց 2020-ի 44-օրյա պատերազմում։

2-րդ խոշոր հանգրվանը ՉԿՐԱԿԵԼ հրամանի ներքո

2021 թվականի մայիսի 12, մինչ ադրբեջանական զորքերն անարգել մուտք էին գործում Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի տարբեր տեղամասեր, իշխող ուժն ու ՊՆ, ԳՇ որոշ պաշտոնյաներ հրատապ կարգով տեղեկացնում էին, որ կրակահերթեր, փոխհրաձգություն չի եղել։ Այսինքն՝ նույնիսկ այն հատվածներում, որտեղ դիրքեր էին տեղակայվել մոտեցող թշնամու վրա կրակ չէր արձակվել։

Դրան հետևած մի քանի շաբաթների ընթացքում, տարբեր տեսանյութերից պարզ դարձավ, որ չկրակելու հրամանի պայմաններում սահմանագծին ձեռնամարտեր էին ընթանում։ Տարբեր խողովակներից շփման գծից եկող տեղեկությունները հաստատում էին, որ կա հրաման՝ ՉԿՐԱԿԵԼ։

Եթե չկար նման հրաման, ապա պատկերացրեք, թե ինչ ծավալի քրեական գործեր կհարուցվեր։

Դրանից հետո պաշտպանության նախարար է նշանակվում Արշակ Կարապետյանը, ում առաջին հայտարարություններից էր՝ անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը։

Հարց էր առաջանում՝ իսկ մինչև այդ այլ հրաման է՞ր գործել, ստացվում է, որ այո։

ՀԳ. Ոչ միայն մարտական հերթապահության, այլ նույնիսկ խաղաղ պայմաններում Երևանի կենտրոնում ՊՆ պահպանության տակ գտնվող տարածքներում ծառայություն իրականացվող անձինք գիտեն, թե որ իրավիճակում ինչպես պետք է գործել՝ դրանք բխում են համապատասխան կանոնագրքերից, այլ բան է, որ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո, թուրքերի հետ բարեկամություն սկսած իշխանության համար օրենքներ, կանոնագրքեր, սահմանադրություն գոյություն չունի։

Կա մեկ սկզբունք՝ սեփական իշխանությունը փրկելու համար զոհաբերել ամեն ինչ»։