Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Սամվել Կարապետյանի հետ հարցազրույցի ընթացքում նրան անակնկալ այցելեցին մարդիկ, որոնց նա փրկել էրՉկա նախարար, վարչապետ, որ էս հարցերով զբաղվի, վարչապետը տուն խլելով է զբաղվում. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Վանաձորում. «ՀայաՔվեի» անդամները ևս վանաձորցիներին իրազեկում են Սամվել Կարապետյանի ծրագրերինԳազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետԵս միշտ արել եմ Արցախի համար ամեն ինչ․ ԿարապետյանԵկեղեցին մեր ազգի հիմքն է․ Սամվել ԿարապետյանՄեր երկրին այս իշխանությունը բերել է երեք պատերազմ․ ԿարապետյանՍփյուռքը իմ համար ամենածանր թեման է․ Սամվել ԿարապետյանԳերիների հարցը կլուծվի ամենաարագ ձևով․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Վանաձորում է․ ուղիղUcom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Impacture 2026 համաժողովինԳագիկ Ծառուկյանն ու թիմակիցները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ենՊետական կառավարումը կլինի կիսանախագահական․ Սամվել ԿարապետյանՍամվել Կարապետյանը արցախցիների մասինՄեր ծրագրերի հիմնական շահառուները երիտասարդներն են․ ԿարապետյանՄեզ շքերթ պետք չի, զորավարժություն է պետք. Էդմոն ՄարուքյանՄենք արցախցիների անվտանգ վերադարձի հարցը կլուծենք դիվանագիտությամբ․ Սամվել Կարապետյան«Պիտի գնանք ընտրությունների, որ ադրբեջանցիները չգան․ պիտի գնանք ընտրությունների, որ սրանք գնան». Գոհար ՂումաշյանՍտի, շանտաժի և ահաբեկումների վրա հիմնված բռնապետության հետ գործ ունենք․ Մենուա ՍողոմոնյանՀաղթանակը հնարավոր է, եթե լինի բարձր մասնակցություն և քիչ ձայներ փոշիացվեն․ Արմեն Մանվելյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ալավերդիում էՇքերթ թե ռաբիզ բեմականացում․ Հրայր Կամենդատյան«Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Ինչպես կանխարգելել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան կամ ինչ բան է "Սաֆարովի կանխարգելման մասին" օրենքը. Արմեն ՄանվելյանՍամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացնում է ծայրահեղ աղքատության վերացման ծրագիր՝ հիմնադրամ ստեղծելու եղանակով․ Նաիրի ՍարգսյանGlobal HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) 2018 թվին մի շապիկով եկաք իշխանության, այսօր ամենուր գրասենյակներ ունեք. սա կոռուպցիա չի, բա ի՞նչ ա․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Ալավերդիում Ով քեզ դեմ ա, թալանչի ա կամ կաշառակե՞ր. Արշակ Կարապետյան Փոփոխությունների և շնորհավորանքների Օձուն,հանդիպում ենք Վանաձորում,երեկոյան,ժամը 19.00. Մամիկոն Ասլանյան Սպորտը՝ որպես համագործակցության կամուրջ․ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի ընկերական խաղը Ռուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Ուժեղ Հայաստանը կախված է յուրաքանչյուրիս պատասխանատվությունից և կայացրած որոշումից. ՀայաՔվեՄոտ է այն օրը, երբ Էջմիածինը կվերականգնի իր փառքը․ ամուր Եկեղեցի, ուժեղ հայրենիք Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար Չպետք է թույլ տալ, որ որևէ մեկը ձևավորվելիք խորհրդարանում ունենա բացարձակ իշխանություն. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են մտածում հարցման մասնակիցները Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցի բերելու ծրագրի մասին. Ուժեղ Հայաստան Լինե՛նք սկզբունքային և կատարենք հետևություններ. Արթուր ԴանիելյանՏաշիրի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար. Սամվել Կարապետյանի կուսակցության ուժեղ հանրահավաքը` լուսանկարներով Կամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիներըԲոլոր այն անձինք, ում հանդեպ վերջին 4-5 ամսում, դրանից առաջ էլ մինչև 1 տարվա ընթացքում քրեական վարույթներ են նախաձեռնվել, քաղբանտարկյալներ են` սկսած Սամվել Կարապետյանից. Էդմոն ՄարուքյանՈւՂԻՂ. Լուսավոր Հայաստանի քարոզարշավը ԱԱԾ շենքի դիմացՌուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Փաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ Ֆանտաստիկ էներգիա էր Տաշիրում, կարոտ ենք մնացել դրան. Լիլիա Շուշանյան Գյուղմթերքի արտահանման, բեռնափոխադրման և Հայաստան - ԵՄ տնտեսական իտեգրման մասին. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ընտրությունների նախորեին ինչ պետք է անեն, ինչ պետք է չանեն իրավապահ համակարգի աշխատակիցները. Ավետիք Չալաբյան
Մշակույթ

Մեր ֆիլմարտադրությունը միջազգային ասպարեզ հանելու հարցում պետությունն անելիք ունի. կարելի է հարկային արտոնություններ տալ ՀՀ-ում նկարահանվող և արտերկրում ցուցադրվող ֆիլմարտադրողներին. Ռուբեն Արամյան

Tert.am-ը հայաստանյան ու համաշխարհային մեդիաոլորտի, ֆիլմարտադրության, դրանում առկա նոր զարգացումների ու խնդիրների, դրանց լուծման ճանապարհների մասին զրուցել է «Ա Թի Վի» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն, պրոդյուսեր Ռուբեն Արամյանի հետ, նաև հասկանալու համար, թե ինչ է պահանջում անգլալեզու լսարանը և ինչ է փոխվել պահանջարկում:

-Պարո՛ն Արամյան, նկարագրեք Ձեր գործունեությունը հեռուստատեսությունում՝ որպես բազմասերիանոց ֆիլմերի, հումորային սերիալների, տարբեր ժանրերի հաղորդումների համահեղինակ և պրոդյուսեր: Ինչպիսի՞ն էին դրանց վարկանիշները, առանձնահատկությունները՝ ըստ հեռարձակման դաշտի։

-Իմ հեռուստատեսային գործունեությունը սկսել եմ շուրջ 14 տարի առաջ «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ որպես ծրագրերի տնօրեն, որտեղ աշխատել եմ մինչև 2015 թվականը, այնուհետև զբաղեցրել եմ «Ա Թի Վի» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը՝ մինչև 2021-ի գարուն: 2008-ից արդեն զուգահեռ սկսել եմ զբաղվել ժամանցային հաղորդումերի պրոդյուսինգով: Հեռուստատեսային մասնագիտական գործունեությանս ջրբաժանը եղավ 2012-2013 թվականը, երբ վերապատրաստվեցի Միացյալ Նահանգներում, Կալիֆորնիայի համալսարանի Ֆիլմերի, հեռուստաֆիլմերի և թատրոնի պրոդյուսինգի դպրոցում, ու դրանից հետո արդեն ավելի մեծ փորձով ու գիտելիքներով շարունակեցի մասնագիտական ուղիս թե՛ որպես պրոդյուսեր, թե՛ որպես ծրագրերի տնօրեն, հետագայում նաև հեռուստաընկերության տնօրեն:

Առհասարակ, հեռուստատեսային պրոդյուսերի աշխատանքը ներառում է ոչ միայն լավ հեռուստատեսային կոնտենտի արտադրություն, այլև այդ կոնտենտի հավուր պատշաճի ներկայացում, ճիշտ ժամային գոտու հեռարձակում, ինչի շնորհիվ, բացի բովանդակային կոնտենտ ունենալուց, մենք ունենում էինք նաև շատ բարձր վարկանիշներ: 2018-ից հեռուստատեսային մասնագիտական գործունեությանը զուգահեռ, Միացյալ Նահանգների գործընկերներիս հետ պրոդյուսերությամբ նկարահանել ենք 2 հեռուստաֆիլմ:

Երկրորդ նախագծի երկրորդ եթերաշրջանը այժմ հեռարձակվում է Միացյալ Նահանգներում, որի նկարահանումները համընկան կորոնավիրուսի բռնկման ժամանակահատվածի հետ, բայց բարեհաջող հաղթահարեցինք այդ փուլը և նկարահանումները ավարտին հասցրինք: Այժմ ընթանում են քննարկումներ, և եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, 2022-ին ՀՀ-ում կնկարահանենք ևս երկու բազմասերիանոց ֆիլմ՝ արտերկրից ժամանած դերասանական կազմով՝ անգլալեզու լսարանի համար:

-Ձեր դիտարկմամբ՝ ինչպե՞ս է զարգանում հեռուստատեսությունը և ընդհանուր մեդիաոլորտը (ֆիլմեր, սերիալներ) թե՛ Հայաստանում, թե՛, ընդհանրապես, աշխարհում:

-Հեռուստատեսությունը վաղուց դադարել է լինել ինֆորմացիայի առաջին աղբյուր, վաղուց զրկվել է սպառողին կոնտենտ մատակարարելու մենաշնորհից, ավելին՝ վերգետնյա հեռարձակվող ալիքների մեծ մասը միասին չեն կարողանում ապահովել այնքան լսարան, ինչքան տարբեր վիդեոհոսթինգներում (YouTube, Rutube, TikTok) գործող բաժանորդների մեծ քանակով հայերեն ալիքը: Նախևառաջ դա ստիպում է հեռուստատեսությանը ներկա գտնվել տարբեր վիդոհոսթինգներում, այնուհետև հաշվի առնել նաև այդ լսարանը, որն անընդհատ թարմանում է:

Առաջ, երբ մենք ուզում էինք ֆիլմ դիտել, գնում էինք տեսավարձույթի սրահ, թողնում անձնագիրը, վարձում էինք մեկ օրով տեսասկավառակը կամ տեսաերիզը և տանը դիտում, հետո այդ գործընթացը վերափոխվեց այնպես, որ առանց տնից դուրս գալու դու վարձում ես ֆիլմը և դիտում, հետո եկավ կաբելայինին բաժանորդագրվելու մեթոդով այդ նույն ֆիլմերը դիտելու հնարավորությունը, իսկ այժմ արդեն ֆիլմերի պրեմիերաների զգալի մասը տեղի են ունենում բաժանորդագրային հոսքային հեռուստատեսությամբ (Netflix, HBO Max, Amazon Prime)՝ կինոթատրոնների հետ զուգահեռ: Այսինքն՝ մարդիկ շարունակում են սպառել ֆիլմեր, փոխվել է մատակարարման միջոցը: Նույնը տեղի է ունենում հեռուստատեսային մեդիա դաշտում: Ուրիշ հարց է, երբ սպառողների մի մասը այլևս չի կարողանում դիտել որևէ երկար կոնտենտ, իսկ դա արդեն վիդեոհոսթինգներով պայմանավորված և հատկապես փոքր էկրան ունեցող սարքով դիտելու արդյունքն է, բայց գովազդատուն այդտեղ էլ է գնում դիտողների մոտ, ուստի գումար է լցվում նաև կարճ տևողություն ունեցող կոնտենտի արտադրության մեջ:

Իսկ գովազդը անվերջ չէ, հիմնականում, եթե մի տեղ ավելանում է, ուրեմն` մեկ ուրիշ տեղ պակասում է: Պակասում է գովազդը, պակասում է գումարը, պակասում է որակյալ, զարմացնող, մասշտաբային արտադրանքը, այդ ամենի հետևանքով մեդիա դաշտը սեղմվում է մեկ-երկու խաղացողների շուրջ, և դրանք դառնում են վերգետնյա եթերում հիմնական կոնտենտ մատակարարող:

-Համաշխարհային ի՞նչ տենդենցներ կան, մրցունա՞կ է արդյոք հեռուստատեսությունը այնպես, ինչպես մենք գիտենք:

-Պանդեմիայի ժամանակ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում հեռուստատեսային վարկանիշները կտրուկ աճեցին, ուրիշ հարց էր, որ այդ ամենից հեռուստատեսությունը` որպես բիզնես, օգուտ չկարողացավ քաղել, և ես նկատի չունեմ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում: Ինչո՞ւ, որովհետև մարդիկ տանն էին, մի կողմից դա լավ էր հեռուստադիտողականության համար, բայց մյուս կողմից այդ նույն մարդիկ, մենք՝ բոլորս, չէինք կատարում գնումներ, չէինք գնում նոր հագուստ, օծանելիք, հաճախում ռեստորաններ, և դա բերեց գովազդի կտրուկ անկմանը, դրան գումարած՝ վիրուսով պայմանավորված սահմանափակումները, որոնք ուղղակի անհնար էին դարձնում բնականոն աշխատանքը: Կարծում եմ՝ անցած տարվա ընթացքում բոլոր ընկերությունները, որոնք փորձեցին ջրի վրա մնալ, վատնեցին թե՛ իրենց արխիվային ռեսուրսները, թե՛ ֆինանսական։

Հայաստանում կան մարդիկ, որոնք ողնուղեղով կպած են հեռուստատեսությանը, և հենց այդ մարդկանց շնորհիվ տրադիցիոն հեռարձակումը դեռ որոշակի ժամանակ կմնա մրցունակ։ Հեռուստադիտողը զգում է՝ էկրանից այն կողմ ինչ աշխատանք է տարվել, խաբել չի ստացվի, համենայնդեպս ինձ մոտ չի ստացվել: Վստահ եմ, որ կան զարգացման ուղիներ, բայց ես տեսնում եմ, որ հեռուստաընկերությունը պետք է ներկա լինի բոլոր հարթակներում, լսարանին պետք է փնտրի այսօր հասանելի տեսալսողական միջոցների ողջ սպեկտորով, այդպիսի մեդիահսկաներին է պատկանում ապագան։

-Ի՞նչ է կատարվում համաշխարհային կինոարտադրությունում՝ կինոթատրոնների, հոսքային հեռարձակողների օրինակով:

-Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին հիմնական գումար աշխատողները դարձան կոմիքսների հիման վրա նկարահանվող ֆիլմերը և դրանց հաջորդիվ մասերը, իսկ ավելի փոքր բյուջեով ոչ ֆանտաստիկ ժանրի ֆիլմերը սկսեցին դուրս մղվել կինոթատրոնից: Այսօր շատ դժվար է պատկերացնել, որ ասենք «Անձրևի մարդը», «Կնոջ բույրը» ֆիլմերը առանց հոսքային հեռուստատեսության կարող են գոյատևել։ Հիմա ականատես ենք դառնում համաշխարհային ֆիլմարտադրության շուկայում վերջին տարիների ամենամեծ տեկտոնական տեղաշարժին, այս բոլոր սահմանափակումներից հետո մեծ կինոարտադրողներն ուզում են իրենց դիրքերը վերականգնել. նկարահանած, պատրաստ ֆիլմեր ունեն, որոնց բյուջեները գերազանցում են մի քանի հարյուր միլիոնը, բայց ռիսկի չեն գնում և հետաձգում ու սպասում են, թե իրենց մրցակիցը ինչ կանի: Մրցակիցը չի սպասում, ցուցադրում է ֆիլմը զուգահեռ նաև հոսքային հեռուստատեսությամբ, մի քանի շաբաթից հաշվում են աշխատած գումարը տեսնում են, որ վնաս են կրում: Մի խոսքով՝ գրված և չգրված կանոններով աշխատող շատ մեծ բիզնեսն այսօր անցումային փուլում է ու դեռևս պարզ չէ՝ որտեղ կկանգնի։

-Պարո՛ն Արամյան, նոր նախագիծ ունե՞ք, ինչի վրա եք աշխատում այս պահին:

–Այժմ գործընկեր ունեմ Միացյալ Նահանգներից, ում հետ ստեղծել ենք երկու բազմասերիանոց անգլալեզու լսարանի համար հեռուստաֆիլմ: Այս պահին մտքերի փոխանակում է տեղի ունենում հաջորդ տարվա անելիքների վերաբերյալ։ 

-Ձեր կարծիքով՝ հայաստանյան մեդիաոլորտն ինչպե՞ս պետք է զարգանա։

-Հայաստանում թե՛ բազմասերիանոց, թե՛ գեղարվեստական ֆիլմի արտադրությունը կարող է զարգանալ միայն պետության շատ լուրջ ու շարունակական կարգավորումներով ու աջակցությամբ, և առաջնային լսարանը պետք է փոխվի ներսից դեպի դուրս, այսինքն՝ ցանկացած արտադրանք պետք է միտված լինի դեպի օտարերկրյա լսարան:

Ի դեպ, մենք այդ փորձն ունենք. սրանից 50, 60 տարի առաջ ֆիլմերը նկարահանվում էին ոչ միայն ներքին, այլև արտաքին լսարանի համար, ֆիլմերը պտտվում էին Սովետական Միության 15 պետություններում: Դրանով է պայմանավորված նաև, որ այն ժամանակ նկարահանված ֆիլմերը այնքան ունիվերսալ են, որ նույնիսկ այսօր դիտվում են և բավականին մրցունակ վարկանիշով: Օրինակ՝ «Առաջին սիրո երգը», եթե չեմ սխալվում, իր պրեմիերայի տարում մի քանի ռեկորդներ է սահմանել ամբողջ ԽՍՀՄ տարածքում։ Ի դեպ, մեզ մոտ ռուսալեզու ֆիլմերը ցուցադրվում էին կինոթատրոններում հիանալի հայերեն կրկնօրինակմամբ, ես հիշում եմ, որ երեխա ժամանակ այնպես էի տպավորված «Ոսկե հորթը» ֆիլմի հայերեն տարբերակով, որ մտածում էի, որ Սերգեյ Յուրսկին հայ է: Կարծում եմ՝ այդ ամենը հնարավոր է վերականգնել ու հասցնել պատշաճ որակի, այստեղ պետությունը ոլորտում կարգավորում ունի անելու, աբսուրդ է, որ արտասահմանյան ֆիլմերը կինոթատրոններում հայերեն տարբերակ չունեն, և ես չեմ խոսում սովորական թարգմանության մասին, այլ ֆունդամենտալ, մեր մենթալիտետին հասկանալի, ադապտացված թարգմանության, այնուհետև դերասանի բերանի շարժման հետ համընկնող բառերի և ինտոնացիայի օգտագործմամբ։

Մեր ֆիլմարտադրությունը միջազգային ասպարեզ հանելու հարցում էլ պետությունն անելիք ունի, գոնե կարելի է հարկային արտոնություններ տալ Հայաստանում նկարահանվող և արտերկրում ցուցադրվող ֆիլմերի արտադրողներին, Հայաստանում ծախսված բյուջեի մի մասը վերադարձնելու մասին որևիցե տարբերակ մշակել, որ Հայաստանը դարձնի ֆինանսական տեսանկյունից գրավիչ տեղ ֆիլմարտադրության համար։ Կան տարբեր միջազգային շուկաներ, որտեղ գրեթե բոլոր երկրները ներկայացված են իրենց արտադրանքով, ընդ որում, նման շուկաներում հիանալի գործարքներ են կնքվում, ծանոթություններ են ձեռք բերվում, փորձի փոխանակում է տեղի ունենում, նույնիսկ եթե մենք ուղղակի մեր միջին և բարձր որակի արտադրանքը ներկայացնենք ու նվիրենք մաքսիմալ շատ երկրներից ժամանած գնորդներին, կարծում եմ՝ ժամանակի ընթացքում դա ավելի շատ օգուտ կտա, քան վնաս։