Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Եկեղեցու տարածքից մարդ առևանգումը չի մոռացվելու. Հրայր ԿամենդատյանՓոշիացող ձայներ և համախմբման հրամայականը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Եվրոպական պատրանքը և հայկական իրականությունը Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ» Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ» Տիրանոզավր Ռեքսի կաշվե պայուսակը աճուրդի է հանվել՝ 670,000 դոլար մեկնարկային գնով Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմաններըՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ Ասել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՄրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես ԾառուկյանՎինիսիուսը գրառում է կատարել «Բավարիայից» կրած պարտությունից հետո Ռուսաստանի նախագահի հետ, այս տարիների ընթացքում, երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել անվստահության․ Ռոբերտ Քոչարյան Իրանը կարող է 64 միլիարդ դոլար վաստակել Հորմուզի նեղուցով նավերի անցումից Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՍոֆի Մխեյանը նշում է ծննդյան տարեդարձը Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԿոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասինԵրևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՈւսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀրադшդարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար․ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, մենք պարզապես «կսպասենք», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա․ ԹրամփԿոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումՊատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի ՍարգսյանՄիրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ինՄի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն ՄանվելյանՆախարարներին 7-ական միլիոն պարգևավճար, իսկ թոշակառույին 10 հազար. Վանաձոր. ԼՈՌԻ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա՞ ժողովրդի քվեն. Գյումրի. ՇԻՐԱԿ
uncategorized

Ռամկավարների երկու «խմբակ»՝ ներսից ու դրսից ցեխ են շպրտում միմյանց վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջին անգամը չէ, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները հյուրընկալում են Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ, Բուենոս Այրես նահանգի Ներկայացուցիչների Պալատի նախկին պատգամավոր Սերխիո Նահապետյանին ու նրա ղեկավարած պատվիրակությանը:

Ի դեպ, այս պատվիրակությունը նախորդ նորանշանակ և նորընտիր պաշտոնյաների հետ նույնպես հանդիպել է: Հիմա հերթը այս ԱԺ–ինն ու կառավարությանն է, որի շրջանակներում էլ կրկին հանդիպումների նոր շղթա է սկսվել: «Երեկ» ԱԺ նորընտիր նախագահի մոտ էին, այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, գուցեև վաղն էլ ՀՀ նախագահի հետ հանդիպեն:

Բայց հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ նրանք գալիս են ու նման հանդիպումներ ունենում, այդպես էլ հստակ պարզ չի դառնում, թե ինչու է քաղաքական դաշտում ռամկավարական փոթորիկ բարձրանում, թե ինչու են դրսի ռամկավարներն այդքան ուզում, որ Հայաստանում գործող ՀՌԱԿ–ը փակվի և այլն:

Նախկինում կուսակցական դրոշի շուրջ կռիվ էլ եղավ դրսի ու ներսի ռամկավարների միջև: Բայց անկեղծ ասած, որքանով որ պարզ չէ, թե հայաստանյան կառույցն ինչ դիրքորոշում ունի երկրի արտաքին և ներքին քաղաքականության մասին, այդպես էլ պարզ չէ, թե դրսի ռամկավարներն ինչպես են պատկերացնում Հայաստանի կյանքին դրսից հետևելն ու մշտապես ժողովրդի կողքին լինելը:

Սերխիո Նահապետյանն այս անգամ հայտարարել է, որ Հայաստանում իրենց թույլ չեն տալիս անգամ կուսակցական նշաններ կրել, ինչի դեմ նրանք ևս պայքարելու են:

Ավելի ուշ ՌԱԿ հայաստանյան կառույցը հայտարարություն տարածեց, թե տվյալ անձինք ինքնակոչներ են, ոչ մի երկրում պետականորեն ճանաչված չեն, չեն ներկայացնում ՌԱԿ–ը և Հայաստանում նույնպես ՌԱԿ–ի անունից հայտարարություններ կատարելու լիազորություններ չունեն:

Ավետիքյանը մամուլին ասել է, որ 91 թվականից կուսակցությունը պաշտոնապես գրանցված է Հայաստանում և այս պահին կենտրոնական վարչության ատենապետն ինքն է, իսկ այդ փոքրիկ խմբակի հետ իրենք որևէ կապ չունեն:

Ստացվում է, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները Հ. Ավետիքյանի տեղը չգիտեն, բայց փոխարենը տարիներ շարունակ շփվում են ինչ–որ անհայտ մի խմբակի ներկայացուցիչների հետ: Նման դեպքում հետաքրքիր է, թե ինչու է կառավարությունն այնքան հարգանքով վերաբերում «այդ փոքրիկ խմբակի» հետ, իսկ 91–ից Հայաստանում գրանցված կուսակցությանն ու ատենապետին ո՛չ նկատում է, ո՛չ էլ ընդունում:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում