Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մեր Տիրոջ իջման վայրը պիտի լինի միայն սիրո և համերաշխության վայր. Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է՝ հայտնելու իր աջակցությունը սուրբ եկեղեցունՀազարավոր հավատացյալներ ողջունում են Վեհափառ Հայրապետին Մայր Տաճարի դիմաց. «ՀայաՔվե»-ի անդամները ևս նրանց շարքում ենԴու թագավոր չես․ դու պատմության մեջ մոլորված վարչապետ ես. Ավետիք ՉալաբյանԳիտեմ՝ տիրադավ եպիսկոպոսներից մի քանիսը շատ բացասական կարծիք ունեն Փաշինյանի մասին. Նարեկ Կարապետյան Հայ եկեղեցու անկախության դեմ միտված քայլերը քայլեր են Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման, հայկական շահերի միջազգային հարթակներում ներկայացման դեմ. Նարեկ Կարապետյան «Մեր ձևով» շարժման անդամները Սուրբ Էջմիածնում են Քաղաքացու անունից պահանջներ ներկայացնելը վարչապետի հերթական մանիպուլյացիան է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանից Հայաստան բենզինը սկսեց «հոսել» Օվերչուկն իր հետ զգուշացումներ է բերել Երևան «Շիշ բռնողին» այլևս չի հաջողվի բռնել Փաշինյանի շիշը Փաշինյանն անցել է «ռուբիկոնը». Վերջին գրոհը եկեղեցու դեմ 16։00-ին լինելու եմ Մայր Աթոռում, մասնակցելու եմ միասնականության ու համերաշխության ժամերգությանը. Մարիաննա Ղահրամանյան Աղոթենք համերաշխության և միասնականության համար. Անդրանիկ ԳևորգյանԱղոթենք ազգային համերաշխության համար. Ալիկ Սարգսյան Չենք տրվում սադրանքների. մենք միասնական ենք և մեր եկեղեցու կողքին ենք. Գոհար Ղումաշյան16.00-ին լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ որդիաբար իմ խոնարհումն և աջակցությունը հայտնելու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն. Արեգա ՀովսեփյանԱղոթենք համերաշխության և միասնականության համար. «Մեր ձևով» Խրախուսանքները նոր ուժ ու եռանդ կարող են հանդիսանալ առաջիկա տարվա ընթացքում նոր մեդալների նվաճման համար․ Հովհաննես ԾառուկյանԻնժեները իր ձեռքերով կառուցել է «անսահման» հեռահարությամբ զբոսանավ Մարդը պետք է լինի իրական արժեք այս երկրի համար․ Ցոլակ Ակոպյան Պետք չէ տրվել Փաշինյանի սադրանքին․ Ներկայիս կառավարությունը զորք բերելու լեգիտիմ պատճառ է փնտրում. Էդմոն Մարուքյան Դեռևս ուշ չէ զղջալ և դարձի գալ` ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շահ մեր ժողովրդի. Հայկ Իգնատյան«Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսով մեր արժեքներն են նսեմացնում․ Ատոմ ՄխիթարյանՑանկացած ոտնձգություն կաթողիկոսի անձի դեմ, ոտնձգություն է Եկեղեցու դեմ. Մենուա ՍողոմոնյանՍուրբ Էջմիածինը եղել է, կա և կմնա հայ ժողովրդի հոգևոր սիրտը. ՀայաՔվե«Խաղաղության» գինը․ ում հաշվին է գործարկվում Վաշինգտոնում կնքված հուշագիրը Գործող իշխանության հակաեկեղեցական քայլերը․ նոր գրոհ Հայ առաքելական եկեղեցու դեմ Հնարավո՞ր է, արդյոք, ձերբազատվել ճանապարհային «քաոսից». «Փաստ» Մակրոտնտեսական ակտիվության «առողջության» սուր դեֆիցիտը. «Փաստ» «Նա ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից և հայ ժողովրդից». «Փաստ» Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի». «Փաստ» Ի՞նչը չներվեց Շիրակի մարզպետին. «Փաստ» Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ» Թեհրան–Մոսկվա–Երևան. ձևավորվող նոր առանցք Եվրասիայում. «Փաստ» Օվերչուկի այցը Երևան. Մոսկվայի նոր ազդակները. «Փաստ» Եվրոպական օգնությո՞ւն, թե՞ միջամտություն. Կալլասի շտապողական քայլերը. «Փաստ» Եկեղեցու դեմ ձեռնարկած արշավի առաջին իսկ օրվանից, մենք վճռական պաշտպանել ենք այն. Ա. ՉալաբյանԺամը 16:00 գնում ենք Մայր Աթոռ աղոթելու. Ալիկ ԱլեքսանյանՀրատապ ուղերձ. Փաշինյան մի արա այդ բանը, մի պառակտիր մեր ժողովրդին․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլերԵՄ-ն 2026 թվականին կարող է ֆինանսական օգնություն չտրամադրել Վրաստանին 30-ամյա երիտասարդը գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի վնաս. գողությունը բացահայտվել էՖրանսիայում հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել՝ հարձակվելով ՆԳՆ համակարգերի վրա․ FigaroՎերջին ամերիկյան ցենտները աճուրդում վաճառվել են 16.7 միլիոն դոլարով Ուկրաինայի ֆինանսավորման 2 տարբերակ կա՝ ռուսական ակտիվների կամ ԵՄ վարկերի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր ԼեյենԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Տոյոտան» (տեսանյութ) Մեզ պետք է առաջնորդ, որը մեզ կմիավորի, ոչ թե կպառակտի․ «Մեր ձևով»Քաղցկեղը դատավճիռ չէ․ կայացել է City of Smile բարեգործական հիմնադրամի ամենամյա գալա-ընթրիքը, որի գլխավոր գործընկերն է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը Դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան
Սպորտ

Կառավարության նիստում որոշվել է հավելյալ գումար հատկացնել մեծ նվաճումների սպորտին. ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 21-ին կայացած նիստում որոշվել է հավելյալ գումար հատկացնել մեծ նվաճումների սպորտին: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Ըստ այդմ` 2021 թվականի օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցաշրջանը եզրափակելու և այդ մրցումներում մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև ՀՀ հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ տրամադրելու նպատակով հատկացվել է 114 մլն 720 հազար դրամ գումար ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի բյուջետային ընդհանուր հատկացումներից արված տնտեսումների վերաբաշխման միջոցով:

Նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ 2021 թվականի պետական բյուջեով  2021 թվականի ամառային Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով հատկացվել էր 249.7 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն, որը շահառուներին տրամադրվել է մինչև օլիմպիական խաղերի ավարտը:

«Այժմ անհրաժեշտություն է առաջացել սպորտային նպաստի տրամադրման պետական ծրագիրը դարձնել շարունակական, որպեսզի մարզիկները,  մարզիչները, ինչպես նաև բժիշկները շարունակեն  կատարել իրենց մասնագիտական պարտքը մինչև 2021 թվականի մրցաշրջանների ավարտը»,- նշել է  Վահրամ Դումանյանը` տեղեկացնելով, որ ՀՀ հավաքական թիմերը պետք է նախապատրաստվեն 2021 թվականի օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և հաջողությամբ եզրափակեն 2021 թվականի մրցաշրջանը: Կառավարության կողմից հատկացված լրացուցիչ միջոցները կտրամադրվեն որպես սպորտային նպաստ:

«Մեր նպատակն է աջակցել մեր պրոֆեսիոնալ մարզիկներին, որպեսզի նրանք  ցուցաբերեն բարձր արդյունքներ: Սպորտային մեծ նվաճումների  խրախուսումը մեր ռազմավարական նպատակներից է»,- անդրադառնալով որոշմանը` նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հավելենք նաև, որ բացի վերը նշված հատկացումներից՝ 2020  թվականին ևս ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 232 մլն դրամ գումար էր հատկացվել, որը նախատեսված էր 2021 թվականի ամառային Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, 2021 թվականի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ տրամադրելու համար: