Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՖիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալ
Հասարակություն

Պատմության զեղծարարությունը և հայերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է հայագետ Նազելի Մարգարյանը

– Տիկին Մարգարյան, ինչպե՞ս է կերտվում մարդկության պատմությունը: Այն հենված է միայն օբյեկտի՞վ հիմքի վրա, թե՞ սուբյեկտիվ գործոններն էլ են դեր խաղում:

– Եվ ոչ մի արքա կամ զորական, ավելի մեծ ազդեցություն չի ունեցել պատմության ընթացքի կերտման գործում, քան իր համեստ խցում նստած հասարակ տարեգիրը։ Քանզի պատմական իրադարձություններին ու ընթացքին մարդկությունը ծանոթանում է հետին թվով, ժամանակակիցների ու ականատեսների գրավոր վկայություններից։

Ինչպես նկատել է դեռևս հին փիլիսոփաներից Ցիցերոնը, «Պատմության առաջին խնդիրը կեղծիքից խուսափելն է, երկրորդը՝ ճշմարտությունը բացահայտելը և երրորդը՝ զերծ մնալ կողմնակալության կամ կանխակալ թշնամության մեջ որևէ կասկածից»։

Սակայն ոչ միշտ են այս դրույթներն անշեղորեն պահպանվել։ Հին դարերից սկսած, պատմագրությունը ավելի շատ ծառայել է քաղաքականությանը, քան թե եղել է մաքուր գիտություն: Մի բան, որը շարունակվում է մինչև մեր օրերը։

Խնդիրն առավել ընկալելի դարձնելու համար անդրադարձ կատարենք պատմության թերևս ամենահայտնի դրվագներից մեկին` Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանի մասին պատմող ու նրա կողմից հելլենական մշակույթի տարածումը փառաբանող փաստերին։

Մ. թ. ա. 334 թվականին, ներխուժելով Առաջավոր Ասիա, որը Պարսկաստանի մասն էր կազմում, Մակեդոնացին սկսում է 10 տարի տևած ու հաղթական ավարտի հասցրած իր Արևելյան արշավանքը։ Այդ հաղթանակի արդյունքում պարսկական տերությունը ջախջախվեց, գահընկեց եղավ Պարսկաստանի արքա Դարեհ III Աքեմենյանը, իսկ Ալեքսանդր Մակեդոնացին հռչակվեց Ասիայի տիրակալ։

Մինչ այժմ թերևս ոչ մի պատմաբան չի հաշվել ու դատապարտել մարդկային ու մշակութային այն կորուստները, որ պատճառեց մի արկածախնդիր ու փառասեր երիտասարդ: Այսօր պարսիկները պատմության փառավոր էջերը թերթելիս՝ աշխարհին ի ցույց են դնում նշանավոր Պերսեպոլիսի խղճուկ ավերակները: Եվ, ընդհանրապես, պատմության 2400 տարիների ընթացքում ոչ ոք չդատապարտեց նաև Ալեքսանդր Մակեդոնացու՝ մարդկային քաղաքակրթությանը հասցրած վնասները:

Եվ կամ` մի՞թե անընդհատ առաջխաղացող ու նվաճող բանակը ժամանակ ուներ որևէ մշակութային ներդրում անելու: Ինչպե՞ս կարող էր նոր մշակույթ ձևավորել, եթե նրանց նպատակը գրաված երկրները թալանելն ու հարկատու դարձնելն էր: Ավերված ու կողոպտված Պերսեպոլիսը դրա հավաստի վկան է:

Մարդկային կորուստների մասին ևս ոչ ոք չի հիշում. իսկ դա նշանակում է, որ կա ներքին համաձայնություն–թույլտվություն՝ սպանելը, բռնաբարելը, գերեվարելը օրինաչափ երևույթ է:

– Իսկ նո՞ր ժամանակների պատմագրությունն ի՞նչ արժեքներով և ինչպե՞ս է առաջնորդվում:

– Նույնը շարունակվում է նաև այսօր: Մի տարօրինակ իրարամերժությամբ, մի կողմից համատարած գոռում–գոչյուններով ցուցադրաբար ընթանում է մարդասիրության քարոզ, մարդու իրավունքների, ազատությունների ճոռոմ գովազդներ են արվում, իսկ մյուս կողմից թողտվություն է՝ անմարդկային, բարբարոսական ձևով ոչնչացնելու երկրներն ու նրա բնակիչներին: Ամենաանխնա մարդահոշություն, վկաներն են Իրաքը, Լիբիան, Սիրիան և այլ երկրներ։

Եվ այդ ամենը վավերացվում և արդարացվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կամ որևէ փոքրամասնության իրավունքների պաշտպանության կամ էլ մեկ այլ լույսի ներքո։

Պատմաբանները, իրոք, ամենակարող են: Հենց նրանց է վերապահված նվաճողների, ավերիչների, մարդասպանների ու թալանչիների գործունեությունն օրինականացնելը։ Եվ այս գործում պատմաբաններին սատար են նաև գրականության ու արվեստի գործիչները։ Թիվ ու հաշիվ չկա, թե ինչքան ձոներգեր ու դիֆերամբներ են նվիրվել նման մարդկանց` Աթիլլա, Չինգիզ Խան, Լենկ Թեմուր, Նապոլեոն և ուրիշներ:

Տարօրինակն այն է, որ մեկ կամ մի քանի մարդ սպանողը բոլորի կողմից դատապարտվող հանցագործ է, սակայն հարյուր հազարավորների սպանողն ու թալանողը՝ մեծ զորավար: Իսկ որպես եզրակացություն, հիշենք համաներում ենթադրող հանրահայտ խոսքը՝ «Հաղթողին չեն դատում»:

Ընդհանրապես, նոր ժամանակների պատմագրությունը սկզբնավորվեց XIX–XX դարերում, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմով սկիզբ դրվեց աշխարհի վերաբաժանման հերթական փուլին: Հետևաբարև` մեծ տերությունները նորովի գրեցին ու սրբագրեցին և՛ իրենց, և՛ շատ այլ ազգերի պատմությունները: Այս նոր պատմագրությանը հատուկ էր ոչ այնքան դեպքերի ու իրադարձությունների անաչառ վերլուծությունը, որքան միտված էր աշխարհի ծրագրված հետագա զարգացումների համար որոշակի հիմքեր ստեղծելուն:

Մեծ տերությունների՝ Անգլիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ–ի պատմաբանները սեփական երկրների պատմությունը գրելիս ամենևին չեն զղջացել իրենց երկրների պատմական գաղութատիրական «առաքելության» համար, որի հետևանքով կողոպտվեցին, ապա և ոչնչացվեցին բազում քաղաքակրթություններ ու ազգեր: Արդյունքում իրենք կայացան որպես հարուստ և հզոր պետություններ: Իսկ կողոպտվածներին ու ունեզրկվածներին մնաց լոկ նվաճողների մշակութային թերմացքը:

Ազգերի բնականոն ու օրինաչափ զարգացման հիմքերն ու ավանդույթները ոչնչացվեցին և դրանց փոխարեն ներդրվեցին «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» ոչ մի տեղ չտանող անմարմին, բայց գայթակղիչ կարգախոսները:

– Իսկ մեր` հայ ժողովրդի պատմության մասին ի՞նչ կասեք: Համաշխարհային պատմագրությունն ի՞նչ ոսպնյակի միջով է այն դիտում:

– Սեփական պատմության վերաշարադրման հետ զուգահեռ, աշխարհի հզորները հանձն են առնում գրելու նաև այլ ժողովուրդների պատմությունները՝ նպատակ ունենալով դրանցում ներառել ազգերի հետագա զարգացման ընթացքը ուղղորդող իրենց կանխակալ ծրագրերը:

Պատմությունը խեղելու այսպիսի դրսևորումների մենք հաճախ ենք հանդիպում՝ թերթելով XIX–XX դարերի պատմագիտական ուսումնասիրությունները, որոնք վերաբերում են նաև Հայաստանին: Հիմնականում փորձ է արվում անտեսել ու նսեմացնել հայերի դերը:

Մատնանշենք դերակատարներից մեկին՝ Ջ. Ռասսելին, ով նստած Հարվարդի համալսարանում, որոշել է նորովի գրել հայերի պատմությունը: Նա իրեն իրավունք է վերապահում հայտարարել` «հայկական ծագումնաբանության առասպելաբանական վարկածները ժամանակակից գիտությունը հերքում է»: Հարց է առաջանում՝ ո՞ր գիտությունը. մաթեմատիկա՞ն, ֆիզիկա՞ն, կենսաբանությո՞ւնը, թե՞…

Կամ Հայոց պատմությունը հռչակում է առասպելաբանական վարկած: Ու` վե՛րջ. մեկ նախադասությամբ ջնջվեց մի ամողջ ժողովրդի պատմություն։

Կամ Վյաչեսլավ Իվանովը, հնդեվրոպական լեզուների հայրենիքի տեղորոշման հարցի մասին խոսելիս, միտումնավոր շրջանցում է Հայաստան անունը: Նա, ծամծմելով ասելիքը, քաղաքակրթական այդ տարածքը կապում է նույնիսկ հյուսիսային Չինաստանի շրջանի թոխարների, բայց ոչ երբեք այդ տարածքների բնիկների՝ հայերի հետ:

Պարզորոշ երևում է նոր միտումը՝ «գիտությունը» ծառայեցնել քաղաքականությանը: Բանն այն է, որ պանթուրանիզմի ջատագովները որոշել են իրենց հեռահար նպատակն իրացնել այլ անվանման տակ՝ մեծ Խազարիա: Իսկ դրա համար հետագա սերունդներին պետք է տալ որևէ «գիտական» հիմնավորում այդ տարածքների խազարական լինելու մասին:

Հայոց պատմության խեղաթյուրմամբ հատկապես զբաղվել է Ի. Մ. Դյակոնովը: Եվ հստակ էլ չէ, թե նա ում պատվերով վերաձևեց մեր տարածաշրջանի պատմությունը: Այդ զեղծարարության «արդյունքներից» մեկն էլ առ այսօր կռվախնձոր դարձած «Ուրարտուն» է: Իսկ մինչև Դյակոնովը, նախ Պ. Հրոզնու թեթև ձեռքով փորձ արվեց Ուրարտուն օտարել մեզանից:

Ակնհայտ անտրամաբանական ցանկացած տեսության հրաշալի օրինակ է ուրարտական տեսությունը: Ուրարտական թագավորության մայրամուտը համարվում է մ.թ.ա. 585 թվականը, երբ անկում ապրեց վերջին արքա՝ Ռուսա IV–ի իշխանությունը։ Իսկ ահա 100 տարի անց Քսենոֆոնը իր «Անաբասիս» գրքում ասում է, որ Հայաստանը բնակեցված էր մի ժողովրդով, որոնք խոսում էին միևնույն լեզվով։ Հարց է ծագում, իսկ ո՞ւր անհայտացան «ուրարտները»։ Այդ ինչպե՞ս, ընդամենը երկու սերունդ հետո, հայերին հաջողվեց նրանց լիովին ուծացնել։

Կամ վրացիները Հայաստանը անվանում են Սոմխետի: Եթե, աստված մի արասցե, վրացիները վերանային պատմության թատերաբեմից, ապա գիտնականները պետք է պնդեին, որ Սոմխեթի՞ն էլ է վերացել: Այսօր չկա Ասորեստանը և Հայաստանին «ուրարտու» անվանողները չկան: Դա պետք է նշանակի, որ Հայաստանն ու հայերը նույն ուրարտացիները չէի՞ն:

– Այս ամենը կապե՞նք հայերի ցեղասպանության հետ:

– Բավական չէր, որ հայերին պարբերաբար ցեղասպանության ենթարկեցին իրենց հայրենիքում 30 տարի շարունակ (1894–1923 թթ.), և նրանց հազարամյակների մշակույթը ոչնչացավ, տպավորություն է ստեղծվում, որ որոշ ուժերի հարկավոր էր նրանց նաև «գիտականորեն» արմատախիլ անել իրենց իսկ պատմական հայրենիքից: Այս երևույթն էլ իր հերթին կոչվում է պատմական «ցեղասպանություն»:

Օրինակ, Ի. Մ. Դյակոնովը «հայասական» վարկածի կողմնակիցների մասին արտահայտվելիս, նրանց որպես հոգեկան հիվանդներ է բնորոշում։ Ընդամենը` սա, հավելելու ասես ուրիշ ոչինչ չկա: Շա՜տ «գիտական» փաստարկ է, չէ՞:

Հարց է առաջանում՝ Ի. Մ. Դյակոնովը փայլուն տիրապետել է ասորերենին, իդիշին, եբրայերենին, եղել է շումերագետ, ինչո՞ւ նա չի գրել այն ազգերի պատմությունը, որոնց լեզվին տիրապետել է, և գրում է հատկապես հայերի նախապատմությունը:

Կամ` ի՞նչ պատմագիտություն, եթե չես հարգում և հաշվի չես նստում տվյալ ազգի պատմագիրների հետ: Այն դեպքում, որ հայերն այն եզակի ժողովուրդներից են, որոնց պատմագրությունը վերջին 1700 տարիների ընթացքում ընդհատված չէ:

Կամ ոմն Շնիռելման գրում է. «...1915 թ. հայկական ցեղասպանությունից շոկի մեջ ընկած հայ հեղինակները սկսեցին ապացուցել, որ... Վան լճի շրջակայքում առաջին պետականությունը ստեղծել են հայերը»։ Եվ նա այսպես արտահայտվում է ոչ թե համացանցային ինչ–որ նյութի մեկնաբանության մեջ (ինչը, միգուցե, ներելի լիներ), այլ իր «գիտական» աշխատության մեջ:

Սա արդեն բազմաշերտ աղտեղություն է, որը ցանկանում են «գիտություն» դարձնել։

Հետաքրքիր է, ինչպե՞ս կարձագանքեր եբրայեցի Շնիռելմանը, եթե որևէ մեկը գրեր. «Հոլոքոստի ցավից շոկի ենթարկված եբրայեցիք սկսել են ինչ–որ բաներ հորինել»։ Գուցե Շնիռելմանը գրի նաև, որ հնդկական տաճարները հնդիկները չե՞ն կառուցել կամ չինականները չինացիներին չե՞ն պատկանում:

Այնպես որ պատմաբանների ու միտումնավոր «գաղափարախոսների» դերը սարսափելի մեծ է, նրանք կարող են քեզ ստիպել ու հավատացնել, որ դու դեռ չես էլ ծնվել։

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում