Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինUcom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՄենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԵթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն Մանվելյան
Ֆոտո

«Ինձ պետք չէ, որ հետևորդներս բաց մարմնիս հաշվին ավելանան»․ Էմմա Սապունջյանը՝ ֆոտոշարքի, իր համար ապրելու և քննադատությունների մասին

Դերասանուհի Էմմա Սապունջյանն օրերս նոր լուսանկարահանման է մասնակցել, որի կադրերը տրամադրել է Tert.am Life-ին և խոսել ֆոտոշարքի, կերպարների, բաց հագուստով չլուսանկարվելու, քննադատությունների մասին։

Էմմայի խոսքով՝ ֆոտոշարքի նախաձեռնողը լուսանկարիչ Նարեկ Ղազարյանն է եղել, որովհետև ընկերներ են, իրար վաղուց են ճանաչում։ «Միշտ ցանկացել ենք համագործակցել, բայց միշտ հիմնականում իմ պատճառով չի ստացվել։ Ոճն ընտրել են լուսանկարիչն ու իր կինը, մեկ օրվա ընթացքում 4 կերպար ենք լուսանկարել։ Մոտ 7-8 ժամ լուսանկարվել եմ, բայց չէի հոգնել, որովհետև ընթացքը հաճելի էր, լավ երաժշտություն էինք լսում։ Երկար ստացվեց, որովհետև մանրակրկիտ աշխատանք է արվել։ Կերպարները, հիմնականում, ինձ մոտ էին, որովհետև իմ հագուստով էի, թեման էլ ես էի ընտրել։ Կա կերպար, որը մի փոքր աբստրակտ ոճի մեջ է, աշխատել ենք նաև ստվերների հետ։ Շեշտը դրված է բնավորության, ոչ թե գեղեցիկ դեմքի, սեքսուալ կերպարի վրա, ցանկացել ենք հոգեբանական ներքին վիճակ ներկայացնել»,- ասաց նա։

 

Ըստ դերասանուհու՝ լուսանկարվելն իրեն հեշտ է տրվում․ «Մի այսպիսի խոսք կա՝ եթե սիրում ես լուսանկարվել, ուրեմն՝ լուսանկարներում գեղեցիկ ես ստացվում, եթե ոչ՝ հակառակը։ Ես համաձայն եմ, իմ լուսանկարների մեծ մասը միշտ հաջողված է, կարող եմ 3 նկար ունենալ ու դրանցից գտնել իմ ցանկացածը։ Լուսանկարվելիս ավել ջանք չեմ գործադրում, պարտադիր չէ, որ կադրն կատարյալ լինի»։

Էմման նկատեց, որ հիմա հաճախ են հանդես գալիս սեքսուալ ոճի լուսանկարներով, բայց ինքը նման լուսանկարներ չունի։ «Դրանց իմաստն էլ չեմ հասկանում։ Բաց հագուստով լուսանկարվելու գաղափարն ընդունում եմ որպես հետևորդներին գրավելու միջոց, ինձ պետք չէ, որ հետևորդներս բաց մարմնիս հաշվին ավելանան։ Այլ հարց է, երբ ինչ-որ բրենդ ես ներկայացնում և քեզնից դա են պահանջում։ Այս դեպքում ևս պետք է ամեն ինչ չափի մեջ անել։ Եվ հետո, կարելի է սեքսուալ լինել թեկուզ սպորտային հագուստով՝ առանց մարմինը բացելու»,- նշեց նա։

Դերասանուհին ընդգծեց, որ լուսանկարներում իր կերպարները, հիմնականում, խաղաղություն գտած կանայք են, դրանք խաղարկային չեն, ինքն այդպիսին է։

«Չեմ խաղում լուսանկարվելիս, իսկ հեռուստասերիալներում կերպարներս լրիվ այլ են, ավելի ուժեղ են, այնինչ իրականում ես այնքան էլ ուժեղ մարդ չեմ։ Հնարավոր է՝ մի քանի տարի առաջ ինձ համար բարդ լիներ ուժեղ կնոջ մարմնավորելը, բայց հիմա՝ ոչ, հաճույք եմ ստանում այդ գործընթացից։ Կյանքում ուժեղ չլինելն ինձ չի խանգարում, որովհետև պետք եղած դեպքում ուժեղ եմ դառնում։ Գուցե, մնացած դեպքերում  ուժեղ չեմ, որովհետև կողքիս այնպիսի մարդիկ են, ովքեր իմ փոխարեն ուժեղ են լինում։ Թեև այնքան էլ ուժեղ չեմ, հիմա հեշտ չեմ խոցվում՝ համեմատած մի քանի տարի առաջվա հետ։ Նախկինում կարող էի թեթևակի հայացքից նեղսրտել, իսկ հիմա թեկուզ ինչ-որ մեկն ինձնից նեղանա, իր խնդիրն է, եթե ես նրան նեղացնելու միտում չեմ ունեցել։ Տարիքի հետ սկսում ես ապրել քեզ համար, ոչ թե ուրիշների»,- ասաց դերասանուհին։

Էմման նաև ընդգծեց, որ հետևում է իր էջում բոլոր մեկնաբանություններին, որովհետև իրեն հետաքրքիր է, թե մարդիկ իր մասին ինչ են մտածում։

«Այդ մեկնաբանությունները հետո համեմատում եմ ռուսական դաշտի հետ։ Ռուսաստանում, եթե հանդիսատեսը չի հավանում որևէ դերասանի կերպար, նրան անձնական վիրավորանք չի հասցնում, գրում են՝ լավ սերիալ է, չեն սիրում տվյալ կերպարին, ոչ թե դերասանին։  Հայաստանում նման կուլտուրա չկա, մարդկանց թվում է՝ սիրուհու կերպար ես խաղում, ուրեմն՝ իրականում բարոյական չես, ընտանիքներ ես քանդում։ Չեն ընդունում, որ դա մեր մասնագիտությունն է, մի տեղ լավ կերպար եմ խաղում, մյուս տեղում՝ վատ։ Առաջ նաև մեկնաբանություններից էի նեղսրտում, կարող էի նստել, լացել, բայց հիմա անտեսում եմ։ Նույնիսկ մեկնաբանություններ են գրում քաշիս հետ կապված։ Երբ մեկնաբանությունները գրում են կերպարիս մասին, ես լավ եմ զգում, որովհետև եթե հասցրել են ատել կերպարիս, ուրեմն՝ կարողացել եմ ասելիքը տեղ հասցնել։ Պետք է ուշադրություն չդարձնել ու ապրել քո կյանքով»,- եզրափակեց նա։