Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա Տոնոյան
Քաղաքականություն

Ադրբեջանցիները ՀՀ տարածքում առաջանում են՝ ըստ Հայաստանի իշխանությունների հետ ունեցած պայմանավորվածությունների. Էդգար Ղազարյան

Որևէ քարտեզ կամ իրավական հիմք չեք կարող գտնել, համաձայն որի ադրբեջանցիներն այսքան առաջ են եկել մեր տարածքում: Ադրբեջանցիներն առաջ են գալիս՝ ըստ իրենց ցանկությունների և Հայաստանի իշխանությունների հետ ունեցած պայմանավորվածությունների: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նրա արձանագրմամբ՝ պետությունների սահմանները որոշվում են միջպետական համաձայնագրերով, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև նման համաձայնագիր չկա.

« Քարտեզների մասին հիշատակումը մարդկանց աչքին թոզ փչելու համար է: Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական հանրապետության և Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական հանրապետության միջև երբևէ քարտեզ չի եղել, քանի որ նրանց միջև սահմաններ չեն եղել, սահմանային ուղեկալներ չեն եղել: Դրանք երկուսն էլ եղել են Խորհրդային միության կազմի մեջ մտնող սուբյեկտներ:

Խորհրդային ժամանակներում ընդամենը եղել է պայմանական բաժանում ՝ տեղական իշխանությունների որոշումներ կայացնելու համար: Իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո ոչ՛ ՀՀ-ն, ո՛չ էլ Ադրբեջանի Հանրապետությունը Խորհրդային միության իրավահաջորդ չեն հանդիսանում, ԽՍՀՄ իրավահաջորդ պետությունը Ռուսաստանն է»,-ասաց զրուցակիցը:

Իսկ թե այդ դեպքում ի՞նչ հիմքով է Ադրբեջանը պատերազմից հետո հաստատվել ՀՀ ինքնիշխան տարածքում, զրուցակիցը պատասխանեց.

«Հայկական կողմի կամավոր նահանջելու հետևանքով: Խախտելով նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության դրույթները՝ ՀՀ իշխանությունների որոշմամբ մեր Զինված ուժերը հետ են նահանջել լրացուցիչ տարածքներ հանձնելով թշնամուն »,-ասաց Էդգար Ղազարյանը:

Հարցին՝ արդյո՞ք սա հիմք չի հանդիսում իրավական գործընթաց սկսել ՀՀ այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման համար, Էդգար Ղազարյանը նշեց, որ ոչ միայն այս դրվագով, այլ դրվագներ ևս կան, որոնք իրավական գործընթաց սկսելու հիմք կարող են հանդիսանալ.

«Արդյո՞ք Արցախի դատախազության համար հիմք չէ, որպեսզի նրանք քրեական գործ հարուցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որը ստորագրել է փաստաթուղթ և Արցախի սահմանադրությամբ ամրագրված տարածքները հանձնել է Ադրբեջանին: Մինչ այդ հայտարարություն ստորագրելը Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ չի կարող բանակցել Արցախի անունից, բայց հետո փաստաթուղթ է ստորագրում, որով Արցախի տարածքները հանձնում է Ադրբեջանին:

Խոսքը չի վերաբերվում միայն ազատագրված տարածքներին՝ նույնիսկ նախկին ԼՂԻՄ- տարածքին: Բացի դա՝ վարչապետը խոստովանել է, որ ականապատ տարածքների քարտեզներն իր համաձայնությամբ փոխանցվել են Ադրբեջանին, երկու անգամ նման փոխանցում է եղել: Նա նաև պատրաստակամություն է հայտնել, որ մեր տրամադրության տակ եղած բոլոր քարտեզներն է պատրաստ տրամադրել Ադրբեջանին: Ըստ ՔՕ-ի՝ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները թշնամուն փոխանցելը ձևակերպվում է որպես հայրենիքի դավաճանություն, իսկ ականապատ դաշտերի քարտեզները դրանք պետական հույժ գաղտնիք համարվող տեղեկություններ են»,-ասաց Ղազարյանը:

Անկախ իրավական հենքի բացակայությունից ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք ու ամիսներ շարունակ դիրքավորվել։ Արդյո՞ք հետագայում նրանց մեր տարածքից դուրս հանել հնարավոր կլինի՝ զրուցակիցը պատասխանեց.

 

«Դա շատ դժվար կլինի, բայց միակ դժվարությունը դա չի լինելու: Մեր պետականությունը կործանված է, երբ Հայաստանում իշխանություն փոխվի, այն մարդիկ, որոնք Հայաստանում իշխանության կգան, ստիպված կլինեն ոչ միայն ադրբեջանցիներին դուրս վռնդել մեր տարածքներից, այլ նաև վերականգնել պետականության բոլոր ինստիտուտները: Մենք հիմա խնդիր ունենք վերականգնել Հայոց անկախ պետականությունը »,-ասաց Ղազարյանը:

 

Նիկոլ Փաշինյանը և իշխանության ներկայացուցիչներն ամեն կերպ խուսափում են պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների դեպքում օգտագործել «օկուպացված տարածքներ» արտահայտությունը, ինչի պատճառը, ըստ Էդգար Ղազարյանի, այն է, որ Հայաստանի իշխանությունները վախենում են Ադրբեջանի իշխանություններից։

 

«Իրենց ամբողջ գործողություններն են վախի մթնոլորտում: Բա ինչո՞ւ ենք ասում, որ Հայաստանում պետք է իշխանություն փոխվի, քանի որ այս իշխանությունները վախեցած են Ադրբեջանից, նրանք չեն կարող Ադրբեջանի հետ հավասարը հավասարի հետ բանակցել, հայկական կողմի շահերն առաջ մղել: Այս կառավարությունը վախեցել է անգամ իր գործունեության ծրագրում օգտագործի ԼՂ հանրապետություն եզրույթ: Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ Արցախում եղել է 2020թ-ի հոկտեմբերի 5-ին, մեկ տարուց ավել Արցախ չի գնում»,-ասաց Ղազարյանը: