Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում
Աշխարհ

Թեհրանի և Բաքվի միջև լարվածությունն աճում է. Le Monde-ի անդրադարձը

Ֆրանսիական Le Monde պարբերականն անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, մասնավորապես՝ իրանա-ադրբեջանական լարվածությանը:

«Զորավարժություններ, սուր դիտողություններ. լարվածությունն Իրանի և նրա հյուսիսարևմտյան հարևան Ադրբեջանի միջև աճում է: Թեհրանը մեղադրում է Բաքվին այն բանի համար, որ իր վաղեմի թշնամուն՝ Իսրայելին, թույլ է տվել «սադրիչ գործողություններ» իրականացնել իրանա-ադրբեջանական սահմանին: Իրանցի ղեկավարներն ասում են, որ չեն հանդուրժի Իսրայելի գործողությունները կամ «աշխարհաքաղաքական փոփոխությունները տարածաշրջանում և սահմաններին»: Ադրբեջանը պատասխանում է՝ ասելով, որ դրանք «անհիմն մեղադրանքներ են», գրում է Le Monde-ը:

«Իրանը վախենում է Իսրայելի աճող ազդեցությունից Ադրբեջանում, քանի որ Բաքուն, որը դիվանագիտական հարաբերություններ է պահպանում հրեական պետության հետ 1990-ականների սկզբին Խորհրդային Միության փլուզումից ի վեր, Իսրայելի ռազմարդյունաբերության գլխավոր պատվիրատուն է: 2016 թվականին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն 5 միլիարդ դոլար է ծախսել Իսրայելից ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար: Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ 2017-ից 2019 թվականներին Թել Ավիվը նույնիսկ դարձել է Ադրբեջանի համար զենքի ամենամեծ օտարերկրյա մատակարարը. վաճառքը գերազանցել է 375 մլն դոլարը»,- գրում են հոդվածի հեղինակները:

«Գուցե այս ցուցանիշն ավելի բարձր է: Այս համագործակցությունը գաղտնի է պահվում, որպեսզի Իրանը չբարկանա, բայց առնվազն 15 տարի Իսրայելն Ադրբեջանին մատակարարում է զենք և ռազմական խորհրդատուներ՝ նրան հետախուզության և ուսուցման հարցում օգնելու համար: Այս ռազմական դաշինքը ավելի ամրապնդվեց 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում (Հայաստանի դեմ) պատերազմի ժամանակ: Այն ժամանակ Իսրայելը վճռական օգնություն է ցուցաբերել Բաքվին, մասնավորապես՝ նրան տրամադրելով բարձր տեխնոլոգիական անօդաչու թռչող սարքեր»,- Le Monde-ին ասել է Բաքվի ADA համալսարանի դոցենտ Անար Վալիևը:

Նա նշել է, որ «Իրանի և Ադրբեջանի միջև ստեղծված ճգնաժամի կարևոր տարրն այն է, որ Իրանը մտավախություն ունի, որ Բաքվի խնդրանքով Հայաստանի տարածքով միջանցքի տրամադրումը, ինչն Ադրբեջանը կկապի Նախիջևանի անկլավի հետ, միշտ տարանջատելու է Հայաստանի հարավը երկրի մնացած մասից՝ այդպիսով Թեհրանին կտրելով դեպի Հայաստան, Վրաստան և Սև ծով ելքից:

Ի պատասխան՝ Իրանը մեծացրել է իր զինված ուժերի ներկայությունը երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ադրբեջանի հետ սահմանին: Իսկ հոկտեմբերի 1-ից նրա ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացնում սահմանին:

Այնուհանդերձ, Le Monde-ը նշում է, որ չնայած լարվածության այս աճին, տարածաշրջանային հրդեհի բռնկման վտանգը քիչ հավանական է: