Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Վճարներ՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու դեպքում

2003թ. սկսած՝ զինծառայությունից խուսափած և հետախուզման մեջ գտնվող 27 տարին լրացած քաղաքացիները օրենքով սահմանված կարգով, բավականին կլորիկ գումարներ վճարելու դիմաց կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից և հաշվառվել պահեստազորում, իսկ այդ ընթացքում ծառայությունից խուսափելու վերաբերյալ նույն անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվում են:

Այսինքն` «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը ծառայությունից խուսափածներին հնարավորություն է տալիս ազատվել պարտադիր զիծառայությունից և վերադառնալ հայրենիք։

Օրենքի կիրառման արդյունքում 2004-2015թթ. և 2016թ. 9 ամիսների ընթացքում շուրջ 9.090.1 միլիոն դրամ գումար է մուտքագրվել ՊՆ-ի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվին: Ինչպես Պաշտպանության նախարարությունից մեզ փոխանցեցին՝ մուտքագրված գումարները ողղվում են ռազմական կարիքների բարելավմանը ՝ ռազմական արտադրանքի ձեռքբերմանն ու սպասարկմանը:

Արդյունքում շուրջ 17 հազար ՀՀ քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Նշենք նաև, որ օրենքը պարբերաբար փոփոխվում է՝ կապված զինվորական ծառայություն չանցած անձանց տարիքի հետ: Մատչելի լեզվով ասած, գոնե այս պահի դրությամբ՝ օրենքի հիմնական նպատակն այն է, որ 1992թ. աշնանային զորակոչից մինչև 2015թ․ մայիս 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած քաղաքացիները ազատվեն քրեական հետապնդումից՝ պարտադիր վճար մուծելու դիմաց, ապա ստանալով զինվորական գրքույկը՝ հաշվառվեն պահեստազորում:

Սահմանված կարգը

Քաղաքացին առաջին իսկ զորակոչից սկսած մինչև 27 տարին լրանալը, օրենքի խախտմամբ չներկայանալու դեպքում պարտավորվում է յուրաքանչյուր զորակոչի դիմաց մուծել պարտադիր վճար ` հետևյալ դրույքաչափերով.

1. Յուրաքանչյուր զորակոչի համար 100.000 ՀՀ դրամ ( Սա նշանակում է, որ վճարի առավելագույն գումարը կազմում է 1 մլն 800 հազար դրամ: 18x 100.00) :

2. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքեր ձեռք բերած հետևյալ զինապարտ այն քաղաքացիները՝

ովքեր առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ճանաչվել են ոչ պիտանի ՝ 30.000 ՀՀ դրամ
ովքեր ունեն գիտական աստիճան եւ զբաղվում են մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ՝ 50․000 ՀՀ դրամ
ուսումը շարունակելու համար տարկետում ստացած զինապարտները` 50.000 ՀՀ դրամ:
3․Ընտանեկան դրության բերումով տարկետման իրավունք ձեռք բերած այն քաղաքացիները , ովքեր համապատասխանում են ներքոհիշյալ կարգավիճակներից որևէ մեկին՝

ունեն ծերության կենսաթոշակի տարիքի հասած կամ առաջին, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հայր եւ մայր
ունեն երկու երեխա կամ առանց մոր մեծացող երեխա.
ունեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին
ունեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հարազատ քույր կամ եղբայր, եթե չկա նրա հետ բնակվող ընտանիքի անդամ համարվող աշխատունակ այլ անձ.
ունեն երկրորդ երեխայով կամ զույգ երեխայով վեցամսյա հղիության շրջանում գտնվող կին.
ունեն օրենքով չնախատեսված դեպքերում ընտանեկան դրության բերմամբ տարկետում ստանալու իրավունք՝ վճարում են 30․000 ՀՀ դրամ
Հիշեք, անկախ 27տարին լրանալու հանգամանքից՝ պարտադիր վճարներից ազատվում են այն քաղաքացիները, ովքեր ունեն 3 և ավել երեխա, առանց մոր մեծացող 2 և ավել երեխա։

Ուշադրություն.

Պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) և 35 տարին լրացած պահեստազորի սպաների համար յուրաքանչյուր խուսափած զորակոչի դիմաց վճարը կազմում է 200.000 դրամ, իսկ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու այլ հիմքեր ձեռք բերելու պարագայում՝ 100.000 դրամ:

Քաղաքացու դիմումը ներկայացնելու կարգը և ժամանակացույցը

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է:

Օտարերկրյա պետություններում գտնվող պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության, հյուպատոսական հիմնարկի կամ լիազորված անձի միջոցով:

Անձի դիմումը ներկայացվում է հատուկ հանձնաժողովին, որը ստեղծված է զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկելու նպատակով։

Դիմումը պարտադիր պետք է ստորագրված լինի և կից ներկայացվի ծննդյան վկայականի և անձնագրի պատճեները, բնակության (հաշվառման) մասին տեղեկանք, ընտանիքի կազմի մասին տեղեկանք, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու իրավունք տվող հիմքերը:

Լրացուցիչ ուսումնասիրման կամ ստուգման նպատակով կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր: Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումը քննարկվում է, և քաղաքացուն պատասխանը տրվում է մեկ ամսվա ընթացքում:

Ուշադրություն

Լրացուցիչ ուսումնասիրության և ստուգման պարագայում դիմումները քննարկվում եմ երկամսյա ժամկետում:

Ինչպե՞ս է դադարեցվում զինակոչիկի նկատմամբ հետապնդումը

Հարգելի քաղաքացի դիմումը բավարարելու դեպքում՝ սահմանված գումարը Ձեր կողմից մուծվում է ցանկացած բանկային կազմակերպությունում՝ 10 օրվա ընթացքում։

Այնուհետև անդորագիրը Ձեր կողմից միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնելուց հետո այն ուղարկվում է դատախազություն և վերջինս պարտավոր է 1 շաբաթվա ընթացքում քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ուղարկել համապատասխան զինկոմիսարիատ:

Իսկ եթե հանձնաժողովը մերժել է դիմումը, ապա կարող եք բողոքարկել այն դատական կարգով։

Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը, dialogue.am