Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»
Տարածաշրջան

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ. ԱԽ քարտուղար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ Երեկ «Հանրայինի» եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Պետրոս Ղազարյանը հետաքրքրվել էր՝ արդյոք հայկական կողմը պատրա՞ստ է հանդիպել Իլհամ Ալիևի հետ։

Օրերս Ադրբեջանի ղեկավարն էր հայտնել, թե դեմ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հանդիպել Հայաստանի ղեկավարին։

«Մենք ավելի շուտ հայտարարել ենք, որ բարձրագույն մակարդակում պատրաստ ենք հանդիպել, քննարկել հարցեր, կարծում եմ, սա ավելի շատ պատասխան է, բնականաբար, մեր պատրաստակամությունը մինչև այդ էլ եղել է, և եթե իսկապես պատրաստակամություն լինի, հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան, և հանդիպումը հնարավոր մոտ ապագայում կարող է տեղի ունենալ»։

France 24-ին սեպտեմբերի վերջին տված հարցարզույցում Ալիևն ասել էր՝ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում կազմակերպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինքն առարկություն չի ունենա։ Ադրբեջանի ղեկավարն արդեն իսպանական EFE լրատվական գործակալությանը հայտնել է՝ եթե հայկական կողմը պատրաստ է, ինքը ևս պատրաստ է հանդիպման։

«Ես պատրաստ եմ պարոն Փաշինյանի հետ բանակցություններ անցկացնել ցանկացած պահի, երբ նա պատրաստ կլինի։ Ես բաց եմ քննարկումների համար և համարում եմ, որ դա կարող է լավ ցուցիչ դառնալ առ այն, որ պատերազմն ավարտված է, և մենք այդ էջը թերթել ենք», - նշել է Ադրբեջանի նախագահը։

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը վերջին անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ եռակողմ ձևաչափով էին հանդիպել։ Հունվարի 11-ին Կրեմլում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումն առաջին էր պատերազմից հետո: Այն տևել էր մոտ չորս ժամ: Դրանից հետո էլ երեք երկրների առաջնորդներն հայտարարություն էին ընդունել, որը վերաբերում էր տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելուն։

Փաշինյան-Ալիև հանդիպումն իրատեսական է համարում «Կովկասի ինստիտուտի» տնօրենը։ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է՝ հարց է միայն, թե արդյոք այդ հանդիպումը մոտ ժամանակներս տեղի կունենա։ Իսկանդարյանը համոզված է՝ պարտությամբ ավարտված պատերազմից հետո պաշտոնական Երևանը բանակցություններից չի կարող արդյունքներ կորզել, անգամ փոքր։

«Հայաստանը չունի ռեսուրսներ կամ էլ շատ քիչ ռեսուրսներ ունի, խոսքն անգամ նրա մասին չէ, որ լինի բանակցությունների իրավահավասար կողմ, այլ որպեսզի գոնե ինչ-որ կերպ պաշտպանի իր դիրքորոշումը։ Կարծում եմ, սա չի վերաբերում կոնկրետ անհատների. ով էլ լիներ, ով էլ վարեր այդ բանակցությունները 44-օրյա պատերազմից հետո, այդպես կլիներ, կրկնում եմ՝ Հայաստանը քիչ ռեսուրսներ ունի, և հենց այդ պատճառով՝ այս իրավիճակում, հիմա, եթե ընդունվեն ինչ-որ որոշումներ, դա կլինեն Հայաստանի նկատմամբ ճնշման հետևանքով», - ընդգծեց Իսկանդարյանը։

Իսկ այդ հանդիպման օրակարգում, ըստ քաղաքագետի, Սյունիքով անցկացվող միջանցքի ու խաղաղության պայմանագրի կնքման հարցն է լինելու։

«Խոսքը Հայաստանի տարածքով ճանապարհի մասին է, երկաթգծային ճանապարհ, հետագայում էլ հնարավոր է, անմիջապես, ավտոմոբիլային ևս, որով բեռնափոխադրումներ կիրականցվեն, նաև հնարավոր է ուղևորափոխադրումներ՝ Ադրբեջանից դեպի Թուրքիա, անգամ իրականում Նախիջևան էլ չէ, այլ հենց Թուրքիա, և այդ ճանապարհի անվտանգությունը հայերը չեն ապահովի, այդպես ասենք։ Խոսքը հենց դրա մասին է», - ասաց «Կովկասի ինստիտուտի» տնօրենը։

Եթե խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ պաշտոնական Երևանից հստակ արձագանքեր չեն հնչում, ապա Սյունիքով միջանցք ստեղծելու Ալիևի հայտարարություներին, հայկական կողմը բազմիցս է հակադարձել՝ ամենաբարձր մակարդակով՝ Երևանը Հայաստանի տարածքով միջանցքի հարց չի քննարկում և չի քննարկի։

«Նախկինում բազմիցս ասել եմ, որ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց», - հայտարարել է վարչապետ Փաշինյանը։

Միջանցքների թեմային անդրադառնալիս, երեկ Անվտանգության խորհրդի քարտուղարը «Հանրայինի» եթերում հայտարարեց, որ Հայաստանի տարածքում սուվերեն միջանցք չի կարող լինել, բայց միևնույն ժամանակ չբացառեց՝ միջանցքների բացման հնարավորությունը։

«Հայաստանի տարածքում սուվերեն միջանցք գոյություն ունենալ չի կարող, միջանցքներ կամ ճանապարհներ, որոնք հնարավոր է բացվեն, որպեսզի այն գոյություն ունեցող ճանապարհները, որոնք կան Հայաստանում բացվեն, որից նաև կարող են գտնվել ադրբեջանցիները կամ Թուրքիան, որպեսզի Ադրբեջանի հետ կապվեն, այդպիսի տարբերակ հնարավոր է, բայց այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն տարածքի վերահսկողության տակ։ Մենք տեսնում ենք, որ հնարավորություն կա հարցերը քննարկելու և լուծումներ գտնելու, բայց դրա համար անհրաժեշտ է երկխոսություն, և մենք, քանի որ դրական ազդակներ են տեսնում, հնարավորություն ենք տեսնում հացերը քննարկելու և փոխադարձ հասկանալու», - ընդգծեց Գրրիգորյանը։

Թե ի՞նչ նկատի ունի Անվտանգության խորհրդի քարտուղարն ասելով «միջանցնքեր», արդյոք դրանք պետք է վերահսկվե՞ն Հայաստանի կողմից, հարցերն ուղղել ենք գրասենյակին՝ գրավոր, դեռ պատասխան չկա։

Խոսքը հենց Սյունիքով միջանցքի մասին է, որը ցանկանում է Ադրբեջանը, և որը պետք է չվերահսկվի հայերի կողմից, համոզված է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։