Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Նախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանԼպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք ՉալաբյանԷրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից Այս ընտրությամբ որոշվելու է Հայաստանը պետություն մնալու է, թե ոչ. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ».ՍԻՄ Կուսակցությունը նախապատրաստվում է ԱԺ ընտրությունների Մարուքյան․ «Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու»ԶՊՄԿ-ն ընդլայնում է արտադրությունը․ նախատեսվում է հասնել տարեկան 30 մլն տոննա հանքաքարի արդյունահանման Investor’s Day Ամերիաբանկում. Ներդրումային ռազմավարություններն ու նոր հնարավորությունները Ուժեղ Հայաստան լինելու է, մնայուն եւ ուժեղ խաղաղություն լինելու է, որը բերելու է Սամվել Կարապետյանը. Արեգա ՀովսեփյանԵրկրի ներսում չենք կարողանում այնպես անել, որ գյուղացին ցորեն արտադրի և ամբողջությամբ կախված ենք դրսի ներկրումներից. Աննա ԳրիգորյանՊետք է վերացնենք ատելության խոսքը և համերաշխություն հաստատենք ամբողջ Հայաստանում․ Ատոմ Մխիթարյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը. ՈՒՂԻՂ Փաշինյանական իշխանությունը խուճապահար ձերբակալում է բոլոր ընդդիմախոսներին Ընդդիմության պառակտումը ուժեղացնում է իշխանությանը․ Աննա ԿոստանյանԸստ նրանց՝ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, միակ բացը այն է, որ մեր պետությունում չկա երդվյալ ատենակալների ինստիտուտ. Էդմոն Մարուքյան«Երկրի ամենամեծ արդյունաբերական արևային էլեկտրակայանը» գործում է Օմսկի նավթավերամշակման գործարանում Խոսքի և գաղափարների ազատությունը Հայաստանում բերում է բռնաճնշումների․ Ցոլակ ԱկոպյանՎիճաբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրավոր Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բшխվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ «Ուժեղ Հայաստան»-ն իր ձայները այլ թեկնածուի չի՛ տալու. Մարիաննա Ղահրամանյան Եվրոպական գագաթնաժողովը ընտրությունների նախաշեմին՝ աջակցությո՞ւն, թե՞ ռիսկ Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ Հուսահատ քայլեր է անում Փաշինյանը, գիտակցում ՝ արդար խաղի կանոններով չի հաղթի, անցել է անարդարության. Ա. Չալաբյան Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ» Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» «Այս մարդը Բաքվի ձեռքում դարձել է «դամոկլյան սուր»՝ կախված հայ ժողովրդի գլխին». «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ» Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» «Բարսելոնան» կերկարաձգի Ֆլիկի պայմանագիրը Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջըԺաննայի խայտառակ օրենքը համոզված եմ հակասահմանադրական է ճանաչվելու․ Ցոլակ ԱկոպյանԶելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԲնագիծ․ մորաքրոջդ տղային, որ նշանակում ես անձնագրային պետ, դա ի՞նչ է կոչվում' կոռուպցիա․ Արշակ ԿարապետյանԱմերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութը«Ռուսաստանը ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»․ Սամվել ԿարապետյանՄենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 %, միայն առա՛ջ. Սամվել ԿարապետյանՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհինՀայաստանի հաջորդ վարչապետը տնային կալանքից անմիջապես գնալու է վարչապետի աշխատասենյակ. Գոհար ՄելոյանԵվա Զոհրաբյանը բացում է դերասանական դպրոց
Հասարակություն

Հաղթանակ զբոսայգու մոտ տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործության գործով ձերբակալվել է 2 անձ. Ոստիկանություն

Սեպտեմբերի լույս 28-ի գիշերը, ժամը 02.30-ին, «Քանաքեռ Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել Երևանում բնակվող 29-ամյա երիտասարդ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Նրա հայտնածով՝ մարմնական վնասվածքը ստացել էր Հաղթանակ զբոսայգու դիմաց: Բուժհաստատությունից հայտնեցին նաև, որ նույն զբոսայգու մոտից, դարձյալ հրազենային վնասվածքով, հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա կին, որը բժշկական կենտրոնում մահացել է։ Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների օպերատիվ խմբեր, քննիչներ ու փորձաքրեագետներ։ Տարածքի զննությամբ հայտնաբերվեցին ինքնաձիգի 14 պարկուճ, ավտոմեքենայի վնասված ապակու կտորներ և այլն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով առանձնապես ծանր հանցագործությունը։

Նախնական տվյալներով՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 21-ին, հիվանդանոց դիմած տղամարդը Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկի մոտակա սրճարաններից մեկում հանդիպել էր իր ծանոթ 24-ամյա մի երիտասարդի։ Նրանք վիճել էին։ Վեճը վերածվել էր ծեծկռտուքի:

Արդեն սեպտեմբերի լույս 28-ի գիշերը, ժամը 1.30-ի սահմաններում, Ազատության պողոտայի Հաղթանակ զբոսայգու դիմացի հատվածում՝ ստորգետնյա անցումի մոտ, հիվանդանոց դիմած երիտասարդը հանդիպել էր ընկերոջը։ Այդ ընթացքում մի ավտոմեքենայից իջել էր Երևանի Դրոյի փողոցի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդ ու հայհոյանքներ հնչեցնելով՝ ինքնաձիգից կրակոցներ էր արձակել նրանց ուղղությամբ։

Արձակված կրակոցների հետևանքով բուժհաստատություն դիմած երիտասարդի կինը, որը ավտոմեքենայի սրահում էր, ստացել էր վնասվածքներ, իսկ հիվանդանոց տեղափոխվելուց հետո՝ մահացել:

Դեպքից ժամեր անց ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին կրակոցներ արձակած անձին, բերման ենթարկեցին Արաբկիրի բաժին ու ներկայացրին դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Նա ձերբակալվել է։ Բավրայի սահմանային անցակետում էլ, Հայաստանը լքելիս, բռնվել է նաև առանձնապես ծանր հանցագործությանը օժանդակելու մեջ կասկածվող անձ, որը ևս ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։