Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ուիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ
Աշխարհ

Հայաստանը սկանդալով է նշում անկախության 30-ամյակը. Независимая газета

Սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումները՝ նվիրված Հայաստանի անկախության 30-ամյակին, սկանդալներով են սկսվել, գրում է «Независимая газета» պարբերականը՝ նկատելով, որ լրագրողներին թույլ չեն տվել լուսաբանել Նիկոլ Փաշինյանի և մյուս պաշտոնյաների կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոն կատարած այցը:

«Ակնհայտ է, որ դա պայմանավորված էր նրանով, որ մի խումբ մարդիկ պատրաստվում էին խանգարել՝ իրենց որդիների մահվան համար մեղադրելով վարչապետին:

Իսկ դրանից առաջ հայտնի է դարձել Փաշինյանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված առաջարկի մասին, որը վերաբերում էր հարաբերությունների կարգավորման բանակցությունները վերսկսելուն:

Նիկոլ Փաշինյանը երկու շաբաթ առաջ հայտարարել էր երկրի անկախության 30-ամյակի շքեղ տոնակատարության մասին և, ի պատասխան 44-օրյա պատերազմում ռազմական պարտության ֆոնին «հատուկ տոնակատարությունների» անտեղիության վերաբերյալ առարկություններին, ասել, որ այն անցկացվելու է ի հիշատակ զոհերի:

Դրանից հետո նա այցով մեկնել էր Թբիլիսի, որի ընթացքում, ըստ ամենայնի, նա իր վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով առաջարկ է փոխանցել Էրդողանին:

Մամուլի ասուլիսում Թուրքիայի ղեկավարը խոսել է Հայաստանի վարչապետի ցանկության մասին և զգուշացրել. «Դուք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեք: Մենք փակ չենք հանդիպման համար, բայց անհրաժեշտ է բարի կամքի դրսևորում: Եթե այս հանդիպումը կայանա, Թուրքիան պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել»:

Էրդողանը հույս է հայտնել, որ Երևանը և Անկարայի դաշնակից Բաքուն կհաղթահարեն դժվարությունները՝ բացելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որն Ադրբեջանը կկապի Նախիջևանի ինքնավարության հետ: Այնուամենայնիվ, թուրքական ԶԼՄ-ները դեռ օգոստոսին էին գրում, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, եթե Երևանը հրաժարվի Ցեղասպանության հարցում պահանջներից, «թուրքական տարածքներից, որոնք կոչում է Արևմտյան Հայաստան» (չակերտները՝ Խմբ.), ամբողջությամբ լքի Ղարաբաղը և կրկին կապ ապահովի Բաքվի և Նախիջևանի միջև: Այստեղից կարելի է ենթադրել, որ Երևանի և Անկարայի կուլիսային շփումները դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ սկսվել են առնվազն այս ամառ:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին փորձերը կատարվել են 2008-2009 թվականներին: Այն ժամանակ, նախագահներ Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը հանդիպել են իրենց երկրների ազգային հավաքականների մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ: «Ֆուտբոլային դիվանագիտություն» կոչվող գործընթացը հասել է իր գագաթնակետին 2010 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմամբ՝ երկկողմ համաձայնագրեր, որոնք նախատեսում էին առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացի սկիզբ: Չնայած այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան շահագրգռված էին համաձայնագրերի կատարմամբ, սակայն գործը բուն ստորագրումից այն կողմ չանցավ: Անկարան ենթարկվեց Բաքվի ուժեղ ճնշմանը, որը հիշեցրեց Ղարաբաղի հարցում եղբայրական պարտքի մասին, և Թուրքիան, որը կախված էր Ադրբեջանի էներգետիկ մատակարարումներից, անցավ հետընթաց շարժման:
Թուրք ազգայնական շրջանակներում համաձայնագրերի իրագործումն, իրոք, դիտարկվում էր որպես Ադրբեջանի դավաճանություն: Մինչդեռ հայ հասարակության մի մասը մտավախություն ուներ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը սպառնալիք կստեղծի Հայաստանի համար: Մասնավորապես, այն փաստը, որ 3 միլիոն բնակչություն ունեցող և տնտեսապես խնդրահարույց Հայաստանի և 80 միլիոն բնակչությամբ և տնտեսապես շատ ավելի հզոր Թուրքիայի միջև սահմանների բացումը կարող է հանգեցնել մի պետության կողմից մյուսի փաստացի կլանմանը:

«Այլընտրանքային նախագծեր» փորձագիտական խումբը հրապարակել է մի հոդված, որում ասվում է, որ աշխարհում կա օրենք՝ խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հասարակության պառակտման հանգեցնել: Սակայն Հայաստանի իշխանությունները հարկ չեն համարում դրան հավատարիմ մնալ: Ըստ հոդվածի հեղինակների՝ այս օրերին իշխանությունները կարող են հայ հասարակության առջև խոսել միայն ներողություն խնդրելով այն բանի համար, որ միջպետական մայրուղին (խոսքը Գորիս -Կապան ճանապարհի մասին է) վերահսկվում է ադրբեջանական զինուժի կողմից, իսկ Հայաստանի քաղաքացիների անվտանգությանը պաշտպանում են ռուս խաղաղապահները, բայց նույնիսկ ավելի լավ է ներողություն խնդրելու փոխարեն հայտարարեն հրաժարականի մասին:

Փորձագիտական խումբը սուր քննադատել է նաև Անկախության տոնին նվիրված գալա համերգի բուն գաղափարը՝ այն համարելով բարոյականությանը հակասող և վնասակար պետության հեղինակության համար:

Դիտորդները նաև նշում են, որ Փաշինյանի՝ Էրդողանին ուղղված կոչը հաջորդել է ադրբեջանա-թուրքական հերթական զորավարժություններին՝ այժմ արդեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում: «Անխորտակելի եղբայրություն - 2021» կոչվող վարժանքներին մասնակցում են մոտոհրաձգային ստորաբաժանումներ, հետևակներ, հատուկ նշանակության ջոկատներ և այլ տեսակի զորքեր: Թուրք-ադրբեջանական դաշինքի հզորության հերթական ցուցադրումը, թերևս, ենթադրում է ոչ այնքան Հայաստանի ահաբեկում, որքան պատասխան՝ Իրանի գործողություններին, որը մեծ զորք և ավիացիա է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման: Սա, իր հերթին, հավանաբար կապված է հիշյալ Գորիս-Կապան ավտոճանապարհին բեռնատար մեքենաների իրանցի վարորդների ձերբակալությունների հետ:

Եվ դա ավելի շատ նման է արձագանքի Կասպից ծովում ադրբեջանա-թուրքական վերջին զորավարժություններին: Ոչ կասպյան պետության ռազմական ներկայությունը ջրային ավազանում հանդիսանում է Կասպից ծովի հինգ ափամերձ պետությունների կոնվենցիայի խախտում:

Երբ այս հոդվածը պատրաստվում էր հրապարակման, հաղորդվել է, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են երեկոյան շքեղ տոնակատարություններից և որոշել են սահմանափակվել դասական երաժշտության համերգով»,- եզրափակում է հոդվածագիր Յուրի Ռոքսը: