Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա Տոնոյան
Հասարակություն

Միջոցառման փոխարեն գուցե անհետ կորածներով հանձնաժողո՞վ ստեղծեիք. Գեղամ Նազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի հետ ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտարարեց, որ չկա հանձնաժողով, որը կզբաղվի անհետ կորած զինծառայողների խնդրով:

Նա հարց հնչեցրեց, թե ի՞նչն է պատճառը, որ լուրջ մարմին չստեղծվեց անհետ կորածների հարցով զբաղվելու:

«Գուցե պատճառն այն է, որ այդ տղաների ծնողները խանգարու՞մ են, որ գունագեղ շոուներ լինեն, մի՞թե այս իրավիճակում, երբ ունենք գերիներ, անհետ կորած տղաներ, ունենք թարմ շիրիմներ, ավելի ընդունելի ձև չկար անկախության օրը նշելու, քան փայտով տղերքի ծնողների սիրտը փորփրելն էր գունագեղ շոուով, որը նվիրված է զոհված տղերքին»,- հետաքրքրվեց Նազարյանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինքը վերջին ամիսներին տասնյակից ավելի հանդիպում է ունեցել անհետ կորածների հարազատների հետ, բայց հանդիպումները չեն լուսաբանվել, իսկ անհետ կորածների հարցով զբաղվող մարմին կա:

«Ես ինքս եմ այդ հարցերը համակարգում ու մեր պետական մարմինները ամենաբարձր մակարդակով զբաղվում են այդ հարցով»,- ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերվում է գունագեղ միջոցառումներին՝ վարչապետն ասաց, որ ինքը ներողություն է խնդրում բոլոր այն մարդկանցից, ում զգացմունքները որևէ կերպ վիրավոր կամ խոցել է նման ձևակերպված:

«Բայց ես ասել եմ, որ մեր տրամադրությունը, ցավոք սրտի, տոնական չէ, բայց նաև կա այլ խնդիր՝ Հայաստանը երեսուն տարեկան է ու նախատեսվող միջոցառման առանցքը հենց մեր նահատակների հիշատակի ընդգծումն է: Նախատեսվում է, որ սեպտեմբերի 21-ին հայտարարվելու է Հայաստանի անկախության ու արցախյան երեք պատերազմում ու պատերազմից դուրս իրենց կյանքը զոհած մեր եղբայրների ու քույրերի հիշատակը հավերժացնող մասշտաբային նախագծի մեկնարկի մասին, որի շուրջ մենք աշխատանքային քննարկումներ իրականացնում ենք արդեն շուրջ վեց ամիս»,- ասաց Փաշինյանը:

«Իմ ընկալմամբ՝ մեր բոլոր նահատակները ընկել են, որ Հայաստանը ապրի, ես այսպես եմ ընկալում ու կարծում եմ, որ սա պետք է լինի այն զոհողությունների մեկնաբանությունը, որոնք մենք ունեցել ենք, որ հայ ժողովուրդը ունեցել է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Գեղամ Նազարյանն էլ ասաց, թե տղերքը զոհվել են ոչ թե նրա համար, որ իրենց հիշատակը ցինիզմով հարգեն, այլ, որ գոնե բոլորը սթափվեն ու փոխվեն:

«Էդ տղերքին հանգիստ թողեք, մի օգտագործեք: Դեռ ուշ չէ, եկեք քարը փեշներիցդ թափեք, հայտարարեք, որ ամբողջովին փոխվելու է ձևաչափը, հնչելու են միայն սիմֆոնիկ երաժշտություն ու վերջ»,- նշեց Նազարյանը: