Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Բարեկամավանի դպրոցում սեպտեմբերին առաջին դասարան չի լինի

ԱՌԱՎՈՏ /

Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցն ունի 2 շրջանավարտ: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի նախաձեռնությամբ Նոյեմբերյանի համայնքապետարանը «Վերջին զանգի» կապակցությամբ Նոյեմբերյան համայնքի մեջ ներառված բոլոր բնակավայրերի, այդ թվում՝ Բարեկամավանի, դպրոցներին 50 հազարական դրամ է նվիրաբերել: Սեպտեմբերին, նոր ուսումնական տարում, Բարեկամավանի դպրոցն, այս ուսումնական տարվա նման, առաջին դասարան չի ունենա: Առաջին դասարան պետք է հաճախեին Բարեկամավան համայնքի նախկին ղեկավար Գարիկ Աբազյանի աղջիկը, նրա եղբոր տղան, Բարեկամավանի դպրոցի պատմության ուսուցչի եւ նրա դասվար կնոջ թոռնիկը: Գարիկ Աբազյանը 2016թ. սեպտեմբերի 18-ին խոշորացված Նոյեմբերյան համայնքի (որը ներառում է նաեւ Բարեկամավան գյուղը )ղեկավարի ընտրություններում համայնքապետ չընտրվեց: Նա այժմ Երեւանում է բնակվում, վերջինիս աղջիկը սեպտեմբերի 1-ին այնտեղ դպրոց կհաճախի: Բարեկամավանի դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանն ասաց, որ Գարիկի եղբոր տղան Արտաշատում, իսկ դպրոցի պատմության ուսուցչի եւ դասվարի թոռիկն էլ Իջեւանում առաջին դասարան կհաճախեն: 2011-2012 ուսումնական տարում Բարեկամավանի դպրոցի առաջին դասարանում սովորում էր 5 աշակերտ: Այժմ կրթօջախի բոլոր՝ 5 դասարանները երկկոմպլեկտ են: 1970-ական թվականների կեսին Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ 350 աշակերտ: Հիմա գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների թիվը 21 է: Դպրոցի շենքը եւ մարզադահլիճը ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանող պատ է կառուցվել, պատուհանները փոխվել են,որպեսզի դասասենյակները պաշտպանված լինեն ադրբեջանական զինուժի կրակից : «Հույսի կամուրջ» ՀԿ-ն 2012թ Բարեկամավանի դպրոցում ներառական կրթության դասասենյակ է կահավորել, 3 երեխա ներառական կրթություն է ստանում: Դպրոցը խմելու ջրի խնդիր ունի: Ա. Ազատյանն ասաց, որ երեք օրը մեկ գյուղի խորքային հորից ջուր են ստանում, սակայն այն որակյալ չէ; Դպրոցի ջրահեռացման համակարգը չի գործում: Անձրեւաջրերը լցվում էին շենքի հիմքերը, խոնավացնում դասասենյակները: Տնօրենն ասաց, որ իրենք ջրհորդաններ են տեղադրել, դպրոցի հիմքից թաց հողը հեռացրել, են սակայն շենքի հիմքի կենտրոնական մասը խոնավ է: Բարեկամավանի հողերը ադրբեջանական կրակի տակ են, հողագործությամբ եւ անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունները քիչ են: Համայնքի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանն ասաց, որ գյուղում 5 հեկատար հացահատիկ է ցանվել, 1.5 հեկտար՝ ծխախոտ: Գյուղի մի շարք բնակիչներ ջերմոցներ ունեն, որտեղ բանջարեղեն են աճեցնում: