Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ Tasnim
Հասարակություն

Երաժիշտ, գործիքավորող Էմանուել Հակոբյանը՝ հայտնիների հետ համագործակցությունների և իր գործունեության մասին

Երաժիշտ, գործիքավորող Էմանուել Հակոբյանը, ով առավել հայտնի է Eman մականվամբ, երկար տարիներ լինելով հայկական շոու բիզնեսում, ժամանակի ընթացքում  կարողացել է շահել երգարվեստի ամենահայտնի երգիչ-երգչուհիների վստահությունը։

Սիրուշո, Ռազմիկ Ամյան, Միհրան Ծառուկյան, Մարտին Մկրտչյան, Նարեկ Մեծ Հայք, Իվետա Մուկուչյան և Ռոլանդ Գասպարյան, Գայա Արզումանյան, Արմենչիկ, Գևորգ Սիրեկանյան, Մաշա Մնջոյան, Ռաֆայել Երանոսյան, Գրիգոր Եսայան, Ռաֆայել Թունյան և լիբանանցի հայտնի երգչուհի Զոյա և այլք․․․ ահա այն արտիստները, որոնք պարբերաբար իրենց երգերի գործիքավորումը վստահել և վստահում են Էմանուել Հակոբյանին։
Oragir.live-ը  զրուցել է երաժշտի հետ՝ հայտնիների և իր գործունեության մասին։

«Վերջին համագործակցություններիցս մեկը Ռաֆայել Թունյանի և լիբանանցի հայտնի երգչուհի Զոյայի հետ էր։ Նրանք ինձ վստահեցին իրենց զուգերգի գործիքավորումը։

Ինչպես նաև օրեր առաջ տեղի ունեցավ Արամ MP3-ի «Լուսավոր տղա» երգի պրեմիերան, որի mixing-ն ու mastering-ն եմ արել։ Ինչպես յուրաքանչյուր երգի, այնպես էլ այս ստեղծագործության դեպքում մեծ պատասխանատվություն էի զգում, քանի որ այն պարզապես աշխատանք չէր ինձ համար։ Այն նվիրված էր 44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա զինվոր  Գևորգ Ջավախյանի հիշատակին։ Համագործակցել եմ նաև Սիրուշոյի հետ նրա՝ «Zoma zoma» երգի շրջանակում։ Իմ տարբերակով գործիքավորելով երգի երաժշտությունը՝ Սիրուշոն այն ընդգրկեց իր «Armat» ձայնասկավառակում։ Աշխատել եմ նաև Միհրան Ծառուկյանի, Մարտին Մկրտչյանի, Նարե Գևորգյանի, Հակոբ Հակոբյանի և Արմեն Հովհաննիսյանի, Գոռ Եփրեմյանի, Գրիգորի Եսայանի,  Գայա Արզումանյանի, Ռաֆայել Թունյանի, Գևորգ Սիրեկանյանի և այլ արտիստների հետ։

Համագործակցել եմ նաև դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ՝ հայտնի «Ճոճանակ» երգի շրջանակներում։ Պետք է ասեմ, որ այն բավական ռիսկային և պատասխանատու աշխատանք էր, քանի որ երգի բնօրինակն արդեն հատնի և սիրված էր։ Ուզեի թե չուզեի՝ մարդիկ ինքնըստինքյան համեմատականներ էին անցկացնելու և, ինչու չէ, քննադատելու։ Չհեռանալով օրիգինալ տարբերակից՝ փորձել եմ երգին ժամանակակից շունչ տալ։ Նշեմ, որ սա առաջին դեպքը չէր, երբ ես արդեն սիրված երգին նոր ժամանակակից շունչ տվեցի։ Տվյալ ձևաչափով համագործակցել եմ նաև Ալիկ Հակոբյանի հետ․ «Կառուսել», «Քո աչքերը, «Իմ ախպերը», «Անցիր նավակ», «Վույ աման, աման, «Շարժիր թաշկինակը» երգերին հաղորդել ենք ժամանակակից շունչ և դրանք նորովի ներկայացրել»,- պատմեց Էմանուել Հակոբյանը և ավելացրեց․

«Առհասարակ, երաժշտության ասպարեզում գլխավոր գաղտնիքը լսարանի համար աշխատելն է։ Որքան էլ որ ես ցանկանում եմ որևէ նոր, այլընտրանքային երաժշտություն ստեղծել, միևնույնն է, միշտ կողքից դիտում եմ այդ ամենը և սառը դատում։ Երաժշտությունն անպայման պետք է ինչ-որ այցեքարտ ունենա, որով նա իր կողմը կքաշի բազամահազարանոց լսարանին»,- նշեց Էմանուել Հակոբյանը։