Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Թրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՖիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրա
Հասարակություն

Ինչ հանցանքների և սպանությունների համար է մինչ օրս հետախուզվում Վանո Սիրադեղյանը

politik.am-ը գրում է

Ամիսներ առաջ բավական ակտիվ քննարկվում էր Վանո Սիրադեղյանի վերադարձի հացրը և շատերը կողմնակից էին, որպեսզի նա վերադառան: Մենք ներկայացնում ենք այն հոդվածները, ըստ որոնց Վանո Սիրադեղյանը հետախուզման մեջ է:

Այսպես՝ Վանո Սիրադեղյանը որպես մեղադրյալ ներգրավվել է դեռևս 1999 թվականի փետրվարի 19-ին և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հայտնաբերվել և ձերբակալվել է
1999 թվականի մայիսի 3-ին և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 72 հոդվածով, 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ կետերով, 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 8-րդ կետով, 17-99 հոդվածի 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 185 հոդվածի 3-րդ, 182 հոդվածի 1-ին, 17-96 հոդվածի 2-րդ մասերով: 07.05.99թ ազատվել է ձերբակալումից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարեց դատախազության միջնորդությունը և զրկեց Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից: Խորհրդարանի որոշմանն անմիջապես հաջորդեց Վանո Սիրադեղյանի փախուսը, ով առ այսօր գտնվում է հետախուզման մեջ:

Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքը բաղկացած է 9 դրվագից: Ստորև ներկայացնում ենք նրան առաջադրված մեղադրանքի համառոտ նկարագիրն ըստ դրվագների.

Լինելով ՀՀ Ներքին գործերի նախարար Վ.Սիրադեղյանը, ըստ մեղադրանքի, 1992թ. առմանը Արմեն Սահակի Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա, որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում և զինել տարբեր տեսակի հրազենով ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները: Վանո Սիրադեղյանի ցուցումով 1992թ. հուլիսի 24-ին Արմեն Տեր-Սահակյանի բանդայի անդամները ձևականորեն հրամանագրվել են ՀՀ ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատում որպես միլիցիոներներ, և օգոստոսի 11-ին նրանց տրամադրվել են ՙՄակարով՚ տեսակի հինգ ատրճանակ: ՄՀՆՋ հերթապահ մասի զենքերի հաշվառման մատյանում այդ առթիվ կատարվել է համապատասխան գրառում և Արմեն Տեր-Սահակյանի ու բանդայի ևս չորս անդամների ազգանունների դիմաց նշվել է, որ նրանք հանդիսանում են ՙնախարարի թիկնապահներ՚: Ընդամենը մեկ շաբաթ անց՝ 1992թ. օգոստոսի 17-ին, ՆԳՆ աշխատակիցներ համարվող բանդայի անդամները Արմեն Տեր-Սահակյանի հանձնարարությամբ կատարել են ավազակային հարձակում՝ հափշտակելով Երևանի Քանաքեռ թաղամասում տեղակայված թիվ 24431-Պ ռուսական զորամասի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան և դրա մեջ եղած «ԱԿՍ-74» տեսակի ինքնաձիգ հրազենն ու ռազմամթերքը, որոնք նույնպես անցել են բանդայի տրամադրության տակ:

1992թ. օգոստոսի կեսերին Վանո Սիրադեղյանը Արմեն Տեր-Սահակյանին հանձնարարել է բանդայի միջոցով իրագործել Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի սպանությունը: Ստացած առաջադրանքի մասին Արմեն Տեր-Սահակյանը նույն օրը հայտնել է ՀՀՇ վարչության շենքի վերոհիշյալ առանձնասենյակում հավաքված բանդայի անդամներին և նրանց միջև կատարել դերաբաշխում, իսկ որպես սպանության գործիք օգտագործելու համար տրամադրել է Վանո Սիրադեղյանի կողմից իրեն տրված ինքնաձիգն ու ռուսական զորամասից հափշտակված մյուս ինքնաձիգ հրազենը:
Նախապատրաստական միջոցառումներն ավարտելուց հետո բանդայի անդամներ Սուրեն Հարությունյանը, Ալիկ Գրիգորյանը և Արթուր Ալոյանը, ավազակային հարձակմամբ հափշտակված ՙՎԱԶ-2106՚ մակնիշի ավտոմեքենայով, 1992թ. սեպտեմբերի 18-ի վաղ առավոտյան մեկնել են Աշտարակ, շրջխորհրդի գործկոմի շենքի մոտ դարանակալել ու սպասել են Հովհաննես Սուքիասյանին, իսկ երբ նա դուրս է եկել գործկոմի շենքից և նստել իր ծառայական «ԳԱԶ-24» մակնիշի 8450 ԱԴՎ պետհամարանիշի ավտոմեքենան, շարժվել են նրա հետևից և Ժամը 16-ի սահմաններում Երևան-Լենինական մայրուղու, Աշտարակից Ագարակ տանող ճանապարհահատվածում վազանցելով Հովհաննես Սուքիասյանի ծառայական ավտոմեքենան՝ Հովհաննես Սուքիասյանին և նրա վարորդին սպանելու ուղղակի դիտավորությամբ երկու ինքնաձիգ հրազենից դիմահար կրակահերթերով ավտոմեքենայի միջից գնդակոծել են նրանց, որի հետևանքով Հովհաննես Սուքիասյանը և վարորդ Վարուժան Աբրահամյանը ստացած բազմաթիվ հրազենային մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:

Հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո հանցավոր խմբի նշված անդամները նույն ավտոմեքենայով վերադարձել են Երևան՝ ՀՀՇ վարչության շենք, որտեղ Արմեն Տեր-Սահակյանին զեկուցել են առաջադրանքը կատարելու մասին և նրան հանձնել որպես սպանության գործիք օգտագործված վերոհիշյալ երկու ինքնաձիգները: Դրանից հետո բանդայի անդամները Արմեն Տեր-Սահակյանի ցուցումով՝ հանցագործության հետքերը վերացնելու նպատակով հանցագործության միջոց հանդիսացող ավտոմեքենան տարել են Հրազդանի կիրճ և հրկիզել: Նույն օրը Արմեն Տեր-Սահակյանը սպանության առաջադրանքը կատարելու մասին անձամբ զեկուցել է Վանո Սիրադեղյանին, որից հետո բանդան ողջ կազմով մեկնել է Հանքավան և շուրջ տասն օր թաքնվել այնտեղ գտնվող հանգստյան տներից մեկում:

Հովհաննես Սուքիասյանի սպանության առաջադրանքը կատարելուց հետո, ՀՀ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը, Արմեն Տեր-Սահակյանի ղեկավարած բանդան՝ ամբողջ կազմով, ընդգրկել է ՀՀ ՆԳՆ Ներքին զորքերի վարչության համակարգում և բանդան քողարկելու նպատակով ստեղծել ՙհետախուզական խումբ՚ անվանումով ապօրինի կառույց, որը ենթարկվել է անձամբ Վանո Սիրադեղյանին: Վերջինիս կարգադրությամբ բանդայի անդամներին տրվել են ծառայական վկայականներ: Բացի այդ՝ ծառայական նպատակներով օգտագործելու պատրվակով Վ.Սիրադեղյանի ցուցումով Արմեն Տեր-Սահակյանին ՆԳ նախարարությունից տրամադրվել են հրազեն հանդիսացող 7 հատ «ԱԿՍՄ» և «ԱԿՍ-47» տեսակի ինքնաձիգ, 1 հատ «ՏՏ» տեսակի և 7 հատ «Մակարով» տեսակի ատրճանակներ, ինչպես նաև դրանցից կրակ արձակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող մեծ քանակությամբ փամփուշտներ, որից բացի բանդայի տրամադրության տակ են թողնվել նաև 1992թ. ՄՀՆՋ-ից ստացած «Մակարով» տեսակի 5 ատրճանակը: Նշված հրազենն ու ռազմամթերքը սահմանված կարգի խախտմամբ անժամկետ թողնվել են բանդայի տրամադրության տակ և ապօրինի կերպով պահվել Արմեն Տեր-Սահակյանի և բանդայի մյուս անդամների մոտ կամ նրանց բնակարաններում ու թաքստոցներում, որով իսկ ստեղվծել են անհրաժեշտ նախապայմաններ՝ հիշյալ հրազենն ու ռազմամթերքը ևս բանդայի հանցավոր նպատակներով օգտագործելու համար: Բացի այդ, Հովհաննես Սուքիասյանի սպանության դեպքից հետո Վանո Սիրադեղյանը անձամբ Արմեն Տեր-Սահակյանին ապօրինի կերպով տրամադրել է նաև ՙԱԿՍՈՒ՚ տեսակի ինքնաձիգ հրազեն, ինչպես նաև արտասահմանյան արտադրության «Smit & Wesson» տեսակի 38 տրամաչափի ռևոլվեր ատրճանակ, որոնք Արմեն Տեր-Սահակյանը ապօրինի կերպով պահել է իր մոտ և բնակարանում, իսկ հետագայում՝ վաճառել:

1993թ. մարտի սկզբներին Վանո Սիրադեղյանը ՀՀՇ վարչության շենքում, Արմեն Տեր-Սահակյանին հանձնարարել է սպանել ՀՀ Երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանին: Հետագա երկու ամիսների ընթացքում Արմեն Տեր-Սահակյանն ու նրա ղեկավարած բանդան իրագործել են սպանության առաջադրանքը կատարելուն ուղղված մի շարք կազմակերպական միջոցառումներ, այդ թվում ավազակային հարձակումների կատարմամբ հափշտակել են ավտոմեքենաներ՝ դրանք որպես սպանության միջոց օգտագործելու համար:

Նշված հարձակումներից մեկը կատարելուց հետո բանդայի անդամներ Սուրեն Հարությունյանը, Ալիկ Գրիգորյանը և Արշակ Շուխյանը, հափշտակված երկու ավտոմեքենաներով և իրենց մոտ եղած հրազենով հանդերձ բերման են ենթարկվել Մաշտոցի շրջանի ՆԳ բաժին, խոստովանել են ավազակություն կատարելու փաստը, կատարված խուզարկությամբ Սուրեն Հարությունյանի բնակարանում հայտնաբերվել և առգրավվել են իրեղեն ապացույցներ, ՆԳ բաժին են ներկայացել հափշտակված ավտոմեքենաների տերերը և հայտնել դրանք հափշտակելու հանգամանքները, այդուհանդերձ նույն օրը ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի միջամտությամբ, հանցավոր խմբի անդամները ապօրինաբար ազատ են արձակվել, փաստի առթիվ ստեղծված նյութերին որևէ ընթացք չի տրվել, իսկ առգրավված հրազենը վերադարձվել է Արմեն Տեր-Սահակյանին, որն էլ այն նորից տրամադրել է Համբարձում Ղանդիլյանի սպանության միջոցառմանը ներգրավված բանդայի նույն անդամներին:

Վերջիններս շարունակել են սպանության նախապատրաստությունը և 1993թ. ապրիլի 1-ից մինչև մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր օրերի, փորձել են իրականացնել այն, սակայն Համբարձում Ղանդիլյանին չեն հանդիպել: Այդ մասին նրանք զեկուցել են Արմեն Տեր-Սահակյանին, որը հանձնարարել է շարունակել միջոցառումը և առանց լրացուցիչ կարգադրությունների, առաջին իսկ հարմար իրադրությունն օգտագործելով՝ սպանել Ղանդիլյանին:

1993թ. մայիսի 3-ին, առավոտյան ժամը 7-ի սահմաններում, բանդայի անդամներ Սուրեն Հարությունյանը, Արշակ Շուխյանը և Ալիկ Գրիգորյանը, «ԱԿՄՍ» տեսակի երկու ինքնաձիգներով զինված, հերթական անգամ դարանակալել ու սպասել են Համբարձում Ղանդիլյանին նրա տան մոտ՝ Սայաթ-Նովա փողոցում, իսկ երբ վերջինս, տանից դուրս գալով, նստել է իր ծառայական «ՎԱԶ-2106» մակնիշի ԱԴԶ 1597 պետհամարանիշի ավտոմեքենան և վարորդ Հակոբ Ունիկյանի հետ մեկնել աշխատանքի, շարժվել են նրանց ավտոմեքենայի հետևից, որպեսզի հարմար իրադրության պայմաններում գնդակոծեն այն և սպանեն ինչպես Ղանդիլյանին, այնպես էլ նրա վարորդին:
Չնայած Խանջյան փողոցում բանդայի անդամների համար անսպասելի, ավտոմեքենան՝ Ղանդիլյանի կողքին, նստել է վերջինիս ծանոթ, պահեստի գեներալ Ժորա Իսահակյանը, հանցավոր խմբի անդամները շարունակել են հետապնդումը և Խանջյան փողոցի թիվ 13 շենքի դիմացի ճանապարհահատվածում, Ղանդիլյանի ավտոմեքենան վազանցելու ընթացքում, Համբարձում Ղանդիլյանին, նրա վարորդին և ուղևորին սպանելու ուղղակի դիտավորությամբ, ավտոմեքենայի միջից երկու ինքնաձիգներից դիմահար կրակահերթերով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, գնդակոծել են նրանց և ավտոմեքենան, որի հետևանքով Համբարձում Ղանդիլյանն ու Ժորա Իսահակյանը տեղում մահացել են, իսկ վարորդ Հակոբ Ունիկյանը ստացել է հրազենային ծանր մարմնական վնասվածքներ և մահացել՝ նույն օրը հիվանդանոցում: Հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո բանդայի անդամները զեկուցել են Արմեն Տեր-Սահակյանին՝ սպանությունը կատարելու մասին, և նրան հանձնել որպես սպանության գործիք օգտագործված ինքնաձիգները, իսկ Արմեն Տեր-Սահակյանը սպանության առաջադրանքը կատարելու մասին անձամբ զեկուցել է Վանո Սիրադեղյանին:

* 1994թ. ապրիլի սկզբներին Վանո Սիրադեղյանը կանչելով Արմեն Տեր-Սահակյանին իր աշխատասենյակ և նրա հետ միասին, իր վարած «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայով գնալով Հրազդանի կիրճում գտնվող կառավարական ամառանոցների համալիր, նրան հանձնարարել է սպանել ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանին, որը միաժամանակ հանդիսացել է բարձրաստիճան առանձին պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պաշտոնեական դիրքի չարաշահումների վերաբերյալ քրեական գործերով նախաքննություն կատարելու համար ՀՀ Գերագույն Խորհրդի 1994թ. փետրվարի 28-ի որոշման համաձայն կազմված հատուկ քննչական խմբի ղեկավարը:

Այնուհետև, Վանո Սիրադեղյանը Արմեն Տեր-Սահակյանին կանչել է իր աշխատասենյակ և նրան տվել հրազեն հանդիսացող «ՊԲ» տեսակի 9մմ տրամաչափի «Կ 068 Լ» գործարանային համարի խլացուցիչով ատրճանակը՝ հանձնարարելով Վլադիմիր Գրիգորյանի սպանությունը կատարել դրա գործադրմամբ:

1994թ. մայիսի կեսերին, երբ նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված են եղել, Վանո Սիրադեղյանը Արմեն Տեր-Սահակյանից հետ է վերցրել խլացուցիչով ատրճանակը, նրան հանձնարարել է սպանությունը կատարել ինքնաձիգ հրազենի գործադրմամբ՝ մինչ այդ կատարած սպանությունների իրագործման նույն եղանակով, և այդ նպատակով ինքնաձիգ հրազեն ու ավտոմեքենա գնելու համար նրան տվել է 2.000 ԱՄՆ դոլար գումար: Այդ գումարով բանդայի անդամները գնել են ՙԿալաշնիկով՚ տեսակի ինքնաձիգ հրազեն, որով հետագայում կրակել են Վլադիմիր Գրիգորյանի և վարորդի վրա, ինչպես նաև ՙՎԱԶ-2106՚ մակնիշի ավտոմեքենա, որը օգտագործել են որպես հանցագործության կատարման միջոց: 1994թ. հունիսի 2-ի առավոտյան, բանդայի անդամներ Ս. Հարությունյանը, Ա.Շուխյանը և Ի.Սարգսյանը, «ՎԱԶ-2106» մակնիշի նշված ավտոմեքենայով՝ երկու ինքնաձիգներով զինված՝ դարանակալել ու սպասել են Վլադիմիր Գրիգորյանին Երևանի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու սկզբնամասում, իսկ հանցավոր խմբի մյուս անդամ Կ. Նարիբեկյանը՝ ինքնաձիգով զինված, մեկ այլ ավտոմեքենայով սպասել է ՀՀՇ վարչության շենքի դիմաց՝ անհրաժեշտության դեպքում հանցակիցներին օժանդակելու համար: Երբ Վլադիմիր Գրիգորյանը, Ժամը 8.10-ին իր անձնական օգտագործման «ՎԱԶ-2107» մակնիշի Վ 7088 ԱՐ պետհամարանիշի ավտոմեքենայով, վարորդ Արթուր Հակոբյանի հետ միասին աշխատանքի գնալու նպատակով բնակելի շենքի բակից փակուղիով ընթացել է Բաղրամյան պողոտայի ուղղությամբ, բանդայի անդամները, իրենց ավտոմեքենայով կտրուկ հետընթացք կատարելով, փակել են նրանց ճանապարհը, որից անմիջապես հետո, Վլադիմիր Գրիգորյանին և նրա ծառայական վարորդ Արթուր Հակոբյանին ուղղակի դիտավորությամբ սպանելու նպատակով ավտոմեքենայի միջից երկու ինքնաձիգ հրազեններով դիմահար կրակահերթերով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, գնդակոծել են վերջիններիս և նրանց ավտոմեքենան, որի հետևանքով վարորդ Արթուր Հակոբյանը ստացել է կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական հրազենային վնասվածք, իսկ Վլադիմիր Գրիգորյանը կրակոցներից փշրված հողմնապակու և գնդակների բեկորների ներգործության հետևանքով ստացել է թեթև մարմնական վնասվածքներ՝ թիկունքի ձախ շրջանում, սակայն նրանք երկուսն էլ չեն սպանվել՝ հանցագործուոթյան կազմակերպիչներ Վանո Սիրադեղյանի, Արմեն Տեր-Սահակյանի և անմիջական կատարողների կամքից անկախ պատճառներով:

Դեպքի հաջորդ օրը, վաղ առավոտյան, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը իր մոտ է կանչել Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանին և, հայտնելով, որ Վլադիմիր Գրիգորյանի նկատմամբ սպանության փորձը Արմեն Տեր-Սահակյանի խմբի անդամների կողմից կատարված լինելու փաստը բացահայտվել է, հանձնարարել է ՆԶՎ համակարգում հրամանագրված Արմեն Տեր-Սահակյանին և նրա խմբի բոլոր անդամներին, կեղծիքների կատարմամբ, որքան հնարավոր է հետին ամսաթվով՝ ազատել ՆԳՆ համակարգից, իսկ մինչ այդ արգելել դատախազութան քննիչների մուտքը ՆԶՎ շենք, չտրամադրել պահանջված անձնական գործերը, անտեսել նախաքննության մարմնի հարցումները: Պաշտոնապես հետախուզման մեջ գտնվող սպանության փորձի չորս մասնակիցները, շուրջ մեկ ամիս ավտոմեքենաներով տեղափոխվել են քաղաքից քաղաք ու թաքնվել տարբեր վայրերում, ինչին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի հանձնարարությամբ անմիջական մասնակցություն են ունեցել վերջինիս թիկնազորի աշխատակիցները: Հետագայում նույնպես, Վանո Սիրադեղյանը, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ակտիվ միջոցներ է ձեռնարկել բանդայի միջոցով իր կատարած հանցագործությունները, այն է՝ Հովհաննես Սուքիասյանի, Համբարձում Ղանդիլյանի և մյուսների՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանությունները, ինչպես նաև Վլադիմիր Գրիգորյանի սպանության նախապատրաստության ու նրա նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության փորձի իրական հանգամանքների բացահայտումը կանխելու և այդ փաստերի առթիվ հարուցված քրեական գործերով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու ուղղությամբ: Մասնավորապես այդ նպատակով 1994թ. կազմակերպել ու նախապատրաստել է ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Կիմ Բալայանի և ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի սպանությունը՝ վերջիններիս կողմից իրենց ծառայական և հասարակական պարտքը կատարելու կապակցությամբ, որը ավարտին չի հասցվել կազմակերպիչների կամքից անկախ պատճառներով:

1993թ. դեկտեմբերին, Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանին հանձնարարել է կազմակերպել և Մոսկվա քաղաքում իրականացնել ՙՀայկական Միջազգային Ասամբլեայի՚ նախագահ Սերժ Ջիլավյանի սպանությունը, որը մինչև վերջ չի հասցվել իր կամքից անկախ պատճառներով, դրանով իսկ կատարել է ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության փորձ։ Իսկ նախապատրաստության հանգամանքները թաքցնելու նպատակով և Ջիլավյանի սպանելու պատվերը ձախողելու համար 1994 թվականի հունվարին հանձնարարել է
ՀՀ ՆԳՆ ՆԶՎ աշխատակիցների միջոցով կազմակերպել Արթուր Հովհաննիսյանի և Կարեն Ռաֆայելյանի սպանությունը, որն իրականացվել է 25.01.1994թ.
Բացի այդ ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ.Սիրադեղյանը մեղադրվում է նաև Արմեն Տեր-Սահակյանի միջոցով Ռազմիկ Աթոյանից 40.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ՀՀ ՆԳ ՄՀՆՋ-ի աշխատակիցների միջոցով՝ հրկիզման եղանակով, դիտավորությամբ Հրազդանի կիրճում տեղակայված հասարակական սննդի օբյեկտը ոչնդացնելու համար:

Տեղեկացնենք, որ Վանո Սիրադեղյանի և ևս 11 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարան է ուղարկվել 1999 թվականի հուլիսին: Մեղադրյալների թվում էին ՀՀ ՆԳՆ Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանն ու ներքին զորքերի այլ ներկայացուցիչներ: (Արմեն Տեր-Սահակյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը դատարան էր ուղարկվել ավել վաղ և լսվել է այլ դատարանում): 2000 թվականին Վանո Սիրադեղյանը դիմել է փախուստի, նրա վերաբերյալ մասն անջատվել է Վահան Հարությունյանի և մյուսների գործից: Վերջիններիս առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են դատարանում և դատապարտվել: Վ.Սիրադեղյանի վերաբերյալ մասով գործի քննությունը դատարանում կասեցվել է՝ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով: