Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Այստեղ կյանքի գործ կա՝ ես առաքելություն ունեմ… Արմեն Երիցյանի էքսկլյուզիվ հարցազրույցը Ararat ամսագրին

Araratnews.am-ը գրում է.

Պարոն Երիցյան, կհամաձայնե՞ք ինձ հետ, որ արտակարգ իրավիճակների նախարարներին սիրում են կամ, առնվազն, լավ են վերաբերվում բոլոր երկրներում: Այդ պաշտոնն ինքնաբերաբար տղամարդկային, հարցեր լուծողի, ամենակարող փրկչի, նույնիսկ մաչոյի կերպար է հաղորդում: Խոստովանեք՝ նման վերաբերմունք զգացե՞լ եք… Հիացած կանանց եւ նախանձող տղամարդկանց հայացքները չե՞ն ավելացել… 

Խոստովանեմ, որ սկզբում շատ դժվար էր: Նախկին գործիս տիրապետում էի կատարելությամբ. պատկերացնո՞ւմ եք, 30 տարի ոստիկան՝ շարքայինից մինչեւ գեներալ, մինչեւ ոստիկանության պետի առաջին տեղակալ: Եվ քեզ նախարար են նշանակում բոլորովին այլ համակարգում: Գիշեր-ցերեկ կարդում էի, զրուցում գործի գիտակների ու փորձագետների հետ, սովորում էի, որ կարողանամ իրենց՝ փրկարարների, սեյսմիկ ծառայության, հիդրոմետի, հակակարկտային ծառայության, պետական ռեզերվների աշխատակիցների լեզվով խոսել: Բազմոլորտ նախարարություն է: Շրջեցի բոլոր մարզերով, հրշեջ-փրկարարական ջոկատներով ու մյուս ստորաբաժանումներով: Վատ ոստիկան չեմ եղել՝ հավատացնում եմ, բայց ես հասկացա, որ այստեղ կյանքի գործ կա՝ ես առաքելություն ունեմ, ու սիրեցի այս աշխատանքը: Կարելի է ասել՝ հարթ տեղում մրցունակ ու հզոր կառույց ստեղծեցինք: Ամբողջ Եվրոպայում սիրում են հրշեջ-փրկարարներին, ու բոլորովին էլ կարեւոր չէ, թե ով է նախարարը: Ֆինանսները կան, տեխնիկական ու ծրագրային հագեցվածությունը կա, ծառայությունը պատիվ է ու սոցիալական հուսալի պաշտպանվածություն: Նախկին խորհրդային կամ զարգացող երկրներում նախարարի անձն ու նրա գործունեությունն արդեն որոշակի դերակատարություն ունեն: Համարյա բոլորի հետ շփվում եմ, շատերի հետ ընկերություն անում: Նախկինում, երբ բոլորը Ծճհ էին ասում ու Շոյգու, նույնիսկ դժվար էր պատկերացնելը, որ ընդամենը մի քանի տարի անց Հայաստան այցելած բարձրաստիճան հյուրերին ԱԻՆ կուղեկցեն՝ որպես տեսարժան վայր: Այսօր ես կարծում եմ՝ մենք հասել ենք նրան, որ Հայաստանում նույնպես մարդիկ սիրում եւ հարգում են մեր փրկարարներին, ես հպարտ եմ, որ իրենցից մեկն եմ, հպարտ եմ, որ արտակարգ իրավիճակների նախարարության նախարարն եմ, այսօր՝ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների: Ես կարող եմ հպարտությամբ ասել, որ ունեմ իսկապես լավ տղաներ, որոնց կարող են աղջիկները սիրել, տղամարդիկ՝ նախանձել: Նրանք մարդիկ են, որոնք, առանց ճանաչելու դիմացինին, պատրաստ են իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերել: 

Ըստ Ձեզ, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները միացնելու որոշման իմաստը ո՞րն էր, եւ արդյոք այդ որոշումն արդարացվա՞ծ էր…

Որոշումը, իհարկե, արդարացված էր: Արտակարգ իրավիճակներն ու տարածքային կառավարումը նախկինում միասին են եղել, անջատվել են, հիմա նորից միացվել են: Տարածքային կառավարումը նույնպես բազմոլորտ է, եւ խնդիրներ դեռ շատ կան, որոնք հարկավոր է լուծել: Մարզպետարաններ, քաղաքապետարաններ, գյուղական համայնքներ. այսօր Հայաստանի Հանրապետությունում կա 915 համայնք, որից 49-ը քաղաքային են: Ժողովրդի, նրա խնդիրների, կարիքների հետ ամենօրյա շփման մեջ ենք: Անհնար է պատկերացնել մեր համայնքների կայուն զարգացումը՝ առանց ռիսկերի հաշվառման, աղետների ռիսկերի նվազեցման, կլիմայի փոփոխականության հարմարվողականության, հողի եւ ջրի ճիշտ կառավարման, էկոհամակարգերի պաշտպանության, գրագետ կառավարվող ուրբանիզացիայի: Այս ոլորտում աշխատելը շատ հետաքրքիր է: Ճիշտ է՝ ընդամենը 6 ամիս է, ինչ միացել ենք, բայց արդեն համապատասխան աշխատանքներ կատարում ենք, եւ կարծում եմ, որ շուտով կկարողանանք ապացուցել, որ միացումը ճիշտ էր:

Անձամբ Ձեր ծանրաբեռնվածությունը շա՞տ է մեծացել… Ի վերջո, Դուք միաժամանակ երկու նախարարություն եք ղեկավարում:

Անշուշտ՝ ծանրաբեռնվածությունը մեծացել է, ես կասեի՝ ժամանակն է քչացել. օրերը սեղմվել են ու գերհագեցել, ավելի շատ ու ավելի շուտ՝ պատասխանատվությունն է մեծացել: Եթե չաշխատես, կարող են տասը նախարարություն էլ միացնել, եւ, միեւնույն է՝ չաշխատես: Այսօր ես ղեկավարում եմ երկու նախարարություն, իհարկե, ծանրաբեռնված ենք, բայց հաճելի աշխատանք է: Մենք կարողանում ենք բոլորի հետ աշխատել: Անձամբ ես գրեթե բոլոր գյուղերում եղել եմ: Սահմանամերձ գյուղերում եմ հաճախ լինում: Տեսնելով խնդիրները՝ դրանք լուծելը մեծ ուրախություն եւ հաջողություն են:

Շարունակությունը` այստեղ