Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից
uncategorized

«Ես չեմ իմանում ընտրակաշառք բաժանե՞լ են, թե՞ չեն բաժանել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թիվ 10 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Այվազյանը, ով որոշ տեղեկություններով, նախընտրական շրջանում մտնելով իր շտաբ, հայտարարել էր, թե «կոստյումս հանեմ, գցեմ Չարենցավանում, սաղ ինձ կընտրեն», ՀՀԿ–ական մրցակիցներից քիչ ձայն հավաքեց՝ 7226 ձայն, չհաղթահարելով անցողիկ շեմը:

ՊԵԿ աշխատակից ՀՀԿ–ից Սամվել Սանամյանը` հրաժարական տվեց ու այժմ ՀՀԿ–ից այդ ընտրատարածքից խորհրդարան են գնում Արտաշատի գազի գրասենյակի ղեկավար Անդրանիկ Հարությունյանը` 11324 ձայնով, և Կոտայքի մարզի նախկին մարզպետ Արամ Հարությունյանը` 10808 ձայնով:

«Փաստը» մի քանի հարց ուղղեց Վարդան Այվազյանին:

– Պարոն Այվազյան, փաստորեն Դուք Ձեր պատգամավորական գործունեությամբ ավելի քիչ ձայներ հավաքեցիք, քան, օրինակ, Անդրանիկ Հարությունյանը, ով ընդամենը գազի գրասենյակի ղեկավար էր ու նրան քչերն էին ճանաչում: Նա թերևս իր վարչական ու ֆինանսական լծակներով Ձեզնից շատ ավելի ձայներ ստացավ:

– Գիտեք ինչ կա, կա այն, ինչ կա: Փաստացի մենք խոսում ենք նրա մասին, ինչը ևս փաստ է: Ընտրողը պետք է ինքը որոշի, իսկ եթե ընտրողը նմանատիպ գնահատական ա տվել, ամեն ինչ նորմալ եմ համարում: Որևէ աննորմալ բան չեմ տեսնում:

– Մամուլում տեղեկություն եղավ, որ ընտրությունների նախօրեին Ձեր ՀՀԿ մրցակիցներին կանչել եք «ռազբորկայի»` անարդար են վարվել, ձայներ են գողացել:

– Տենց բան չկա, ամեն մեկն իրա ձենն ա ստանում, ումից պետք ա ինչ պահանջես, մամուլն ա էլի:

– Նշանակո՞ւմ է, որ իրենք ավելի շատ ընտրակաշառք են բաժանել, որ շատ ձայներ են ստացել:

– Ես չեմ իմանում՝ ընտրակաշառք բաժանել են, թե չեն բաժանել: Ես տենց տեղեկություններ չունեմ: Ես ասում եմ՝ եղել է այն, ինչ փաստացի էսօրվա դրությամբ կա: Ես ոչ որևէ խնդիր տեսնում եմ, ոչ էլ որևէ բան կա: Ես իրանց կանչել եմ, ասել եմ: Նմանատիպ որևէ բան տեղի չի ունեցել, որ մենք հանդիպենք, ասենք՝ դու ինձնից շատ ես տարել, ինձնից քիչ ես տարել, ձեր ասած՝ ռազբորկեքը: Մամուլի ֆանտազիաների արգասիքներն էին:

– Հիմա ի՞նչ եք պատրաստվում անել, պարոն Այվազյան:

– Համենայն դեպս, Հայաստանի բնակչության 99,9%–ը պատգամավոր չէ, ես էլ պետք ա պարզապես ապրեմ: Բնականաբար, մի բան կանեմ էլի:

– Նոր կառավարությունում լինելու հույսեր չկան, չէ՞:

– Գիտեք ինչ կա, ես ոչ հույսերի հետ եմ կապված խոսում, ոչ էլ բան: Ես ոչ որևէ ինֆորմացիա ունեմ, ոչ էլ բան: Կուսակցության անդամ եմ, կուսակցությունը ոնց կորոշի, տենց էլ կլինի, ինչի՞ մասին ա խոսքը:

– Պարոն Այվազյան, ասել է թե՝ Դուք իշխանությանն այլևս այնքան էլ պետք չեք, որ չպահանջեց ինքնաբացարկներ, որ Դուք անցնեիք:

– Իսկ ինչի՞ պետք է իշխանությունը պահանջեր կամ ինչի՞ եք Դուք մտածում՝ մենք իշխանություն չենք, չէ՞ որ ՀՀԿ–ն հաղթել է: Կադրերին, որոնց նպատակահարմար կգտնի, կարող է օգտագործել համապատասխան ոլորտներում:

– Պարոն Այվազյան, հայտնի է, որ Դուք բավական մեծ բիզնեսներ ունեք, այժմ անձամբ ղեկավարելո՞ւ եք այդ բիզնեսները:

– Որքան հայտնի է, որ ես ռազբորկա եմ արել, այդքան էլ լրատվությունից հայտնի կլինի, որ ես շատ մեծ բիզնեսներ ունեմ:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում