Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա Կոստանյան
Քաղաքականություն

ՍԴ-ն այս պայմաններում չունեցավ խիզախություն կայացնելու ճիշտ որոշում, որն ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին էր. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

«Որոշումը կանխատեսելի էր, Սահմանադրական դատարանի նկատմամբ քաղաքական ճնշումները պարզ և հստակ»,-  ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ՍԴ որոշումից հետո լրագրողներին ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ 9 դատավորներից յուրաքանչյուրը պատկերացնում էր, որ իշխանությանը դեմ գնալու դեպքում կարող է իրենց փռեն ասֆալտին, կտրեն մատները, վենդետա լինի։

«Կարելի է ասել Սահմանադրական դատարանն այս պայմաններում չունեցավ խիզախություն կայացնելու ճիշտ որոշում, որն ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին էր, բայց դրանից իրավիճակը չի փոխվում։ Բոլորդ տեսաք նիստի ընթացքը, նիստում քննարկված հարցերը, հակափաստարկների բացակայությունը, որից ոչ մի իրողություն չի կարող փոխվել Սահմանադրական դատարանի իրավական փաթեթավորմամբ քաղաքական հրահանգով կատարված որոշմամբ։ Այս ընտրությունները ցույց տվեցին, որ այս իշխանությունը չունի ժողովրդի կողմից վստահությունը»,- նշեց նա։

Արամ Վարդևանյանն ընդգծեց՝ ՍԴ-ն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և քաղաքական իշխանության հետ միասին աշխատելով, նման որոշումներ ստանալով՝ իրավիճակ չեն փոխելու։ «Վստահությունը տվյալ դեպքում չկա, ՍԴ-ով չի կարող հայտնվել կամ հակառակն ապացուցել»,- նշեց նա։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցչի խոսքով, նույնիսկ ԿԸՆ-ն ընդունեց ընտրախախտումները, հասկացան, որ Արմեն Սարգսյանի նկատմամբ ներկայացված դիրքորոշում, որ իրեն ճնշել էին հունիսի 20-ին ընտրություն նշանակել, հաստատվեց, քանի որ այստեղ վարույթն այնպիսին է՝ եթե հակառակի մասին տվյալ չկա, ուրեմն դա համարվում է հաստատված։

«Մենք խոսում էինք նրա մասին, որ կա 109 հազար չաշխատող անձնագիր։ Մենք խնդրեցինք, որ Սահմանադրական դատարանը կատարեր մեկ գործողություն, որով կարող էր ուղղակի հերքել մեր այս արգումենտը։ Չարեցին։ Եթե կարծում էիք իրենք ունեին այդ համոզմունքը, որ այդ չաշխատող անձնագրերից յուրաքանչյուրն էլ պատշաճ է եղել, ոչ մի խնդիր չի եղել, արդյո՞ք մեկ վայրկյան կհապաղեին ու սեկտի համակարգի տվյալները չէին բերի մեզ հակառակը ցույց տալու համար։ Չարեցին»,- նշեց նա:

Հարցին՝ կարծում է գործող իշխանության հրահանգո՞վ է կայացվել այսպիսի որոշում, Արամ Վարդևանյանը պատասխանեց. «Եկեք հիշենք, թե ով էր հունիսի 7-ից մինչև հունիսի 16-ը խոսում վենդետաների, մատներ կտրելու, չագուճը գլխներին ջարդելու մասին, դուք կգտնեք ձեր հարցի պատասխանը»։

Վարդևանյանի կարծիքով, երբ ՍԴ-ի նկատմամբ չի լինում այնպիսի ճնշում, որը մենք տեսանք այս ժամանակահատվածում, սահմանադրական արդարադատությունը լինում է հասանելի յուրաքանչյուրին։

Ավելին․․․