Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ Tasnim
Հասարակություն

Արցախի թեմի հոգևոր արժեքների սրբապղծությունների մասին դատողություններից խուսափելով՝ նա վկայակոչում էր աղվանական-ուդիական եկեղեցու կեղծ օրակարգը. Մայր Աթոռը`Շուշիում Փաշազադեի հայտարարությունների մասին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել է Կովկասի մուսուլմանների վարչության պետ Ալլահ Շուքյուր Փաշազադեի՝ Շուշիում արված կեղծ հայտարարությունները, ինչպես նաև խոսել է Ամենայն Հայոց կաթողիկոսի, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքի մասնակցությամբ ձևաչափով հնարավոր հանդիպման մասին:

- Հոգեշնորհ Տեր Վարդապետ Անանյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Շուշիում Կովկասի մուսուլմանների վարչության պետ Ալլահ Շուքյուր Փաշազադեի հայտարարությունները Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վերաբերյալ, թե իբր այն ունի ոչ հայկական ծագում:

- Մամուլից տեղեկացանք մի քանի օր առաջ Շուշիում Ադրբեջանի կրոնական տարբեր հարանվանությունների ներկայացուցիչների առջև Կովկասի մուսուլմանների վարչության պետ Ալլահ Շուքյուր Փաշազադեի կատարած հերթական կեղծ հայտարարություններին…Ի՞նչ կարող ենք ասել. դա Փաշազադեին բնորոշ ոճ է՝ իրողությունները մեկնաբանել սեփական շահերի ու ընկալումների համաձայն: Արցախի տարածքի մեծ մասի օկուպացման, հազարավոր ընտանիքների անօթևան մնալու, Արցախի թեմի հոգևոր-մշակութային արժեքների նկատմամբ սրբապղծությունների և ավերածությունների մասին դատողություններ անելուց խուսափելով՝ Փաշազադեն հերթական անգամ վկայակոչում էր այսպես կոչված աղվանական-ուդիական եկեղեցու և նրա կրոնամշակութային արժեքների կեղծ օրակարգը:

-Հայտնի է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքի մասնակցությամբ գոյություն ունի եռակողմ հանդիպումների պաշտոնական ձևաչափը, որի շրջանակներում նաև ստորագրվել  է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ հռչակագիր: Արդյոք գործում է այդ ձևաչափը, հնարավո ՞ ր է, որ այդ ձևաչափով լինեն հանդիպումներ և քննարկումներ:

- Ամենայն Հայոց կաթողիկոսի, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքի մասնակցությամբ գործում է եռակողմ հանդիպումների պաշտոնական ձևաչափ, որտեղ, հընթացս հանդիպումների, կրոնապետերի մակարդակով քննարկվել են Արցախյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու հնարավորությունները, և բնականաբար, նաև դրանց հարակից բազմաթիվ այլ հարցեր: Տակավին պատերազմական գործողությունների ընթացքում Վեհափառ Հայրապետը Կիրիլ պատրիարքին ուղղված առանձին նամակով իր պատրաստակամությունն էր հայտնել եռակողմ ձևաչափի շրջանակներում հանդիպելու Կովկասի մուսուլմանների առաջնորդի հետ՝ նպաստելու համար հրադադարի վերականգնմանը և տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանը:

Ավելին․․․